Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1.  Անհրաժեշտությունը –  Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեխնածին հանքավայր հասկացությունը, կարգավորել հաշվեկշռային պաշարներ չպարունակող հանքավայրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կանոնները, սահմանել հետևանքներ այնպիսի դեպքերի համար, երբ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարվում են ծրագրում ամրագրված ցուցանիշներից շեղումներով, ՀՀ կառավարության և ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններում ամրագրել տեխնածին հանքավայրերի արդյունահանման իրավունքի տրամադրման կարգի, գետերի ափերին գտնվող հանքերևակումներում երկրաբանական ուսումնասիրության և ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) պաշարների հաշվարկման կարգի, այլ ոլորտներում իրականացվող շինարարությանը զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոյի օգտագործման կարգի, օգտակար հանածոների արդյունահանման նախագծում ամրագրվող հիմնարար տեխնոլոգիական ցուցանիշների և դրանցից շեղման թույլատրելի չափերի, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտերի սահմանման իրավասությունը։ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ոչ մետաղական օգտակար հանածոների այն հանքավայրերը, որոնց պաշարները հաստատվել են 2021 թվականից առաջ, նախքան ընդերքօգտագորման իրավունք տրամադրելը պետք է ենթարկվեն պաշարների վերագնահատման։ Սահմանվում են հետևանքներ այն իրավաբանական անձանց և դրանց իրական շահառուների համար, որոնք նախկինում հանդիսացել են օրենսգրքով սահմանված դեպքերով դադարեցված ընդերքօգտագործման իրավունքի կրողներ, կամ իրական շահառումներ։ Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում՝ վերը նշված հարցերը կարգավորելու համար:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում սահմանված չէ «տեխնածին հանքավայր» հասկացությունը, կարգավորված չեն հաշվեկշռային պաշարներ չպարունակող հանքավայրերի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կանոնները, սահմանված չեն հետևանքներ այնպիսի դեպքերի համար, երբ երկրաբանական ուսումնասիրման աշխատանքները կատարվում երկրաբանական ուսումնասիրության ծրագրով ՀՀ կառավարության և ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններում ամրագրված չեն գետերի ափերին գտնվող հանքերևակումներում երկրաբանական ուսումնասիրության և ավազի (ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդի) պաշարների հաշվարկման կարգի, այլ ոլորտներում իրականացվող շինարարությանը զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոյի օգտագործման կարգի, նախագծում ամրագրվող հիմնարար տեխնոլոգիական ցուցանիշների և դրանցից շեղման թույլատրելի չափերի և մի շարք այլ իրավական ակտերի սահմանման իրավասությունը, ոչ մետաղական օգտակար հանածոների այն հանքավայրերի դեպքում, որոնց պաշարները հաստատվել են 2021 թվականից առաջ չի նախատեսվում նախքան իրավունք տրամադրելը հանքավայրերի պաշարների վերագնահատում, սահմանված չեն հետևանքներ այն իրավաբանական անձանց և դրանց իրական շահառուների համար, որոնք նախկինում հանդիսացել են օրենսգրքով սահմանված դեպքերում դադարեցված ընդերքօգտագործման իրավունքի կրողներ, կամ իրական շահառումներ։
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
  4. Ակնկալվող արդյունքը – Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունների ընդունման արդյունքում կսահմանվեն դրույթներ վերը նշված օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով:
  5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
  7. Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում նշյալ փաստաթղթերի պահանջից:
  • Обсуждалось

    17.04.2024 - 03.05.2024

  • Тип

    Закон

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2799

Принт

Предложения

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

1. 1-ին հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 3-րդ հոդվածի «31)» կետի լրացումների վերաբերյալ․ հատուկ ուշադրություն է պետք տրամադրել այն բանին, որ «տեխնածին հան¬քա-վայր» հասկացությունը սահմանված է եղել նախկինում՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետում և 14-րդ հոդվածով տրված էին դրա հետ կապված կարգավորումները, որոնք ուժը կորցրել են 18.10.2016թ. ՀՕ-161-Ն օրենքով: Այդ օրենքի ընդունումը հիմնավորվել է հենց նրանով, որ արտադրական լցակույտերը, որպես «ընդերքօգտագործման թափոն» որակելու պարագայում հնարավորություն է ընձեռվում թափոնների հետագա վերամշակում, ինչպես արդյունահանման գործընթացին զուգընթաց, այնպես էլ առանձին: Իսկ նախագծով առաջարկվող Օրենքի մշակման անհրաժեշտությունը բխել է նաև «Զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի չորրորդ փուլի գործողությունների ժամանակացույցի 4-րդ կետի պահանջից (Կառավարությունը կանոնակարգում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման հետ կապված օրենսդրական կարգավորման խնդիրները)՝ համաձայն Եվրոպական Պառլամենտի և Խորհրդի 2006թ. մարտի 15-ի N2006/21/ԵՀ (Արդյունահանող արդյունաբերություններում գոյացող թափոնների կառավարման մասին) և 2008թ. նոյեմբերի 19-ի N2008/98/ԵՀ (Թափոնների մասին) հրահանգների: Բացի վերոնշայից, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում սխալ է «վերամշակումից հետո» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև երկրի մակերևույթին կամ լեռնային փորվածքներում տեղադրված ընդերքօգտագործման թափոնները, որոնք երկրաբանատնտեսագիտական գնահատման արդյունքում ստացել են արդյունաբերական (տնտեսական) նշանակություն» բառերը, քանի որ եթե թափոնները անցնում են երկրաբանատնտեսագիտական գնահատում, որպեսզի անվանվեն օգտակար հանածո, ապա նույն տրամաբանությամբ պինդ, հեղուկ, գազանման և մյուս գոյացումները ընդերքում նույնպես պետք է անցնեն երկրաբանատնտեսագիտական գնահատական որպեսզի համարվեն օգտակար հանածոներ։ Ըստ Եվրոպական Պառլամենտի և Խորհրդի N2006/21/ԵՀ հրահանգի 4-րդ կետի՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ Համայնքի քաղաքականության նպատակներին համապատասխան՝ անհրաժեշտ է սահմանել նվազագույն պահանջներ՝ կանխելու կամ հնարավորինս նվազեցնելու համար շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա բացասական ազդեցությունները, որոնք առաջանում են արդյունահանող արդյունաբերություններում գոյացող թափոնների կառավարման արդյունքում, ինչպես օրինակ՝ պոչանքներ (այսինքն՝ պինդ կամ կիսահեղուկ թափոններ, որոնք գոյանում են մի շարք մեթոդներով հանքանյութերի մշակման հետևանքով) և ոչ պիտանի ու մակաբացման ապարներ (այսինքն՝ նյութեր, որոնք արդյունահանման աշխատանքներում շարժվում են հանքաքար կամ հանքային մարմիններ ստանալու, այդ թվում՝ նախաարդյունաբերական մշակման փուլի ընթացքում) և հողաբուսական շերտ (այսինքն՝ հողի վերին շերտը)՝ պայմանով, որ դրանք համարվում են թափոններ»։ Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման խնդիրների օրենսդրական կարգավորման ենթակա մի շարք հարցեր, մասնավորապես, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների գործածության, վերամշակման և պահպանության անվտանգության սկզբունքները, նշված ոլորտներում համապատասխան տնտեսվարող սուբյեկտների իրավունքները և պարտականությունները, բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգների և ռիսկերի գնահատումը, համապատասխան օբյեկտների փակումը և ռեկուլտիվացիան, թափոնների օբյեկտների և վերամշակման կառավարման պլանների առկայության պահանջը: Օրենքների ընդունման նպատակն էր հստակեցնել ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները՝ կանխելու կամ հնարավորինս նվազեցնելու համար շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա բացասական ազդեցությունները, որոնք առաջանում են արդյունահանող արդյունաբերություններում գոյացող թափոնների կառավարման արդյունքում (18.10.2016թ. ՀՕ-161-Ն օրենքի հիմնավորում ) : Հարկ է նշել, որ «տեխնածին հանքավայր» հասկացությունը կիրառվում էր Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ, սակայն 2022թ․ հուլիսի 14-ի Ռուսաստանի Դաշնության N 343-ФЗ օրենքով «Ընդերքի մասին» օրենքում և Ռուսաստանի Դաշնության առանձին օրենսդրական ակտերում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն օրենսգրքի կարգավորման առարկա է դարձել ընդերքօգտագործման թափոնների (մակաբացման և ներփակման ապարներ, շլամ, օգտակար հանածոների հարստացման գործընթացից առաջացած պոչանքներ և երկրաբանական ուսումնասիրության այլ թափոններ) և ընդերքօգտագործման թափոններից օգտակար հանածոյի և օգտակար բաղադրիչների կորզման ոլորտները, ինչը համապատասխանում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման միջազգային փորձին։ Արտոնություններ են սահմանվել նաև ընդերքօգտագործման թափոնների օգտագորման համար։ ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ 2.» բաժնի 3-րդ կետով սահմանված է, որ ընդերքօգտագործման թափոնների կառավարման նախագծերի վերանայման և վերահսկման համար հարկավոր է զարգացնել և ուժեղացնել ՀՀ կառավարության կարողությունները, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման համար հիմնավոր և լավ նախագիծ կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել միջազգային լավագույն մատչելի տեխնիկական միջոցները։ Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք ՀՀ որդեգրած քաղաքականությունը «տեխնածին հանքավայր» եզրույթի վերաբերյալ թողնել անփոփոխ և Նախագծից հանել «տեխնածին հանքավայր» բոլոր կարգավորոմները:

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

2. 1-ին հոդվածի 2-րդ կետի փոփոխության վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձին հնարավորություն է տրվում պաշարների գնահատումից հետո 1 տարով երկարաձգել ուսումնասիրության թույլտվության ժամկետը՝ արդյունահանման նախագիծ կազմելու համար, միաժամանակ՝ լինելով ընդերքօգտագործող, քանի որ տվյալ հանքավայրի վերաբերյալ ստացած երկրաբանական տեղեկատվությունը կարող է տնօրինել և օգտագործել միայն ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում (Օրենսգրքի 12-րդ հոդված 3-րդ մաս), որով երաշխավորվում է, որ ընկերությունը սեփական միջոցներով կատարված ուսումնասիրությունից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի առաջնահերթ ստանալ արդյունահանման իրավունք (Օրենսգրքի 51-րդ հոդված 10-րդ մաս)։ Սակայն քանի որ առաջարկվող փոփոխությամբ ներդրողները զրկվելու են այդ երաշխիքից, առաջարկում ենք այն հանել։

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

3. 2-րդ հոդվածի 1-ին կետին անդրադառնալուց առաջ նշենք, որ օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.9 մասի համաձայն՝ ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով տրվում է փորձագիտական եզրակացություն, որը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ։ Այսինքն, փորձաքննության արդյունքները լինում են կամ դրական կամ էլ բացասական: Եթե Նախագիծը մշակողները ցանկացել են լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ սահմանել, որ փորձաքննության արդյունքները կարող են լինել դրական (բացասական) կոնկրետ պայմանների ապահովման (չապահովման) պարագայում, ապա Նախագծի այդ կետի տեքստը ենթակա է խմբագրման:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: