Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ — Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1.     Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը՝ համաձայն հավելված 1-ի։

2.    Հաստատել Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեն

 1) եկամուտների գծով` 1 770 000.0 հազար դրամ, 

    2) ծախսերի գծով` 1 770 000.0 հազար դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը) 0,0 հազար դրամ։

3․ Չարենցավան համայնքի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 0,0 հազար դրամ։

4․ Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն հավելված 2՝ հատված 1,

5․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` համաձայն հավելված 2` հատված 2.

6․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված 2` հատված 3.

7․ Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելված 2` հատված 4.

8. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 2` հատված 5:

9․ Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական  դասակարգման՝ համաձայն հավելված 2` հատված 6.

10․ Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:

11. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2024թ. հունվարի 1-ից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                      Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

 

2023թ. դեկտեմբերի 20

   ք. Չարենցավան

  • Обсуждалось

    11.12.2023 - 26.12.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Котайкская область муниципалитет Чаренцаван

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 826

Принт