Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹՎԻ /ՀԱՄԱԿԱԶՄԻ/ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

-----------2018 թվականի          N-----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ  ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹՎԻ /ՀԱՄԱԿԱԶՄԻ/ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ

 

  Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավականի ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը ՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

 

  1. Սահմանել.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆինանսավորվող ուսումնական հաստատություններում ֆինանսավորման հիմքում դրվող սովորողների թիվը /համակազմը/՝ համաձայն Հավելված 1-ի:

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ուսումնական հաստատություններում  ուսուցման ծառայություններից ստացվող եկամտի ճանաչման պահը` համաձայն Հավելված 2-ի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2018 թվականի սեպտեմբերի մեկից հետո ծագող իրավահարաբերությունների վրա:

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության--- ------2018թ.

N ---Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ  ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ /ՀԱՄԱԿԱԶՄԸ/

 

  1. Սույն հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆինանսավորվող ուսումնական հաստատություններում ֆինանսավորման հիմքում դրվող սովորողների թիվը /համակազմը/ հասկացությունը:
  2. Սովորողների փաստացի թիվը՝ դա ուսումնական հաստատությունում տվյալ կրթական ծրագրի սովորողների առկա թիվն է տվյալ ուսումնական տարվա սկզբին:
  3. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սովորողների միջին ամսական թիվը հաշվարկվում է հաշվետու ամսվա ընթացքում սովորողների փաստացի հաճախումների հանրագումարը բաժանելով հաշվետու ամսվա աշխատանքային օրերի թվի վրա:
  4. Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների միջին տարեկան համակազմը առաջիկա բյուջետային տարվա համար սահմանվում է հետևյալ բանաձևով՝

   Սմ=(2*Սսվ)/3

որտեղ Սմ-ն – սովորողների միջին տարեկան համակազմն է առաջիկա բյուջետային տարվա համար

Սս-ն սովորողների թիվն է ընթացիկ բյուջետային տարվա սկզբում /հունվարի մեկ/, որը հավասարեցվում է ընթացիկ ուսումնական տարվա սկզբի փաստացի թվին

Սվ-ն նոր ուսումնական տարվա սկզբին սովորողների կանխատեսվող թիվն է:

 

  1. Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների միջին տարեկան ճշտված համակազմը ընթացիկ բյուջետային տարվա համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

   ՍմՃ=(2*Սսվփ)/3, որտեղ՝

ՍմՃ-ն – սովորողների միջին տարեկան ճշտված համակազմն է

Սս-ն սովորողների  փաստացի թիվն է բյուջետային տարվա սկզբում /հունվարի մեկ/

Սվփ-ն սովորողների փաստացի թիվն է տվյալ բյուջետային տարվա սեպտեմբերի հինգին:

  1. Նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ  սովորողների միջին տարեկան համակազմը բյուջետային տարվա սկզբում /հունվարի մեկ/ հաշվարկվում է՝

        Հմտ = Ստսշ*1/2+Սը*1/3 - Սմ*3/5+ Սգե*1/3, որտեղ՝

Հմտ   - սովորողների միջին տարեկան համակազմն է

Ստս  - տվյալ բյուջետային տարվա սկզբին սովորողների թիվն է

Սշ     - տվյալ բյուջետային տարվա նախատեսվող շրջանավարտների թիվն է

Սը -  տվյալ բյուջետային տարում նախատեսվող ընդունվողների թիվն է

Սմ  - սովորողների տարեկան /բուհից դուրս մնացածներ և ազատվածներ/   մաղումն է նախորդ բյուջետային տարվա ընթացքում

Սգե –  սովորողների՝ եկածների և գնացածների տարբերությունն է, /եկած ուսանողներ համարվում են այն ուսանողները, որոնք վերսկսում են ուսումնական հաստատությունում իրենց ուսումը, գնացած ուսանողներ համարվում են չհեռացված ուսանողները, որոնք այլ պատճառներով դադարում են սովորել/  դրական լինելու դեպքում այն գումարվում է, բացասական լինելու դեպքում՝ հանվում:

1/2, 1/3 – տվյալ բյուջետային տարվա մեջ ուսումնական ամիսների մասնաբաժինն է:

3/5 – մաղումների՝ տարվա մեջ բաշխվածության վիճակագրական միջինն է:

 

  1. Նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորողների միջին տարեկան ճշտված համակազմը հաշվարկվում է հետևյալ հերթականությամբ՝
  • յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է՝

