Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծ

  • Обсуждалось

    17.04.2024 - 03.05.2024

  • Тип

    Закон

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 654

Принт

Предложения

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

8. 13-րդ հոդվածով մշակված լրացումը, մեր կարծիքով, օրենսգրքի մակարդակով փորձ է կատարվում միջամտել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի՝ կառավարման և բիզնես գործընթացներին, առանց որևէ հիմնավորման: Խնդրում ենք բացատրել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում կամ ո՞րն է մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը ընդերքօգտագործողի կողմից ինժեներատեխնիկական անձնակազմի հաստիքացուցակը և այդ հաստիքները զբաղեցնող աշխատակիցների մասնագիտական կրթության մասին տվյալները լիազոր մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը: Հարկ է նշել, որ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18․1 կետով սահմանված է, որ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողները լիազոր մարմնին պետք է տեղեկացնեն 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 10-րդ կետերով (նաև ինժեներատեխնիկական անձնակազմին) պահանջվող տեղեկություներում փոփոխություններ կատարելու մասին՝ 14 օրվա ընթացքում։ 30-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն լիազոր մարմինը ընդերքօգտագործողին կարող է տալ գրավոր զգուշացում՝ ոչ միայն արդյունահանող, այլև բոլոր տեսակի թույլտվություն ունեցողներին։ Ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները սահմանեվել են ՀՀ կառավարության 2013թ․ N367, N368 և N369 որոշումներով՝ համաձայն որոնց ընկերությունները կարող են ունենալ հաստիքային աշխատակիցներ կամ մասնագետների կամ մասնագիտական կազմակերպությունների հետ կնքված պայմանգրեր, իսկ այս օրենքի նախագծով պահանջվում է ներկայացնել միայն հաստիկացուցակ։ Ըստ 2023 թվականի մայիսին ՀՀ կառավարության կողմից ընդունված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին և ներդրողներին մտահոգող առաջնային հարցերից է այն իրավական դաշտի կայունությունը, որտեղ նրանք պատրաստվում են ներդրումներ կատարել: ՀՀ-ում գործող իրավակարգավորումները պետք է ապահովեն ներդրումներ կատարելու կայուն հիմք՝ ընկերություններին տրամադրելով երաշխավորված տնօրինման, ինչպես նաև բացառիկ և ազատ հիմունքներով ընդերքօգտագործում իրականացնելու և արտադրություն ծավալելու հնարավորություն։ Ռազմավարությունը թույլ կտա ունենալ տեսլական և իրականացնել կոնկրետ գործողություններ՝ վերը նշված խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացում, ինչպես նաև ներդրումների ներգրավում ապահովելու համար։ Սակայն այս օրենքի նախագիծը չի բխում նշյալ ռազմավարության վերոնշյալ նպատակներից և ներդրումների իրականացման համար կարևոր միջազգային լավագույն փորձից։

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

7. 4-րդ հոդվածով առաջարկվող 32-րդ կետով լրացվող և 11-րդ հոդվածում կիրառվող «հեղինակային հսկողություն» սահմանման մասով հայտնում ենք, որ համաձայն «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետի՝ հեղինակային հսկողությունը` դա կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածքի ու լուծումների` հաստատված նախագծին համապատասխանությունն ապահովելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծերի հեղինակների կամ նրանց լիազորած անձանց կողմից պայմանագրային հիմունքներով շինարարության նկատմամբ իրականացվող հսկողությունն է: Խնդրում ենք բացատրել, թե ո՞րն է այս կետի անհրաժեշտությունը, եթե օգտակար հանածոյի արդյունահանումը չունի կառուցվող օբյեկտի ճարտարապետական հորինվածք ու լուծումներ:

<Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն> ՀԿ

02.05.2024

6. 4-րդ հոդվածով առաջարկվող 30-րդ և 31-րդ կետերի լրացումները լրացուցիչ քննարկման և հիմնավորման կարիք ունեն, քանի որ հարցը վերաբերում է մայկշեյդերական մասնագիտական գործունեությանը, որի արդյունքում ձևավորված փաստաթղթերի կազմը և բովանդակությունը խիստ փոխկապակցված է հանքավայրի մշակման համակարգից (բաց կամ ստորգետնյա), հանքային մարմինների ձևաբանությունից և մի շարք այլ պարամետրերից, ինչպես նաև չափագրման գործիքների ֆունկցիոնալ հնարավորություններից։ Այս պարագայում լիազոր մարմինը սահմանափակելու է փաստաթղթի լրացման ձևաչափը, որն անհրաժեշտ է լինելու ընդերքօգտագործողին, ինպես նաև ընկերությունների նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։

Узнать больше