Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 08.01.2024 - 29.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգում միջպետական ԳՕՍՏ 17745 ստանդարտի ավելացում, որով սահմանված է գազաանալիզատորներով գազերի (O2, N, H2) որոշման մեթոդիկան՝ ապահովելով առավել արագ և անվտանգ գործընթաց։
2 756

Обсуждалось 16.03.2023 - 01.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծի նախատեսվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար արդիական ստուգաթերթի հաստատումը, ինչպես նաև արդիականացումը: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ բոլոր ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:       Ներկայումս ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացնում է վերահսկողություն բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելված N 13 (այսուհետ՝ Որոշում) սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 607-Ն որոշմամբ  հաստատված տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ):        Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կանոնակարգում և սահմանվել են բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող նոր պահանջներ և արժեքներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել ստուգաթերթում: Հարկ է նշել, որ սույն փոփոխությունները  ուժի մեջ են մտնում 2023 թվականի մայիսի 09-ին:         Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին ստուգել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ սահմանված պահաջների պահպանումը:      Հաջորդիվ, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Որոշման N 19, 22 և 25 հավելվածները, քանի որ դրանց մշակման համար հիմք հանդիսացող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1520-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 27-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1750-Ն որոշումը ուժը կոցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 09-ի N 831-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի N 679-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 09-ի N 831-Ն որոշմամբ:           Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1721-Ն որոշմամբ սահմանվել են նոր պահանջներ և արժեքներ, որոնց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել վերահսկողություն: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ստուգումները անցկացնում են բացառապես ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա, անհրաժեշտություն է առաջացել  Որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ստուգման ստուգաթերթում՝ օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու նպատակով:          Միաժամանակ, Որոշման N 19, 22 և 25 հավելվածներով հաստատված ստուգաթերթերի հիման վրա ստուգումներ չեն իրականացվում, քանի որ դրանց մշակման համար հիմք հանդիսացող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվել:
0 1936

Обсуждалось 30.05.2022 - 14.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացնում է վերահսկողություն բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելված N 13 (այսուհետ՝ Որոշում) սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, որն էլ իր հերթին ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 607-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել, և միաժամանակ նույն որոշմամբ հաստատվել է բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների նոր տեխնիկական կանոնակարգ, որում տեղ գտած պահանջները ստուգաթերթում ամրագրված չեն:  Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին ստուգել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 607-Ն որոշմամբ հաստատված պահաջների պահպանումը: Նոր տեխնիկական կանոնակարգում տեղ են գտել մի շարք պահանջներ, որոնք նախկինում չկային, ուստի և դրանց վերաբերյալ հարցեր ներառված չեն Տեսչական մարմնի համապատասխան ստուգաթերթում: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ստուգումները անցկացնում են բացառապես ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա, անհրաժեշտություն է առաջացել  Որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ստուգման ստուգաթերթում՝ օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու նպատակով:  Նախագծի ընդունման նպատակն է սահմանել  բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ներկայացվող անվտանգության պահանջները, որոնք կարտացոլվեն «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների ստուգման վերաբերյալ» ստուգաթերթում՝ վերոնշյալ ոլորտում  ստուգումների ամբողջականությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով։ Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների վերաբերյալ ստուգաթերթի հաստատումը կամբողջացնի Տեսչական մարմնի կողմից ոլորտում իրականացվող վերահսկողությունը՝ հնարավորությունը ընձեռելով Տեսչական մարմնին իրականացնել այդ ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողությունը: 
0 2649

Обсуждалось 18.05.2022 - 02.06.2022

ՀՀԿՀ 52-101-2022 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԳԵՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՄՊՈԶԻՏ ԱՄՐԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նշված կանոնների հավաքածուի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարությունում պոլիմերային կոմպոզիտ ամրանների կիրառելիության ապահովման և շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ: Կանոնների հավաքածուն ներառում է տարբեր բաղադրանյութային պոլիմերային կոմպոզիտ ամրանների կիրառման, դրանցով ամրանավորված կոնստրուկցիաների հաշվարկման, նախագծային լուծումներին, կոնստրուկտավորման, պատրաստման և աշխատանքների ընդունման պայանջների ու պայմանների ապահովման մանրամասներ` հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմանները, շրջակա միջավայրի և շահագործման պայմանների ազդեցությունը, բաղադրանյութի տեսակներն ու ֆիզիկամեխանիկական հատկությունները, տեխնիկական բնութագրերն ու առանձնահատկությունները:
0 2534

Обсуждалось 26.04.2022 - 11.05.2022

«ՀՀՇՆ 13.02- «ԿՐՈՂ ԵՎ ՊԱՏՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
0 2731

Обсуждалось 09.06.2020 - 30.06.2020

ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկմամբ և հասարակության նյութական արժեքների, մարդու կյանքի ու առողջության անվտանգության, շրջակա միջավայրի, բնական և էներգետիկ պաշարների և ազգային անվտանգության պահպանության նպատակներով պետական մոտեցման մշակման անհրաժեշտությամբ: Ըստ էության ցանկացած երկրի համար եզակի ռազմավարական նշանակություն ունեն շինարարության ոլորտը և ռեսուրսները: Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև շուկայում օրենսդրության խախտմամբ հայտված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի օգտագործումը քաղաքաշիննության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ  համակարգի ձևավորման նկատմամբ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել են բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներիների նկատմամբ շուկայահանման և արտադրության պարտադիր պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգը սահմանված 2006 թվականի փետրվարի 2-ի Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 179-Ն  որոշումով: Տեխնիկական կանոնակարգման մասին ՀՀ օրենքով սահմանված է, որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացը պետք է իրականացվի մինչև շուկայահանման գործընթացը: Սակայն անբարեխիղճ գործարարների գործողությունների արդյունքում շուկայում հայտվել է վերոգրյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների անհամապատասխան արտադրանք՝ ցածր  ֆիզիկական, քիմիական ցուցանիշներով, որն ուղղակի սպառնում է ազգային անվտանգությանը: Շուկայում օրենսդրության խախտմամբ հայտնված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի օգտագործումը քաղաքաշինության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ համակարգի ձևավորման նպատակով առաջարկվում է կանոնակարգմանն ուղղված սույն նախագիծը: Ներկայումս առկա են շինարարության ոլորտի արտադրանքի ներմուծման, շուկայահանման, կանոնակարգման բացեր, որոնք առաջացնում են խոչընդոտներ և ռիսկեր և վերջիններս  վերացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը:
0 5855