Add to favourites

The draft has been accepted

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Վահե Քիշմիրյան 25.03.2018 16:01:30 ՀՀ Դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքում և Դատական դեպարտամենտում ծառայության մասին ՀՀ օրենքի նախագծում որևէ դրույթ չկա դատական ծառայության պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները։ Հիշյալ հոդվածում որևէ ձևակերպում չկա Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական ծառայության թափուր պաշտոններում նշանակելու իրավուսություն վերաբերյալ։ Դատական դեպարտամենտում ծառայության մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ գլուխը, որը կարգավորում է դատական ծառայությունը, որևէ նորմ չի պարունակում դատական ծառայության պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց վերաբերյալ։ Առաջարկում ենք Դատական Դեպարտամենտում ծառայության մասին ՀՀ օրենքում ավելացնել նաև Դատական ծառայության պաշտոնի նշանակելը վերտառությամբ կետ, որը կկարգավորի դատական ծառայության կրտսեր, առաջատար, գլխավոր և բարձրագույն պաշտոններում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց մասին դրույթներ։ Պետք է նկատել նաև, որ 2006 թվականի հուլիսի 7-ին ընդունված ՀՀ դատական ծառայության օրենքը կարգավորում էր վերը նշված իրավահարաբերությունները։ Չի ընդունվել: Նախագծով ամրագրված են դատավորին կցվող դատական ծառայողներին նշանակելու իրավասություն ունեցող անձանց վերաբերյալ դրույթներ: Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ Դատական դեպարտամենտում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաև հանրային ծառայությունը կարգավորող օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ այդ օրենքով: