|
1.
|
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
|
|
|
«Շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի ապրիլի 13-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից բխող պահանջից ելնելով:
|
|
2.
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված գործառույթները վերաբաշխված չեն ամբողջ կազմով: Գործող կարգում բերված են միայն բազմաբնակարան շենքերում բնակելի գործառնական նշանակության շինությունները (տարածքները) հասարակական գործառնական նշանակության և հակառակը փոփոխելու կարգը և արտացոլված չէ այլ շենքերի և շինությունների (տարածքների) կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը, որը էական խոչընդոտներ է ստեղծում սոցիալական, տնտեսական և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն աշխատանքի համար: Ինչպես նաև առկա են հակասություններ օրենքների և մի շարք ենթաօրենսդրական ակտերի, գերատեսչական մարմինների և գործառույթների, մասով, որը դժվարություններ է ստեղծում արագ զարգացող և փոփոխվող քաղաքաշինական միջավայրի համահունչ զարգացման, ինչպես նաև ներդրումների և այլ կառուցապատողների համար:
|
|
3.
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
|
|
|
Սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը:
|
|
4.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
|
Ապահովել 2023 թվականի ապրիլի 13-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքից բխող ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի 804-Ա որոշմամբ հաստատված կիրարկումն ապահովող միջոցառումների ու ստանձնած պարտավորությունների կատարումը և կարգավորել քաղաքաշինական գործունեության՝ շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը:
|
|
5.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
|
|
6.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
|
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման գործընթացները, դրանց ժամանակ ծագող խնդիրների լուծումներն ու կկրճատվի վարչաիրավական ժամանակատար գործընթացը:
|
|
7.
|
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
|
|
|
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
|
|
8.
|
Այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին
|
|
|
Նախագծի ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում:
|
|
9.
|
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
|
|
|
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի Քաղաքաշինության կոմիտե բաժնի 3.2-րդ կետից, «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից և ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 804-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 13-րդ կետից։
|
|
10.
|
Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին
|
|
|
|