Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի №103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ՈՐՈՇՈՒՄ

 -- --------------- 2024 թվականի №----Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի №103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց ֆինանսական հաշվետվության ձևերը և դրանց ներկայացման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N103-Ն որոշման՝
  • 1-ին կետի`

ա. «բ» ենթակետում «էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա» բառերից առաջ լրացնել «30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող», իսկ «ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա», «ջերմային էներգիայի փոխադրման լիցենզիա» և «ջերմային էներգիայի բաշխման լիցենզիա» բառերից առաջ՝ «5.8 ՄՎտ դրվածքային հզորությունը գերազանցող» բառերը.

բ. «գ» ենթակետում «ջերմային էներգիայի» բառերից առաջ լրացնել «5.8 ՄՎտ դրվածքային հզորությունը գերազանցող» բառերը, իսկ նույն ենթակետի վերջում «,» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով.

գ. «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

  • 2-րդ՝

ա. կետի «բ» ենթակետում «ջերմային էներգիայի արտադրության» բառերից առաջ լրացնել «5.8 ՄՎտ դրվածքային հզորությունը գերազանցող՝» բառերը, իսկ նույն ենթակետի վերջում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

բ.  կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) սույն որոշման 1-ին կետի «բ» կամ «գ» ենթակետերում նշված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձինք նույն ենթակետերով սահմանված ձևերով ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով չեն ներկայացնում, եթե վերջիններիս կողմից ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների ձևերը սահմանված են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անհատական իրավական ակտով։».

3) N2 և N3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 և N2 հավելվածների.

4) N4 հավելվածն ուժը կորցրած ճանաչել։

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ                                                         

          ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՝                                    Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ 

ք. Երևան

-- ------------ 2024թ.

  

  • Обсуждалось

    10.01.2024 - 26.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 992

Принт