Добавить в избранное

Проект принят

«Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը սահմանելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ԹԱՓՈՆՆԵՐԻ  ՓԱԿՎԱԾ  ՕԲՅԵԿՏՆԵՐԻ  ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ  ԿԱՐԳԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>>

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.​ Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 15)-րդ կետի և ՀՀ վարչապետի 19.12.2016թ.-ի N 1234-Ա որոշման հավելվածի ցանկի 11-րդ կետի պահանջներից:

2.​ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. 2016թ.-ի հոկտեմբերի 18-ին ընդունվել է <<ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՕ-161 օրենքը, ինչով կանոնակարգվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման ու վերամշակման բնագավառի իրավահարաբե­րությունները: Մինչ նշված օրենքի ընդունումը «ընդերքօգտագործման թափոններ» հասկացությունը սահմանված չէր, տարանջատված չէին  ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման ոլորտում ՀՀ պետական կառավարման մարմինների և ընդերքօգտագործողների պարտավորություններն ու իրավասությունները:

ՀՀ տարածքում առկա են ընդերքօգտագործման թափոնների մի շարք փակված օբյեկտներ: Սակայն ՀՀ պետական կառավարման լիազոր մարմինները չեն տիրապետում այդ օբյեկտների կարգավիճակի, դրանցում կուտակված ընդերքօգտագործման թափոնների քանակի և ագրեգատային վիճակի, դրանց շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների  վերաբերյալ: Նշված խնդրի կանոնակարգման նպատակով նախատեսվում է մշակել ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը՝ սահմանելով օբյեկտների կարգավիճակը, անվտանգությունը և մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները  բնութագրող հիմնական ցուցանիշները: Կարգով նախատեսվում է նաև սահմանել գույքագրման աշխատանքների փուլայնությունը՝ ապահովելով փակված օբյեկտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հենքի ստացումը արխիվային և հրապարակված նյութերի, ինչպես նաև մանրազնին դաշտային ուսումնասիրությունների արդյունքներով:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված էշրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահատմանը և դրա չեզոքացման/նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների մշակմանը:

4.​ Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի նպատակն է մշակել ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը՝ սահմանելով օբյեկտների կարգավիճակը, անվտանգությունը և մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները  բնութագրող հիմնական ցուցանիշները:

5.​ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի​ծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախա​րա​րու​​​թյան կող​​​​մից:

6.​ Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ տարածքում առկա ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման մեթոդական հիմքերը և ստեղծել դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազա, ինչը հիմք կհանդիսանա հետագա բնապահպանական միջոցառումների ծրագրերի մշակման համար:

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ԹԱՓՈՆՆԵՐԻ  ՓԱԿՎԱԾ  ՕԲՅԵԿՏՆԵՐԻ  ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ  ԿԱՐԳԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<Ընդերքօգտագործման  թափոնների  փակված  օբյեկտների  գույքագրման  կարգը  սահմանելու  մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ԹԱՓՈՆՆԵՐԻ  ՓԱԿՎԱԾ  ՕԲՅԵԿՏՆԵՐԻ  ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ  ԿԱՐԳԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<Ընդերքօգտագործման  թափոնների  փակված  օբյեկտների  գույքագրման  կարգը  սահմանելու  մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում:

 

 

  • Обсуждалось

    22.02.2017 - 15.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы, Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8424

Принт