Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N_______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի «Նյութական պահուստի համակարգի կառուցվածքը և նյութական պահուստի կառավարման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշմամբ սահմանված կարգի 23-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ․

«Ռազմավարական պաշարների պահուստի ապրանքները կազմակերպությունից ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում կազմակերպությունը պարտավոր է պահպանել ռազմավարական պաշարների պահուստի ապրանքները մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը: Հաջորդ հաշվետու ժամանակահատվածում ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների կուտակում իրականացնելու պարտավորություն առաջանալու դեպքում կազմակերպությունն ազատվում է այդ պարտավորությունից, եթե չի վերսկսել գործունեությունը:»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                                                                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                                                                                                                                                                                                                                                                                     ք․ Երևան

  • Обсуждалось

    21.03.2025 - 05.04.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Экономическая

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1782

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: