Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ի N 1145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտագրով տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցչության անձնակազմը և ընտանիքների անդամները կարող են ստանալ վարորդական վկայական՝ ազատվելով պետական տուրքի վճարից: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1145-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության  որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) նպատակն է փոխադարձության սկզբունքի հիման վրա ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին և ընտանիքների անդամներին (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) ազատել վարորդական վկայական ստանալու համար պետական տուրքից:

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմը արդեն իսկ  ազատված է այդ տուրքից 2023թ. հուլիսի 6-ի թիվ 1145-Ն ՀՀ կառավարության որոշմամբ:

Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ oրենք) 31-րդ հոդվածի բ) կետի՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով:

 

  1. 2. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը և ընտանիքների անդամները (ՀՀ քաղաքացի չհանդիսացող) կազատվեն ՀՀ-ում վարորդական վկայական ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարից՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա:

 

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

 

  1. 4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտի և ծախսերի ծրագրային ցուցանիշներից յուրաքանչյուրը կավելանա:

  1. 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

          Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Обсуждалось

    03.04.2024 - 18.04.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Международные отношения

  • Министерство

    Министерство иностранных дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 687

Принт