Սավ = Սասշըմ + Սգե, որտեղ՝

Սավ - սովորողների թիվն է  ամսվա վերջին

Սաս - սովորողների թիվն է տվյալ ամսվա սկզբին

Սշ - փաստացի շրջանավարտների թիվն է

Սը - փաստացի ընդունվողների թիվն է

Սմ – սովորողների մաղումն է

Սգե –  սովորողների՝ եկածների և գնացածների տարբերությունն է

 

  • սովորողների միջին ամսական թիվը հաշվարկվում է՝

 Սմա = (Սաս+ Սավ)/2

  • սովորողների թվաքանակի միջին տարեկան թիվը /համակազմը/ հաշվարկվում է որպես բոլոր ամիսների սովորողների միջին ամսական թվաքանակի միջին թվաբանական:

 

  1. Հանրակրթական, նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում  վճարովի ուսուցման մասով հաշվարկվում է.
  • սովորողների միջին ամսական ցուցակային թիվը, որը նախորդ ամսվա առաջին օրվա և   նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ սովորողների փաստացի թվի միջին թվաբանականն է
  • սովորողների միջին տարեկան ցուցակային թիվը, որը սովորողների միջին ամսական ցուցակային թվերի տարեկան  հանրագումարի  հարաբերությունն է  12-ի:
  1. Եթե սովորողը հաջողությամբ հանձնել է ընդունելության քննությունները, սակայն անմիջապես դրանից հետո հարգելի պատճառով /զորակոչվել է բանակ կամ գտնվում է ֆիզ. արձակուրդում և այլն/ չի օգտվել ուսուցման ծառայություններից, ապա սովորողների միջին տարեկան համակազմի հաշվարկի մեջ նա չի ներառվում:

 

 

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության--- ------2018թ.

N ---Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ  ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ

 

  1. Սույն որոշման շրջանակում «ուսուցման ծառայություն» եզրույթը մեկնաբանվում է համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ «ուսումնական հաստատություններ» համարվում են նույն օրենքի 3-րդ հոդվածով  սահմանված բոլոր հաստատությունները:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ուսումնական հաստատություններում ուսուցման ծառայությունների դիմաց ստացվող եկամտի ճանաչումն իրականացվում է ամսական հաշվեգրման եղանակով՝ բաժանելով եկամուտը   ուսուցման ծառայության մատուցման այն ժամանակահատվածն ընդգրկող ամիսների /այդ թվում ոչ լրիվ ամիսները/ թվի վրա, որի համար հաշվարկվել է ուսուցման ծառայության արժեքը:
  3. .Ուսուցման ծառայությունների ժամանակահատվածը հաշվարկվում է ուսումնական հաստատության կողմից հաստատված ուսումնական պլանի համաձայն՝ ներառյալ սովորողի արձակուրդի ժամանակահատվածը: Եթե իրականացվող կրթական ծրագրի տևողությունը մեկ ուսումնական տարուց ավելի է, ապա յուրաքանչյուր ուսումնական տարվա համար նախատեսված ուսուցման ծառայության ժամանակահատվածը համարվում է 12 ամիս:
  4. Սովորողների համար ուսուցման ծառայության ժամկետի հաշվարկը սկսվում է սովորողին հաստատության կողմից սահմանված ծառայությունների մատուցման մեկնարկով:
  5. Եթե սովորողը ավարտում է ուսումնական գործընթացը ուսումնական պլանով հաստատված ժամկետից ավելի շուտ, ապա ուսումնական հաստատությունը շարունակում է ուսման վարձից բխող եկամտի ճանաչումը իրականացնել սույն հավելվածի 2-րդ կետին համաձայն՝ անկախ սովորողի վաղ ավարտելուց:
  6. Եթե սովորողը դադարում է օգտվել ուսուցման ծառայություններից սահմանված ժամկետից ավելի վաղ, ապա ուսուցման ծառայության դիմաց ստացվելիք եկամուտն ամբողջովին հաշվեգրվում է սովորողի՝ ուսումը դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտի /հրաման, որի հիման վրա անձն այլևս սովորող չի համարվում տվյալ հաստատությունում/ ուժի մեջ մտնելու ամսին:

 

  • Обсуждалось

    15.02.2018 - 05.03.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования и науки

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1208

Принт

Связанные документы / ссылки