Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Վահե Քիշմիրյան 25.03.2018 16:01:30 ՀՀ Դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքում և Դատական դեպարտամենտում ծառայության մասին ՀՀ օրենքի նախագծում որևէ դրույթ չկա դատական ծառայության պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները։ Հիշյալ հոդվածում որևէ ձևակերպում չկա Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական ծառայության թափուր պաշտոններում նշանակելու իրավուսություն վերաբերյալ։ Դատական դեպարտամենտում ծառայության մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ գլուխը, որը կարգավորում է դատական ծառայությունը, որևէ նորմ չի պարունակում դատական ծառայության պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց վերաբերյալ։ Առաջարկում ենք Դատական Դեպարտամենտում ծառայության մասին ՀՀ օրենքում ավելացնել նաև Դատական ծառայության պաշտոնի նշանակելը վերտառությամբ կետ, որը կկարգավորի դատական ծառայության կրտսեր, առաջատար, գլխավոր և բարձրագույն պաշտոններում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց մասին դրույթներ։ Պետք է նկատել նաև, որ 2006 թվականի հուլիսի 7-ին ընդունված ՀՀ դատական ծառայության օրենքը կարգավորում էր վերը նշված իրավահարաբերությունները։ Չի ընդունվել:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: