Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 29.01.2024 - 13.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման արդյունքում Որոշման մեջ կսահմանվեն համապատասխան իրավական դրույթներ, որը հնարավորություն կընձեռնի կարգավորել կազմակերպության տնօրենի արձակուրդի և գործուղման տրամադրման, դրանք նախապես համաձայնացնելու իրավական հիմքերը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի և կազմակերպության տնօրենի առավել թափանցիկ գործելաոճի ապահովում, որն ուղղակիորեն կապված է կազմակերպության բնականոն գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման հետ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսավարողների շրջանում՝ անասնապահության զարգացման համար, որն էլ իր հերթին կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։
0 1350