Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

   ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1.  «Ռազմարդյունաբերական համալիրի  մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«3.1 Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետով սահմանված  ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացման և զարգացման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝

  • 2-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժ. «ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևավորման, համակարգման և կատարման կարգը», »

  • 2-րդ կետը լրացնել նոր՝ «ժե», «ժզ» և «ժթ» ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժե. «տեղական արտադրության խթանման նպատակով ռազմարդյունաբերական ապրանքների, դրանց փորձանմուշների, լրամասերի, բաղադրիչների արտադրության, ձեռքբերման ու պահուստավորման կազմակերպման կարգը,

ժզ. սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ռազմական նշանակության ապրանքների կամ դրանց լրամասերի պետական փորձարկումների կազմակերպման, փորձարկումների ծրագիր-մեթոդիկայի հաստատման, տեխնիկական բնութագրի համապատասխանության մասին  փաստաթղթի տրամադրման կարգը,

ժթ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական պետական փորձարկումների անցկացման կարգը.»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝

  • 3-րդ կետում լրացնել նոր՝ «ժբ» և «ժգ» ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժբ. ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևավորման, համակարգման և կատարման կարգը,

ժգ. տեղական արտադրության խթանման նպատակով ռազմարդյունաբերական ապրանքների, դրանց փորձանմուշների, լրամասերի, բաղադրիչների արտադրության, ձեռքբերման ու պահուստավորման կազմակերպման կարգը.»:

  • 4-րդ կետը լրացնել նոր «ժէ» և «ժը» ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժէ. ռազմական կարիքների համար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպում և համակարգում, տեղական արտադրության խթանման նպատակով ռազմարդյունաբերական ապրանքների, դրանց փորձանմուշների, լրամասերի, բաղադրիչների արտադրության, ձեռքբերման ու պահուստավորման կազմակերպում,

ժը. սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ռազմական նշանակության ապրանքների կամ դրանց լրամասերի պետական փորձարկումների կազմակերպում, փորձարկումների ծրագիր-մեթոդիկայի հաստատում, տեխնիկական բնութագրի համապատասխանության մասին փաստաթղթի տրամադրում.»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել նոր՝ «3.1-րդ» և «3.2-րդ» մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովն իրեն կից ունի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով, որը հաստատում է ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակված ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտները: Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ինչպես նաև ռազմական արդյունաբերության և պաշտպանության ոլորտի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:

 Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ստանդարտացման բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների ղեկավարների համատեղ հրամանով:

«3.2. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովն ընդունում է ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման փաստաթղթի նախագիծը՝ հանձնաժողովի բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի կողմից ընդունված ստանդարտի նախագիծը ներկայացվում է ստանդարտացման ազգային մարմնի հաստատմանը, որը հրապարակում և գործողության մեջ է դնում ստանդարտը:»

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր՝ «2.1-րդ» մաս հետևյալ բովանդակությամբ.

«2.1. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության առանձին ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել նոր՝ «5.1»-րդ գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 5.1

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 14.1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ աշխատանքների կատարումը, դրանց արդյունքների  փորձարկումները

  1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքներն (այսուհետ՝ ԳՀՓԿԱ) իրականացվում են համապատասխան աշխատանքների կատարման մասին կարգերի հիման վրա:
  2. ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումներն իրականացվում են փորձարկումների անցկացման ծրագրերի և մեթոդիկաների հիման վրա, որոնք սահմանված են ռազմական արտադրանքի ազգային ստանդարտներով:
  3. Պետական (միջգերատեսչական) փորձարկումներ անցկացնող միջգերատեսչական փորձարկումների հանձնաժողովը ձևավորվում է հանձնաժողովի կազմում ընդգրկված պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից ընդունված համատեղ հրամանով:

 

Հոդված 14.2. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների հանձնման-ընդունման աշխատանքները

  1. Ավարտված ԳՀՓԿԱ արդյունքներն ընդունվում են գնումների մասին օրենսդրության և համապատասխան աշխատանքների կատարման մասին կարգերի հիման վրա:
  2. Պետական պատվիրատուն ԳՀՓԿԱ արդյունքների իրագործումն ապահովելու նպատակով իր կողմից ընդունված պայմանագրի արդյունքները հանձնում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին՝ ԳՀՓԿԱ նպատակներին համապատասխան օգտագործելու համար:
  3. ԳՀՓԿԱ արդյունքների հանձնում-ընդունումն իրականացվում է որպես պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնի և արդյունքն ընդունող պետական շահագրգիռ մարմնի ղեկավարների համատեղ հրամաններով:

Հոդված 7.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

  • Обсуждалось

    15.12.2023 - 30.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2342

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Ստեփան Պետրոսյան

15.12.2023

Կարևոր քայլ է, կօգնի հստակեցնել աշխատաքների կատարումը և դրանց պատասխանատուները, սակայն կարիք կա հստակ սահմանազատել հատուկ գիտահետազոտական և հատուկ փորձակոնստրուկտորական աշխատանքները, և յուրաքանչյուրի համար մշակել իրենց առանձին-առանձին կարգերը:

Узнать больше