Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6–ի N 138-Ն որոշման  (այսուհետ՝ Որոշում) հավելվածի մեջ տնօրենի արձակուրդի և գործուղման տրամադրման, դրանք նախապես համաձայնացնելու իրավակարգավորումները սահմանված չեն։  

Որոշման մեջ առկա իրավական դրույթի բացակայությունը տարընկալում է առաջացնում, որով պայմանավորված լիազորված պետական մարմնի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի իրավական հիմքերը  արձակուրդի և գործուղման տրամադրման մասով այս պարագայում բաց են։

Հարկ է նշել, որ հայ–իրանական սահմանին կարանտինային անցակետի առկայության բացակայությամբ պայմանավորված դադարեցվել է ցամաքային տարածքով կենդանիների տարացիկ փոխադրումը Իրանի Իսլամական Հարապետությւան տարածք։

Այս հարցի կարգավորման նպատակով 2023 թվականի սեպտեմբերի–հոկտեմբեր ամիսներին կայացած փոխադարձ այցելությունների ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն այն մասին, որ հայակական կողմը պատրաստակամություն հայտնեց ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի սահմանային անցակետի մոտ կառուցել կենդանիների արտահանման և տարանցիկ փոխադրման վերջնական անասնաբուժական զննման կամ կարանտինային անցակետ, իսկ իրանական կողմը՝ ժամանակավորապես կթույլատրի կենդանիների տարանցիկ փոխադրումը և կտրամադրի խորհրդատվություն կառուցման աշխատանքերի իրականացման ժամանակ, որը նաև արձանագրվեց հայ–իրանական գյուղատնտեսության համագործակցության համատեղ կոմիտեի նիստի արձանագրությունում։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծի կարգավորման նպատակն է ապահովել կազմակերպության տնօրենի արձակուրդի և գործուղման տրամադրման, դրանք նախապես համաձայնացնելու իրավական հիմքերը՝ Որոշման մեջ կատարելով համապատասխան լրացումներ։

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի սահմանային անցակետի մոտ կենդանիների արտահանման և տարանցիկ փոխադրման վերջնական անասնաբուժական զննման կամ կարանտինային անցակետում անհրաժեշտ է ապահովել անասնաբուժական միջոցառումների իրականացումը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող կենդանիների նկատմամբ, վճարովի հիմունքներով։

Առաջարկվող կարգավորման բնույթը կայանում է նրանում, որ Կազմակերպության կողմից կսահմանվի ֆիքսված նվազագույն վճար և փոխշահավետ կլինի թե տնտեսավարողի և թե պետության համար։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Որոշման մեջ կսահմանվեն համապատասխան իրավական դրույթներ, որը հնարավորություն կընձեռնի կարգավորել կազմակերպության տնօրենի արձակուրդի և գործուղման տրամադրման, դրանք նախապես համաձայնացնելու իրավական հիմքերը։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի և կազմակերպության տնօրենի առավել թափանցիկ գործելաոճի ապահովում, որն ուղղակիորեն կապված է կազմակերպության բնականոն գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման հետ։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսավարողների շրջանում՝ անասնապահության զարգացման համար, որն էլ իր հերթին կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։

 

  • Обсуждалось

    29.01.2024 - 13.02.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1349

Принт