ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2025 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու մասին» N 1117-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
———— -ի N — -Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
հուլիսի 21-ի N 1117-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված իմաստը:
- Սույն կարգով գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին):
- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման, բացառությամբ Օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների։
- Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար ներկայացվում է հայտ՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով սույն կարգով սահմանված փաստաթղթերը։
- Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցվում են ընդհանուր ընթացակարգով, իսկ օտարերկրյա պետություններումարտադրված պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցվում են ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով:
- Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդները ընդհանուր ընթացակարգով գրանցման համար լիազոր մարմնին ներկայացվում են հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը.
- պեստիցիդի առևտրային անվանումը, ազդող նյութը, դրա տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և թույլատրելի շեղումները, համագործիչ և օժանդակ նյութերը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում, պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը).
- պեստիցիդի ծախսի նորման, օգտագործման ժամկետը, եղանակը և առանձնահատկությունները, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը, մշակումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները.
- պեստիցիդի հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում).
- պեստիցիդի քիմիական փորձաքննության, ազդող նյութի մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, պեստիցիդների ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը), եթե տվյալ նյութի փորձաքննության մեթոդիկաներով բյուրեղային տիպօրինակն անհրաժեշտ է․
- պեստիցիդի թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի միկրոօրգանիզմներ և այլն).
- պեստիցիդի ազդեցությունը վերարտադրողականության վրա.
- պեստիցիդի մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ, տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները.
- պեստիցիդի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը.
- պեստիցիդի պիտակի նկարագիրը.
- տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում դրանց երկու տարվա անընդմեջ դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին, որը տրամադրում են քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտով սահմանված գիտական և կրթական կազմակերպությունները՝ քաղաքականություն մշակող լիազոր մարմնի հաստատած ձևին համապատասխան։
- Օտարերկրյա պետություններում արտադրված պեստիցիդները գրանցվում են ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով.
- ընդհանուր ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝
ա. սույն կարգի 7-րդ կետի 1-9-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ.
- պարզեցված ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝
ա. սույն կարգի 7-րդ կետի 1-4-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքի։
- Եվրոպական միության երկրներում արտադրված ֆերոմոնների, բույսերի աճի խթանիչների և կենսաբանական ծագման պեստիցիդների պարզեցված ընթացակարգով գրանցման համար գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ տեղեկատվությունը չի պահանջվում։
- Հայաստանի Հանրապետությունում արտադրված ագրոքիմիկատները ընդհանուր ընթացակարգով գրանցման համար լիազոր մարմնին ներկայացվում են հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը․
- ագրոքիմիկատի առևտրային անվանումը, սննդատարրերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և թույլատրելի շեղումները, պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը).
- ագրոքիմիկատի կիրառման եղանակները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները.
- աշխատանքային գոտում օդում ագրոքիմիկատի թույլատրելի սահմանային քանակը.
- ագրոքիմիկատի սննդատարրերի քիմիական փորձաքննության մեթոդիկան.
- ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը, բացառությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի.
- ագրոքիմիկատի պիտակի նկարագիրը։
- Օտարերկրյա պետություններում արտադրված, փորձարկված և գործածության մեջ գտնվող ագրոքիմիկատները գրանցվում են ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով.
- ընդհանուր ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝
ա. սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում ագրոքիմիկատի ընդգրկվածության վերաբերյալ.
- պարզեցված ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝
ա. սույն կարգի 10-րդ կետի 1-3-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը,
բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում ագրոքիմիկատի ընդգրկվածության վերաբերյալ, բացառությամբ սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքի։
- Եվրոպական միության երկրներում արտադրված ագրոքիմիկատների պարզեցված ընթացակարգով գրանցման համար գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում ագրոքիմիկատի ընդգրկվածության վերաբերյալ տեղեկատվությունը չի պահանջվում։
- Պեստիցիդների և ագրոքիմիկատների պարզեցված ընթացակարգով գրանցման դեպքերն են՝
- եթե պեստիցիդը արտադրված կամ գրանցված է Եվրոպական միության անդամ պետություններում կամ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կամ Իսլանդիայում կամ Նորվեգիայում կամ Շվեյցարիայում կամ Կանադայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանի Դաշնությունում կամ Ճապոնիայում կամ Վրաստանում կամ Կորեայի Հանրապետությունում․
- եթե ագրոքիմիկատը արտադրված կամ գրանցված է Եվրոպական միության անդամ պետություններում կամ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում կամ Իսլանդիայում կամ Նորվեգիայում կամ Շվեյցարիայում կամ Կանադայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանի Դաշնությունում կամ Ճապոնիայում կամ Վրաստանում կամ Կորեայի Հանրապետությունում․
- Բացի սույն կարգի 13-րդ կետով սահմանված դեպքերից, մյուս բոլոր դեպքերում կիրառվում է ընդհանուր ընթացակարգով գրանցումը։
- Լիազոր մարմինը պեստիցիդների և ագրոքիմիկատների ընդհանուր ընթացակարգով գրանցումն իրականացնում է հայտը ներկայացնելուց հետո՝ քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարզեցված ընթացակարգով՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
- Հայտը ստանալուց հետո լիազոր մարմինն ուսումնասիրում է հայտը և հայտին կից փաստաթղթերը։ Հայտում կամ հայտին կից փաստաթղթերում թերությունների (վրիպակների, անճշտությունների, անհամապատասխանությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքերում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին գրավոր առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները և կրկին ներկայացնել հայտի շտկված փաթեթը։ Այս դեպքում սույն կարգի 15-րդ կետում նշված ժամկետները երկարաձգվում են 10 աշխատանքային օրով:
- Լիազոր մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ընդունում է որոշում՝ տվյալ պեստիցիդը կամ ագրոքիմիկատը գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին և 3 աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պատշաճորեն տեղեկացնում է հայտատուին, իսկ գրանցումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում՝ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման փաթեթը, այդ թվում՝ պեստիցիդի ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը վերադարձնում է հայտատուին՝ նշելով մերժման հիմքերը։
- Պեստիցիդը կամ ագրոքիմիկատը գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է սույն կարգի N 1 ձևով հաստատված պեստիցիդի գրանցման կամ N 2 ձևով հաստատված ագրոքիմիկատի գրանցման վկայական:
- Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են հինգ տարի ժամկետով, իսկ ագրոքիմիկատները՝ տասը տարի ժամկետով։
- Լիազոր մարմինը պեստիցիդի գրանցումը մերժում է, եթե`
- պեստիցիդի ազդող նյութը կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում կամ դրանց քանակությունը գերազանցում է ցանկով սահմանված թույլատրելի պարունակությունը․
- հայտատուն սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները․
- պեստիցիդը գրանցված չէ արտադրող երկրում, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքի հիման վրա գրանցվող պեստիցիդների։
- Լիազոր մարմինը ագրոքիմիկատի գրանցումը մերժում է, եթե`
- ագրոքիմիկատի սննդատարրերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում կամ դրանց քանակությունը գերազանցում է ցանկով սահմանված թույլատրելի պարունակությունը․
- հայտատուն սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները:
- Լիազոր մարմնի` պեստիցիդների կամ ագրոքիմիկատների գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
- Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները ենթակա են վերագրանցման, եթե՝
- գրանցման ժամկետը լրանալուց առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել․
- պեստիցիդի ազդող, համագործիչ, օժանդակ նյութերի բաղադրությունը և դրանց տոկոսային հարաբերությունը չեն փոփոխվել:
- Պեստիցիդների վերագրանցումը կատարվում է այն դեպքում, երբ վերագրանցման պահին պեստիցիդը արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքի հիման վրա գրանցված պեստիցիդների։
- Հայաստանի Հանրապետությունում ագրոքիմիկատները ենթակա են վերագրանցման, եթե՝
- գրանցման ժամկետը լրանալուց առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել․
- ագրոքիմիկատի սննդատարրերի կազմը և դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը չեն փոփոխվել։
- Ագրոքիմիկատների վերագրանցումը կատարվում է այն դեպքում, երբ վերագրանցման պահին ագրոքիմիկատը արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքի հիման վրա գրանցված ագրոքիմիկատների։
- Պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների դեպքում վերագրանցումն իրականացվում է սույն կարգով սահմանված պարզեցված ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան, իսկ ընդհանուր ընթացակարգով գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների դեպքում՝ ընդհանուր ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան։
- Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են, եթե՝
- լրացել է գրանցման ժամկետը, սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը մինչև պիտանիության ժամկետի ավարտը.
- գրանցման վկայական ստացած անձը ներկայացրել է գրանցումից հանելու հայտ․
- պեստիցիդի ազդող կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից և ագրոքիմիկատի սննդատարրերից որևէ մեկը ներառվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում.
- գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ տեղեկություններ կամ անհամապատասխանություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
- առկա են պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցումը անվավեր ճանաչելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված այլ հիմքեր։
- Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պատշաճորեն տեղեկացնում է տվյալ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման վկայական ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը։
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՊԵՍՏԻՑԻԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ
N ________
Սույն վկայագիրը տրվում է ___________________________________________________________
(արտադրողի անվանումը, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը)
_________________________________________________________________________-ին
Գրանցման ներկայացնողը _________________________________________________________
(իրավաբանական կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, գտնվելու վայրը, հասցեն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի
______ ___________20___ թ. N ______ հրամանի __________________________________________________________________________________
(պեստիցիդի առևտրային անվանումը, ազդող նյութը, դրա տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում)
պեստիցիդը գրանցված և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում N -ի ներքո:
__________________________20___ թ.
վկայական տալու ամսաթիվը
__________________________20____ թ.
ուժի մեջ է մինչև
Հայաստանի Հանրապետության
սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի ղեկավար
|
____________________________
(ստորագրությունը)
|
Կ. Տ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ
N ________
Սույն վկայագիրը տրվում է ___________________________________________________________
(արտադրողի անվանումը, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը)
_________________________________________________________________________-ին
Գրանցման ներկայացնողը _________________________________________________________
(իրավաբանական կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, գտնվելու վայրը, հասցեն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի
______ ___________20___ թ. N ______ հրամանի __________________________________________________________________________________
(ագրոքիմիկատի առևտրային անվանումը, սննդատարրերը, սննդատարրերի քանակությունը պատրաստուկի մեջ, պատրաստուկային ձևը)
ագրոքիմիկատը գրանցված և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում N -ի ներքո:
__________________________20___ թ.
վկայական տալու ամսաթիվը
__________________________20____ թ.
ուժի մեջ է մինչև
Հայաստանի Հանրապետության
սննդամթերքի անվտանգության
տեսչական մարմնի ղեկավար
|
____________________________
(ստորագրությունը)
|
Կ. Տ.
»