Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««Տարածական տվյալների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

   Հաշվի առնելով վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի և դրա անբաժանելի մաս կազմող էլեկտրոնային քարտեզագրական հարթակների զարգացման և նոր թվային գործիքներով համալրման միտումները, ինչպես նաև քարտեզագրական հարթակներում առկա բազային տարածական տվյալների տրամադրման ժամանակակից ծրագրային հնարավորությունների ներդրման, ֆիզիկական և իրավաբանական անձանց արդիական և օպերտաիվ տեղեկատվության ապահովվման կարևորությունը, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան րացումներ կատարել «Տարածական տվյալների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում։

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» N ՀՕ-295 օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն՝ հասցեների գրանցման արդյունքում անշարժ գույքի պետական ռեգիստրը ստեղծում և վարում է անշարժ գույքի հասցեների ռեեստր:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում  ներկայումս ներդրվել է թվային գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով .shp (Էս ԷԻՉ ՓԻ) վեկտորային ձևաչափով տրամադրել կադաստրային հատակագծերի և քարտեզների բազային տեղեկատվություն, սակայն այն իրականացվում է Օրենք
19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումը ներկայացնելու օրվանից երրորդ աշխատանքային օրը: Հետևաբար, այս դեպքում հնարավոր չի լինում ապահովվել տրամադրվող տեղեկատվության արդիականությունը և արագությունը, որոնք իրենց հերթին անդրադառնում են շահագրգիռ կողմի արդյունավետ աշխատանքների իրականացմանը և արդյունքում նվազում է հետաքրքրությունը վերը նշված մեթոդով տեղեկատվության ձեռք բերմանը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Օրենքում կատարել համապատասխան րացումներ, ըստ որոնց ինքնաշխատ եղանակով ստացվող տեղեկատվությունը պետք է ներբեռնվի անմիջապես:

Oրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տվյալների միջոցով Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բազային տարածական տվյալներին առցանց հասանելիությունն համապատասխան վճարների դիմաց ապահովվում է (Օ Ջի Սի Վի Էմ Էս (OGC WMS)) միջոցով։ Նախագծով նախատեսվում է համապատասխան վճարների դիմաց Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տվյալների միջոցով Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բազային տարածական տվյալներին առցանց հասանելիությունն ապահովել նաև (Օ Ջի Սի Վի ԷՖ Էս (OGC WFS)) միջոցով։

Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ Օրենքի կարգավորումների համաձայն հասցեի, որպես բազային տարածական տվյալի, վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է առցանց քարտեզագրական ծառայության (Օ Ջի Սի Վի Ֆի Էս, Վի Սի Էս, Վի Էմ Էս (OGC WFS, WCS, WMS)) միջոցով։

Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պետական տարածական տվյալների ֆոնդի տեղեկատվության տրամադրման և դրանց առնչվող ծառայություններից օգտվելու համար գանձվող վճարների և արտոնությունների վերաբերյալ իրավակարգավորումներում հասցեների ռեեստրին տեղեկատվական բազային հասանելիության վերաբերյալ որևէ անդրադարձ կատարված չէ:

   Բացի այդ՝ Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը և դրան առնչվող ծառայությունները տվյալ մասով սահմանված մարմիններին տրամադրվում են անվճար` Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար:

   Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Նախագծով նախատեսվում է Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-ին մասով, որի համաձայն՝ հասցեների ռեեստրի տեղեկատվական բազային էլեկտրոնային համակարգի փոխգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով առցանց հասանելիությունն ապահովվելու է վճարովի հիմունքներով՝ տարեկան կամ ամսական բաժանորդագրման եղանակով, որոնց համար սահմանվել է վճար համապատասխանաբար՝ 400 000 դրամ և 50 000 դրամ:

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ վերոնշյալ հասանելիությունն պետական մարմիններին ապահովվելու է անվճար հիմունքներով՝ հիմք ընդունելով Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Կադաստրի կոմիտեի կողմից կադաստրային քարտեզների բազային տեղեկատվության տրամադրումը էլեկտրոնային հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով իրականացվելու է անիմիջապես, որի պարագայում օգտվողները կտիրապետեն արդիական տեղեկատվությանը, կունենան ժամանակի խնայում և հնարավորություն՝ կայացնելու օպերատիվ ու հիմնավորված որոշումներ։

   Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև հստակորեն կարգավորման ենթարկել հասցեների ռեեստրի տեղեկատվական բազային էլեկտրոնային համակարգի փոգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով առցանց հասանելիության ապահովման, ինչպես նաև դրա դիմաց Օրենքով սահմանված դեպքերում գանձվող վճարների հետ կապված իրավահարաբերությունները:

Միևնույն ժամանակ Օրենքում «OGC WFS» առցանց քարտեզագրական ծառայության անվան անգլերենից հայերեն ճիշտ տառադարձումն ապահովելու համար համապատասխան փոփոխություն է կատարվել նաև Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում։

   ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել տեղական ինքնակառավարման մարմիններին ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների պատշաճ իրականացման համար անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները վերջիններիս էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության միջոցով տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես սահմանելով, որ տեղական ինքնակառավարման մարմիններն անշարժ գույքի միավորի որակական և քանակական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունն անշարժ գույքի պետական ռեգիստրից էլեկտրոնային համակարգի փոխգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով՝ առցանց հասանելիության ապահովմամբ կարող են ստանալ վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր, որի ձևը և կարգը սահմանվելու ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։ Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում շեշտադրել նաև, որ նշված տեղեկատվության տրամադրման համար կնքվող պայմանագրի համար նախատեսվող տարեկան բաժանորդագրության վճարների հաշվարկման համար հիմք են հանդիսացել Երևան համայնքում, քաղաքային բնակավայր ունեցող համայնքներում և միայն գյուղական բնակավայր ունեցող համայնքներում առկա անշարժ գույքի միավորների քանակը։

4․Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:

  1. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագծի մշակումը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի
10-րդ կետի 10․4-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով։ Մասնավորապես նույն ենթակետով որպես ակնկալվող արդյունք նշված է տեղեկատվության ձեռքբերման ընթացակարգի էական պարզեցումը, ինչպես նաև դրանց տրամադրման ժամկետների կրճատումը (հարցումից հետո՝ անմիջապես)։ Նախագծի ընդունմամբ նույնպես ակնկալվում է Կադաստրի կոմիտեի կողմից կադաստրային քարտեզների բազային տեղեկատվության տրամադրումն իրականացնել էլեկտրոնային հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով (հարցումից հետո՝ անմիջապես), ինչպես նաև վերջինիս կողմից վարվող հասցեների ռեեստրի տեղեկատվական բազային էլեկտրոնային համակարգի փոխգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով՝ վճարովի հիմունքներով, առցանց հասանելիությունն ապահովել։

Բացի այդ Նախագծի մշակումը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»
N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 2-րդ կետի 2.3-րդ ենթակետով նախատեսված՝ իրավական դաշտի կարգավորում, միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներից։

 

  • Обсуждалось

    04.04.2025 - 24.04.2025

  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1692

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: