Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 _____2024 թվականի  N  _  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» N1145-Ն որոշման՝

1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը և ընտանիքների անդամները (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) փոխադարձության սկզբունքի հիման վրա ազատվում են Հայաստանի Հանրապետությունում վարորդական վկայական ստանալու համար նախատեսված   պետական տուրքի վճարից:»:

2) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «Սույն որոշման 1-ին կետում նշված ներկայացուցչության անձնակազմի և ընտանիքների անդամների (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) մասին տեղեկատվությունը մեկամսյա ժամկետում համապատասխան ցուցակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն.»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

2024թ. -----------------------Երևան

 

 

 

  • Обсуждалось

    03.04.2024 - 18.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Международные отношения

  • Министерство

    Министерство иностранных дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 689

Принт