Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 179-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 607-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի «11․ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ» լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով․

«

31. ԳՕՍՏ 17745

Պողպատներ և համաձուլվածքներ․ Գազերի որոշման մեթոդներ

»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Обсуждалось

    08.01.2024 - 29.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 939

Принт

Предложения

Lilit Nazaretyan

12.01.2024

Առաջարկում ենք ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22 -ի №607-Ն «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի № 179-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին » որոշման 11-րդ գլխում վկայակոչված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում ավելացնել ներքոնշյալ փորձարկման մեթոդները, որոնք ապահովում են վերը նշված որոշմամաբ հաստատված պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերի որոշումը ․ • ASTM E 415 – Մետաղներ։Ատոմային արտանետումների սպեկտրոմետրիա կայծային մեթոդ։ • ASTM E 1086

Շինսերտիֆիկատ

12.01.2024

Դեմ ենք քվեարկում, քանի որ համաձայն 1․ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ պրն․ Ն․Տերյանի թիվ 04/23647-2023 առ 20․12․2023թ․ գրության համաձայն տեղեկացվել է, որ կանոնակարգերի փոփոխությունների «վերջնական դիրքորոշումը կձևավորվի տեղական արտադրողների հետ քննարկումից հետո»։ 2․ Քաղաքաշինության կոմիտեն թիվ03/14․2/16246-2023 առ 20․12․23թ․ գրությամբ դիմել է մասնագիտացված 9 կազմակերպությունների դիրքորոշում հայտնելու խնդրանքով, ինչը չի ավարտվել։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ առաջարկում եմ մեկ անգամ ևս կազմակերպել քննարկում վերջնական դիրքորոշում ձևավորելու համար։ «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ տնօրեն Ալեքսանդր Վարդանյան

Узнать больше