«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը անշարժ գույքի հարկի համակարգի փոփոխություններով պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման մեջ համապատասխան փոփոխությունների կատարումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Մինչև անշարժ գույքի հարկի համակարգի փոփոխությունները ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի հարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունները` Կառավարության սահմանած ցանկին համապատասխան, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային շինությունները։
ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշմամբ սահմանվել է անշարժ գույքի հարկից ազատվող պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունների և կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շինությունների ցանկը:
Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշմամբ սահմանված է շինությունների ցանկ, մինչդեռ անշարժ գույքի հարկի համակարգի փոփոխությամբ գույքահարկի և հողի հարկի փոխարեն ներդրվել է անշարժ գույքի հարկը՝ հողի և դրա բարելավումների համար:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշմամբ խոսքը անշարժ գույքի հարկից ազատված անշարժ գույքի ցանկի մասին է:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշման վերնագրում և երկրորդ պարբերությունում օգտագործված ձևակերպումներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի թիվ 686-Ա որոշմամբ սահմանված կարգավորումները համապատասխանեցնել անշարժ գույքի հարկի համակարգի փոփոխություններին:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է գույքային հարկերի համակարգը կատարելագործելու` Կառավարության սահմանված քաղաքականության ուղղություններից: Մյուս կողմից նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է գույքային հարկերի համակարգը կատարելագործելուն ուղղված՝ Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունից:
-
Обсуждалось
09.04.2025 - 24.04.2025
-
Тип
Приказ решение
-
Область
Финансовая, Экономическая
-
Հանրային հարցման ամսաթիվ
09.04.2025
-
Հանրային հարցման հասցե
-
Просмотры 1613
Принт