««Տարածական տվյալների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տարածական տվյալների մասին» 2023 թվականի հունվարի 17-ի
ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում․
1) 1-ին մասը լրացնել նոր 1․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․
«1․1) կադաստրային հատակագծերի և քարտեզների բազային տեղեկատվության տրամադրում .shp (Էս ԷԻՉ ՓԻ) վեկտորային ֆորմատով՝ ինքնաշխատ եղանակով լիազոր մարմնի էլեկտրոնային հարթակի միջոցով՝ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար` 100 դրամ․»,
2) 1-ին մասը լրացնել նոր 3․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․
«3.1) Տեղական ինքնակառավարման մարմիններին՝ էլեկտրոնային համակարգի փոխգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով առցանց հասանելիության ապահովմամբ, Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության տրամադրման համար գանձվում է վճար հետևյալ չափերով․
ա. տարեկան բաժանորդագրման համար՝ 400000 դրամ,
բ. ամսական բաժանորդագրման համար՝ 50000 դրամ.»,
3) 1-ին մասի 14-րդ կետում հանել «(e-cadastre.am)» բառերը,
4) լրացնել նոր 2․1-ին և 2․2-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․
«2․1․ Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տվյալների միջոցով սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բազային տարածական տվյալների յուրաքանչյուր խմբի (Օ Ջի Սի Վի ԷՖ Էս (OGC WFS)), առցանց հասանելիության ապահովման համար գանձվում է վճար հետևյալ չափերով.
1) տարեկան բաժանորդագրման համար՝ 800 000 դրամ.
2) ամսական բաժանորդագրման համար՝ 100 000 դրամ:
2.2․ Հասցեների ռեեստրի տեղեկատվական բազային էլեկտրոնային համակարգի փոխգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով առցանց հասանելիության ապահովման համար գանձվում է վճար հետևյալ չափերով.
1) տարեկան բաժանորդագրման համար՝ 400 000 դրամ.
2) ամսական բաժանորդագրման համար՝ 50 000 դրամ:»,
5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Սույն հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է անմիջապես՝ լիազոր մարմնի էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։»։
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «ՖԻ» բառը փոխարինել «ԷՖ» բառով։
Հոդված 3.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան 2025 թ.
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 12․2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«12.2) Տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար կարող են Կառավարության սահմանած կարգով և ձևով անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ կնքել էլեկտրոնային համակարգի փոխգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով՝ տարեկան առցանց հասանելիության ապահովմամբ անշարժ գույքի միավորի որակական և քանակական տվյալների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պայմանագիր՝ հետևյալ վճարներով՝
ա) Երևան համայնքը՝ 10 000 000 դրամ.
բ) քաղաքային բնակավայր ունեցող համայնքների համար՝ 5 000 000 դրամ.
գ) միայն գյուղական բնակավայր ունեցող համայնքների համար՝ 500 000 դրամ:»։
Հոդված 2.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո։
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային համակարգի փոխգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով Կադաստրի կոմիտեից առցանց հասանելիության ապահովմամբ անշարժ գույքի միավորի որակական և քանակական տվյալների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պայմանագրի օրինակելի ձևը, դրա հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին որոշում:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան 2025 թ.
-
Обсуждалось
04.04.2025 - 24.04.2025
-
Тип
Закон
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
-
Test
Просмотры 1691
Принт