Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ (ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 88 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի «________________» «_____»  N ______-Ն

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ (ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 88 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

       1)Շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

       2)Հաստատել համայնքի ղեկավարին նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման համար ներկայացվող դիմում-հայտերի NN 1, 2, 3 և 4 ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Discussed

    26.10.2023 - 10.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4147

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.11.2023

Նախագծով առաջարկվում է միայն բազմաբնակարան շենքում գրասենյակ օգտագործվող տարածքի գործառնական նշանակությունը բնակելի գործառնականի և հակառակի փոփոխման ընթացակարգը, մասնավորապես՝ նշված դեպքերի համար դիմում-հայտ ներկայացնելու պահանջները, այսինքն այլ շենքերի և շինությունների նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման ընթացակարգ չի նախատեսվում:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.11.2023

Նախագծին կից հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Շենքերի և շինությունների նպատակային (գործառնական) նշանակությունը փոփոխելիս՝ որպես պատվիրատու՝ հանդես է գալիս տվյալ շինության կառուցապատողը: Նախ անհրաժեշտ է պարզաբանել տվյալ դեպքում «պատվիրատու» եզրույթը և եթե որևիցե շինարարական աշխատանքներ չեն իրականացվելու, ապա արդյո՞ք գույքի սեփականատերը հանդիսանում է կառուցապատող:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

10.11.2023

Նախագծին կից հավելվածի 5-րդ կետով նախատեսվում է, որ շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի պայմաններում գործառնական նշանակության փոփոխման դիմում-հայտ պետք է ներկայացնի կառուցապատողը, իսկ 6-րդ կետով նախատեսվում է, որ շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի պայմաններում գործառնական նշանակության փոփոխման դիմում-հայտ պետք է ներկայացնի տվյալ տարածքի սեփականատերը: Այսինքն, մի դեպքում դիմում-հայտ պետք է ներկայացնի տվյալ տարածքի սեփականատերը, իսկ մյուսում՝ կառուցապատողը:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: