«Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը սահմանելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 15)-րդ կետի և ՀՀ վարչապետի 19.12.2016թ.-ի N 1234-Ա որոշման հավելվածի ցանկի 11-րդ կետի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. 2016թ.-ի հոկտեմբերի 18-ին ընդունվել է <<ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՕ-161 օրենքը, ինչով կանոնակարգվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման ու վերամշակման բնագավառի իրավահարաբերությունները: Մինչ նշված օրենքի ընդունումը «ընդերքօգտագործման թափոններ» հասկացությունը սահմանված չէր, տարանջատված չէին ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման ոլորտում ՀՀ պետական կառավարման մարմինների և ընդերքօգտագործողների պարտավորություններն ու իրավասությունները:
ՀՀ տարածքում առկա են ընդերքօգտագործման թափոնների մի շարք փակված օբյեկտներ: Սակայն ՀՀ պետական կառավարման լիազոր մարմինները չեն տիրապետում այդ օբյեկտների կարգավիճակի, դրանցում կուտակված ընդերքօգտագործման թափոնների քանակի և ագրեգատային վիճակի, դրանց շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Նշված խնդրի կանոնակարգման նպատակով նախատեսվում է մշակել ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը՝ սահմանելով օբյեկտների կարգավիճակը, անվտանգությունը և մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները բնութագրող հիմնական ցուցանիշները: Կարգով նախատեսվում է նաև սահմանել գույքագրման աշխատանքների փուլայնությունը՝ ապահովելով փակված օբյեկտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական հենքի ստացումը արխիվային և հրապարակված նյութերի, ինչպես նաև մանրազնին դաշտային ուսումնասիրությունների արդյունքներով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված էշրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահատմանը և դրա չեզոքացման/նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների մշակմանը:
4. Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի նպատակն է մշակել ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը՝ սահմանելով օբյեկտների կարգավիճակը, անվտանգությունը և մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները բնութագրող հիմնական ցուցանիշները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ տարածքում առկա ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման մեթոդական հիմքերը և ստեղծել դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազա, ինչը հիմք կհանդիսանա հետագա բնապահպանական միջոցառումների ծրագրերի մշակման համար:
ՏԵՂԵԿԱՆՔ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
<<Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում:
-
Քննարկվել է
22.02.2017 - 15.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4391
Տպել