Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգում միջպետական ԳՕՍՏ 17745 ստանդարտի ավելացում, որով սահմանված է գազաանալիզատորներով գազերի (O2, N, H2) որոշման մեթոդիկան՝ ապահովելով առավել արագ և անվտանգ գործընթաց։
  • Обсуждалось

    08.01.2024 - 29.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3126

Принт

Предложения

Lilit Nazaretyan

12.01.2024

Առաջարկում ենք ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22 -ի №607-Ն «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի № 179-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին » որոշման 11-րդ գլխում վկայակոչված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում ավելացնել ներքոնշյալ փորձարկման մեթոդները, որոնք ապահովում են վերը նշված որոշմամաբ հաստատված պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերի որոշումը ․ • ASTM E 415 – Մետաղներ։Ատոմային արտանետումների սպեկտրոմետրիա կայծային մեթոդ։ • ASTM E 1086

Շինսերտիֆիկատ

12.01.2024

Դեմ ենք քվեարկում, քանի որ համաձայն 1․ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ պրն․ Ն․Տերյանի թիվ 04/23647-2023 առ 20․12․2023թ․ գրության համաձայն տեղեկացվել է, որ կանոնակարգերի փոփոխությունների «վերջնական դիրքորոշումը կձևավորվի տեղական արտադրողների հետ քննարկումից հետո»։ 2․ Քաղաքաշինության կոմիտեն թիվ03/14․2/16246-2023 առ 20․12․23թ․ գրությամբ դիմել է մասնագիտացված 9 կազմակերպությունների դիրքորոշում հայտնելու խնդրանքով, ինչը չի ավարտվել։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ առաջարկում եմ մեկ անգամ ևս կազմակերպել քննարկում վերջնական դիրքորոշում ձևավորելու համար։ «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ տնօրեն Ալեքսանդր Վարդանյան

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: