ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի փետրվարի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Դատական օրենսգիրք), որն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Դատական օրենսգրքի ընդունմամբ սահմանվեց, որ ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը, որի 7-րդ գլխում ամրագրված են դատական կարգադրիչներին առնչվող իրավակարգավորումներ:

Միաժամանակ, Դատական օրենսգրքի «Ծառայությունը Դատական դեպարտամենտում» վերտառությամբ 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ դատական և դատական կարգադրիչների ծառայություններին վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

Վերոշարադրյալը վկայում է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

   2. Առաջարկվող կարգավորման բնույթը

   «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով՝

  •  սահմանվել են Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դա­տական կարգադրիչների ծառայության կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, դատական ծառայողների և դատական կարգադրիչների կարգավիճակը.
  • ամրագրվել են Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայության այլ տեսակները.
  • նախատեսվել են Դատական դեպարտամենտի ղեկավարի և նրա առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվող անձին ներկայացվող պահանջները, ինչպես նաև վերանայվել են վերջիններիս լիազորությունները.
  • լրացվել են դատական կարգադրիչների իրավական և սոցիալական երաշխիքները և այլն:

         

   3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

    Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

    Նախագծի մշակմանն օժանդակել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձևավորված փորձագիտական խումբը  և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

    4. Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել Դատական դեպարտամենտի բնականոն գործունեության ապահովման անհրաժշետ նախադրյալներ:

  • Обсуждалось

    23.03.2018 - 07.04.2018

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10308

Принт

Предложения

Վահե Քիշմիրյան

25.03.2018

ՀՀ Դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքում և Դատական դեպարտամենտում ծառայության մասին ՀՀ օրենքի նախագծում որևէ դրույթ չկա դատական ծառայության պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածը սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները։ Հիշյալ հոդվածում որևէ ձևակերպում չկա Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական ծառայության թափուր պաշտոններում նշանակելու իրավուսություն վերաբերյալ։ Դատական դեպարտամենտում ծառայության մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ գլուխը, որը կարգավորում է դատական ծառայությունը, որևէ նորմ չի պարունակում դատական ծառայության պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց վերաբերյալ։ Առաջարկում ենք Դատական Դեպարտամենտում ծառայության մասին ՀՀ օրենքում ավելացնել նաև Դատական ծառայության պաշտոնի նշանակելը վերտառությամբ կետ, որը կկարգավորի դատական ծառայության կրտսեր, առաջատար, գլխավոր և բարձրագույն պաշտոններում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձանց մասին դրույթներ։ Պետք է նկատել նաև, որ 2006 թվականի հուլիսի 7-ին ընդունված ՀՀ դատական ծառայության օրենքը կարգավորում էր վերը նշված իրավահարաբերությունները։

Узнать больше