Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 29.01.2024 - 13.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման արդյունքում Որոշման մեջ կսահմանվեն համապատասխան իրավական դրույթներ, որը հնարավորություն կընձեռնի կարգավորել կազմակերպության տնօրենի արձակուրդի և գործուղման տրամադրման, դրանք նախապես համաձայնացնելու իրավական հիմքերը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի և կազմակերպության տնօրենի առավել թափանցիկ գործելաոճի ապահովում, որն ուղղակիորեն կապված է կազմակերպության բնականոն գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման հետ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսավարողների շրջանում՝ անասնապահության զարգացման համար, որն էլ իր հերթին կբարելավվի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։
0 1080

Обсуждалось 07.09.2023 - 22.09.2023

Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման արդյունքները, փաստաթղթերը կնքելու կամ փաստաթղթերում համապատասխան նշումներ իրականացնելու միջոցով ձևակերպելու դեպք սահմանելու մասին Նախագծով նախատեսվում է սահմանել, որ մաքսային զննման արդյունքներով մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտումներ չհայտնաբերվելու դեպքում մաքսային զննման ակտ չի կազմվում և այդպիսի զննման արդյունքները արձանագրվում են համապատասխան տեսակի կնիքով ապրանքներն ուղեկող փաստաթղթերի կնքմամբ կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից այդպիսի զննման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի վրա գրառում կատարելով։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային զննմանն առնչվող և հետագա մաքսային գործառնությունների ժամանակահատվածի կրճատում և վարչարարության պարզեցում։
0 1036

Обсуждалось 09.03.2023 - 24.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 187-րդ հոդվածին։
0 1836

Обсуждалось 20.11.2019 - 06.12.2019

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Նախագծի ընդունման արդյունքում կալանավորված անձանց, դատապարտյալների և վերջիններիս մոտ հանձնուքներ, ծանրոցներ և անձնական իրեր բերող անձանց համար  կստեղծվեն իրենց իրավունքի իրացման համար ավելի բարենպաստ պայմաններ, քրեակատարողական հիմնարկներում կբացառվեն արհեստական հերթեր առաջանալու ռիսկերը, իսկ քրեակատարողական ծառայողները կազատվեն ձևական բնույթի գործողություններ կատարելու ավելորդ  ծանրաբեռնվածությունից:
0 5482