Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի ձևավորման համար իրավական հիմք ստեղծելու, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության առանձին ծրագրերի հաստատման համար  Հայաստանի Հանրապետության կառավարության համար լիազորող նորմ ամրագրելու, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ՝ ԳՀՓԿԱ) արդյունքների փորձարկումների և ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող փոփոխություններով և լրացումներով  առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության  և ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի համար նշված ոլորտում իրենց գործունեության պատշաճ իրականացման համար, կանոնակարգել ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման և հաստատման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

Հարկ է նկատել, որ ներկայումս ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների (այդ թվում՝ ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված) համաձայն՝ ԳՀՓԿԱ արդյունքների հանձնումն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, որը շրջանառելու և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու գործընթացը հիմնականում  ձգձգում է ԳՀՓԿԱ արդյունքները պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնին հանձնելու գործընթացը: Մինչդեռ  նշված գործընթացն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու և ստեղծված արդյունքները  պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնի կարիքների համար օգտագործելու նպատակով Նախագծով առաջարկվում է  հանձնումն իրականացնել պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնի ղեկավարի և արդյունքն ընդունող պետական մարմնի ղեկավարի  համատեղ հրամաններով, ինչի կանոնակարգման համար ևս անհրաժեշտ է Օրենքով համապատասխան իրավական հիմքեր ստեղծել:

Ռազմարդյունաբերական ոլորտում ԳՀՓԿԱ իրականացնող սուբյեկտները հաճախ առնչվում են այնպիսի հանգամանքների, երբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության հիմնական բաղադրիչները, նյութերը ձեռք բերելը դառնում է անհնարին՝ դառնալով ԳՀՓԿ աշխատանքների իրականացման անհնարինության կամ ժամկետների էական խախտման պատճառ: Այս խնդիրների լուծման նպատակով լիազոր մարմնի համար սահմանվում է լիազորություն՝ կազմակերպել անհրաժեշտ ապրանքների, նյութերի, լրամասերի և բաղադրիչների ձեռքբերում և պահուստավորում՝ ապահովելու համար նշված աշխատանքների անընդհատությունը և ԳՀՓԿԱ իրականացման ժամկետների արդյունավետությունը: Նշված գործառույթները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից սահմանվելիք կարգով:

Տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում իրականության մեջ ռազմարդյունաբերական սուբյեկտ չհանդիսացող բազմաթիվ սուբյեկտներ սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքում ստանում են տարբեր խնդիրներ լուծող ռազմական նշանակության որոշակի տեխնիկական բնութագրերով արտադրանք կամ լրամասեր: Այս արտադրանքների, լրամասերի պետական փորձարկումների կազմակերպման, դրանց տեխնիկական բնութագրերի համապատասխանության մասին փաստաթղթի տրամադրման համար լիազոր մարմնին տրվում է համապատասխան գործընթացների կազմակերպման լիազորություն՝ դրանք հետագայում ռազմարդյունաբերական ոլորտում կիրառելու համար:

«Ստանդարտացման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հիշյալ լիազորող նորմի հիման վրա ՀՀ կառավարությունը 2013 թվականի հունիսի 13-ի N 622-Ն որոշմամբ հաստատել է  նշված կարգը, որի հավելվածի 17-21-րդ կանոնակարգված է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի ձևավորման, կազմի և կանոնադրության հաստատման հետ կապված հարաբերություններ: Սակայն, հաշվի առնելով, որ ռազմարդյունաբերության կոմիտեն ներկայումս հանդիսանում է ՀՀ ԲՏԱ նախարարության ենթակա պետական մարմին, ինչպես նաև այն, որ հանձնաժողովի կողմից ռազմական արտադրանքի ստանդարտների ընդունումն անմիջականորեն առնչվում է ռազմարդյունաբերության ոլորտին, հետևաբար, հանձնաժողովի գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով նպատակահարմար է համարվել, որպեսզի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովը գործի Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից:

  1. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող փոփոխությամբ և լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման և հաստատման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար: Նախագծով նաև հստակեցվում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի կարգավիճակը:

4         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել  է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

5         Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից»:

  • Обсуждалось

    15.12.2023 - 30.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2343

Принт

Предложения

Ստեփան Պետրոսյան

15.12.2023

Կարևոր քայլ է, կօգնի հստակեցնել աշխատաքների կատարումը և դրանց պատասխանատուները, սակայն կարիք կա հստակ սահմանազատել հատուկ գիտահետազոտական և հատուկ փորձակոնստրուկտորական աշխատանքները, և յուրաքանչյուրի համար մշակել իրենց առանձին-առանձին կարգերը:

Узнать больше