Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ (ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 88 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ (ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 88 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի ապրիլի 13-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից բխող պահանջից ելնելով:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված գործառույթները վերաբաշխված չեն ամբողջ կազմով: Գործող կարգում բերված են միայն բազմաբնակարան շենքերում բնակելի գործառնական նշանակության շինությունները (տարածքները)  հասարակական գործառնական նշանակության և հակառակը փոփոխելու կարգը և արտացոլված չէ այլ  շենքերի և շինությունների (տարածքների) կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը, որը էական խոչընդոտներ է ստեղծում  սոցիալական, տնտեսական և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն աշխատանքի համար: Ինչպես նաև առկա են հակասություններ օրենքների և մի շարք ենթաօրենսդրական ակտերի, գերատեսչական մարմինների և գործառույթների, մասով, որը դժվարություններ է ստեղծում արագ զարգացող և փոփոխվող քաղաքաշինական միջավայրի համահունչ զարգացման, ինչպես նաև ներդրումների և այլ կառուցապատողների համար:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ապահովել 2023 թվականի ապրիլի 13-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքից բխող ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի 804-Ա որոշմամբ հաստատված կիրարկումն ապահովող միջոցառումների ու ստանձնած պարտավորությունների կատարումը և կարգավորել քաղաքաշինական գործունեության՝ շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը:

5.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման գործընթացները, դրանց ժամանակ ծագող խնդիրների լուծումներն ու կկրճատվի վարչաիրավական ժամանակատար գործընթացը:

7.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

8.

Այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում:

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի Քաղաքաշինության կոմիտե բաժնի 3.2-րդ կետից, «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից և ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 804-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 13-րդ կետից։

10.

Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

 

 

  • Обсуждалось

    26.10.2023 - 10.11.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4133

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.11.2023

Նախագծով առաջարկվում է միայն բազմաբնակարան շենքում գրասենյակ օգտագործվող տարածքի գործառնական նշանակությունը բնակելի գործառնականի և հակառակի փոփոխման ընթացակարգը, մասնավորապես՝ նշված դեպքերի համար դիմում-հայտ ներկայացնելու պահանջները, այսինքն այլ շենքերի և շինությունների նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման ընթացակարգ չի նախատեսվում:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.11.2023

Նախագծին կից հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Շենքերի և շինությունների նպատակային (գործառնական) նշանակությունը փոփոխելիս՝ որպես պատվիրատու՝ հանդես է գալիս տվյալ շինության կառուցապատողը: Նախ անհրաժեշտ է պարզաբանել տվյալ դեպքում «պատվիրատու» եզրույթը և եթե որևիցե շինարարական աշխատանքներ չեն իրականացվելու, ապա արդյո՞ք գույքի սեփականատերը հանդիսանում է կառուցապատող:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.11.2023

Նախագծին կից հավելվածի 5-րդ կետով նախատեսվում է, որ շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի պայմաններում գործառնական նշանակության փոփոխման դիմում-հայտ պետք է ներկայացնի կառուցապատողը, իսկ 6-րդ կետով նախատեսվում է, որ շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի պայմաններում գործառնական նշանակության փոփոխման դիմում-հայտ պետք է ներկայացնի տվյալ տարածքի սեփականատերը: Այսինքն, մի դեպքում դիմում-հայտ պետք է ներկայացնի տվյալ տարածքի սեփականատերը, իսկ մյուսում՝ կառուցապատողը:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: