Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Վարդան Պետրոսյան 22.02.2025 00:41:34 Իրավական ակտի նախագծում պարբերաբար օգտագործվում են «արտադրված է» և «արտադրող երկիր» հասկացությունները։ Գտնում եմ, որ դրանք երկիմաստ են, և կարող է ունենալ հակասական մեկնաբանություններ, մասնավորապես․ 1․ Պեստիցիդի արտադրական տարածքի երկիր՝ տարածքը, որտեղ ֆիզիկապես արտադրվում է տվյալ պեստիցիդը: 2․ Երկիրը, որտեղ իրավաբանական գրանցում ունի պեստիցիդն արտադրող ընկերությունը: Գտնում եմ, որ «արտադրող երկրում» կարգավորումն անհրաժեշտ է հստակեցնել՝ դա վերաբերում է ֆիզիկական արտադրությանը, թե՝ ընկերության իրավաբանական գրանցմանը։ Ձեր կողմից ներկայացված առաջարկությունը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում նախագիծը կլրամշակվի։
2 Վարդան Պետրոսյան 22.02.2025 00:41:58 Նախագծի 7-րդ կետում նշված է․ «Լիազոր մարմինը պեստիցիդի գրանցումը մերժում է, եթե` (․․․․․․) • պեստիցիդը գրանցված չէ արտադրող երկրում, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքի հիման վրա գրանցվող պեստիցիդների։»։ Գտնում եմ, որ նշված սահմանումը չի կարող լինել անհրաժեշտ և պիտանի, ուստի ենթակա է վերաձևակերպման։ Մասնավորապես՝ շատ հաճախ պեստիցիդներն արտադրվում այնպիսի բույսերի համար, որոնք արտադրող երկրներում չեն մշակվում։ Այսինքն՝ նման դեպքերում արտադրողն իր երկրում գրանցելու անհրաժեշտություն չունի (գրանցումը շուրջ 1 մլն եվրո ծախս է պահանջում)։ Օրինակ՝ Գերմանիայում արտադրված պեստիցիդը, որը նախատեսված է այնպիսի մշակաբույսի համար, որը Գերմանիայում չի մշակվում, բայց գրանցված է և մշակվում է Իտալիայում, Իսպանիայում և այլն։ Նման պայմաններում տվյալ պեստիցիդի գրանցումը Հայաստանում կմերժվի։ Առաջարկում եմ, սահմանել երկրների ցանկ, որոնցում պեստիցիդի գրանցումը վստահելի կհամարվի և հիմք կլինի ՀՀ-ում գրանցելիս։ Ձեր կողմից ներկայացված առաջարկությունը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում նախագիծը կլրամշակվի։
3 Վարդան Պետրոսյան 22.02.2025 00:42:19 Նախագծում սահմանվել է․ «Եվրոպական միության երկրներում արտադրված ֆերոմոնների, բույսերի աճի խթանիչների և կենսաբանական ծագման պեստիցիդների պարզեցված ընթացակարգով գրանցման համար գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ տեղեկատվությունը չի պահանջվում։»։ Նախ ԵՄ երկրներում ֆերոմոնների արտադրությունը շատ քիչ տարածում ունի։ ԵՄ երկրներում մեծամասաբ շրջանառվում են այլ երկրների արտադրության ֆերոմոններ։ ֆերոմոններ արտադրող առաջատար երկրներից են ԱՄՆ-ն, Անգլիան, Ճապոնիան, Կորեան, Չինաստանը։ Աշխարհում ֆերոմոնների գրանցման պահանջը տարածված չէ, ուստի նշված կետով սահմանված սահմանափակումն իրականում կվնասի Հայաստանում բիոպայքար մղող մշակողներին և ֆերմերներին։ Միջազգային պրակտիկայում հիմնականում ֆերոմոնների գրանցման պահանջ առկա չէ, իսկ եթե կա, ապա դրանք մեղմ են, քանի որ դրանք անմիջական առնչություն չունեն մշակաբույսերի հետ և վնասակար չեն շրջակա միջավայրի համար, ուստի առաջարկում եմ Հայաստանում ֆերոմոններն ազատել գրանցման պահանջից կամ այլ երկրներում գրանցումը ներկայացնելուց Ձեր կողմից ներկայացված առաջարկությունը կքննարկվի և անհրաժեշտության դեպքում նախագիծը կլրամշակվի։