Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___________ 2023 թվականի N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 12-րդ հավելվածի 1.13.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.13. ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ

 ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

  1. Ավագ բուժաշխատողի կաբինետ
  2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)
  3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)
  4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում իրականացնելու դեպքում նաև`

  1. Սերմի ստացման սենյակ
  2. Սերմի մշակման և պահպանման սենյակ

ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  1. Սեղան և աթոռներ
  2. Հանդերձապահարան

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

  1. Կոնքաչափ
  2. Միանվագ օգտագործման տակաշորեր, ձեռնոցներ, ախտահանող նյութեր
  3. Հեշտոցային հայելիներ, զոնդեր, ունելիներ, կաթետերներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, Ֆոլգմանի գդալներ, մկրատներ, կորցանգ ուղիղ, կորցանգ ոլորված
  4. Էմալապատ ամանեղեն՝ գործիքների ախտահանման համար
  5. Գինեկոլոգիական բազկաթոռ
  6. Շարժական էլեկտրալամպ՝ ռեֆլեկտոր

Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում իրականացնելու դեպքում նաև`

  1. Ուլտրաձայնային հետազոտման ապարատ` հեշտոցային տվիչներով
  2. Ներարգանդային սերմնավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման կաթետր

ՍԵՐՄԻ ՍՏԱՑՄԱՆ ՍԵՆՅԱԿ

  1. Աթոռ
  2. Սեղան
  3. Հեռուստացույց
  4. Լվացարան

 ՍԵՐՄԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԵՆՅԱԿ

  1. Դյուարներ (սերմի պահպանման համար տարաներ)
  2. Մանրադիտակ
  3. Ցենտրիֆուգա` դիվերգենտ ռոտորներով
  4. Կրիոսրվակներ, կրիոձողիկներ, սրվակներ, փորձանթներ, ավտոմատ պիպետներ, ծայրադիրներ և/կամ պաստերային պիպրետ
  5. Սերմի սառեցման համար նախատեսված կրիոպրոտեկտորներ
  6. Սերմի գրադիենտային մշակման և լվացման համար նախատեսված միջավայրեր
  7. Սերմնի ներկման համակարգ
  8. Սերմնաբջիջների հաշվիչ
  9. Հեղուկ ազոտ (համապատասխան տարայով` դյուար)
  10. Սառնարան

 ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Ավագ բուժաշխատող-գինեկոլոգ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
  2. Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
  3. Կրտսեր բուժաշխատող 
  • Ավագ բուժաշխատողի համապատասխան վերապատրաստման և կոլպոսկոպի առկայության դեպքում կարող է իրականացվել արգանդի վզիկի ախտահարումների բուժում:
  • Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սեմնավորում կարող է իրականացվել ավագ բուժաշխատող-վերարտադրղաբանի կամ վերարտադրողաբանության մասով վեցամսյա դասընթացի մասնակցության առկայությամբ ավագ բուժաշխատող մանկաբարձ-գինեկոլոգի կողմից:
  • Եռամսյա համապատասխան դասընթացի մասնակցության դեպքում սերմի մշակումը կարող է իրականացվել նաև կենսաբանի կամ ավագ բուժաշխատող- ուրոլոգի կամ ավագ բուժաշխատող-անդրոլոգի կողմից:»:

2) 13-րդ հավելվածի 76.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «76.1. ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

  1. Բաժանմունք
  2. Վիրահատարան
  3. Վերակենդանացման բաժանմունք (կետ` 19 կամ 19.1 կամ 19.2)
  4. Ընդունարան (կետ` 33)
  5. Ախտահանման բաժին (կետ` 79)
  6. Վիճակագրական և մատենավարման ծառայություն (կետ` 99.3)

Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում իրականացնելու դեպքում նաև`

  1. Սերմի ստացման սենյակ
  2. Սերմի մշակման և պահպանման սենյակ

  

ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

  1. Հիվանդասենյակ (սենյակներ)

1) մահճակալ (մահճակալներ)

2) հարմահճակալային տումբա (տումբաներ)

3) սեղան և աթոռներ

4) հանդերձապահարան

5) սառնարան

  1. Ավագ բուժաշխատողի (ավագ բուժաշխատողների) սենյակ (սենյակներ)
  2. Ավագ բուժքրոջ սենյակ
  3. Միջամտությունների կաբինետ (կետ` 80)

Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում իրականացնելու դեպքում ներառյալ նաև`

1) Ուլտրաձայնային հետազոտման ապարատ` հեշտոցային տվիչներով

2) Ներարգանդային սերմնավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման կաթետր

  1. Վիրակապարան (կետ` 83)
  2. Հերթապահ բուժքրոջ կետ (կետ` 81)
  3. Հանդերձարան կամ հանդերձապահարաններ (բժշկական անձնակազմի համար)

 

ՍԵՐՄԻ ՍՏԱՑՄԱՆ ՍԵՆՅԱԿ

  1. Աթոռ
  2. Սեղան
  3. Հեռուստացույց
  4. Լվացարան

ՍԵՐՄԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԵՆՅԱԿ

  1. Դյուարներ (սերմի պահպանման համար տարաներ)
  2. Մանրադիտակ
  3. Ցենտրիֆուգա` դիվերգենտ ռոտորներով
  4. Կրիոսրվակներ, կրիոձողիկներ, սրվակներ, փորձանթներ, ավտոմատ պիպետներ, ծայրադիրներ և/կամ պաստերային պիպրետ
  5. Սերմի սառեցման համար նախատեսված կրիոպրոտեկտորներ
  6. Սերմի գրադիենտային մշակման և լվացման համար նախատեսված միջավայրեր
  7. Սերմնի ներկման համակարգ
  8. Սերմնաբջիջների հաշվիչ
  9. Հեղուկ ազոտ (համապատասխան տարայով` դյուար)
  10. Սառնարան 

ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  1. Բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան
  2. Վիրահատարանի լամպեր
  3. Մանրէասպան լամպ/ուլտրամանուշակագույն ճառագայթիչ
  4. Ընդհանուր անզգայացման սարք
  5. Արհեստական շնչառության սարք
  6. Արտածծիչ` էլեկտրական
  7. Էլեկտրական դանակ
  8. Թերմոկոագուլյատոր
  9. Սեղանիկներ` ստերիլ գործիքների համար
  10. Թթվածնի կենտրոնացված հոսքի համակարգ
  11. Շարժական ռենտգեն ապարատ
  12. Նեգատասկոպ
  13. Կարդիոմոնիթոր
  14. Գլխի ճկուն լուսատարով լամպ
  15. Դեֆիբրիլյատոր
  16. Միզապարկի կաթետերներ և դրենաժներ
  17. Շարժական կողմնային լամպ
  18. Պուլսօքսիմետր
  19. Բիքս
  20. Վիրաբուժական գործիքների մեծ և փոքր հավաքածու
  21. Գերձայնային ապարատ (սոնոգրաֆ)
  22. Էլեկտրոլիտների հսկողության ապարատ
  23. Թթվահիմնային հավասարակշռության հսկողության ապարատ
  24. Կոագուլոմետր
  25. Մեծահասակների մահճակալներ
  26. Գինեկոլոգիական սեղաններ
  27. Ջերմաչափ
  28. Դոպլերոգրաֆ
  29. Ստերիլիզատորներ
  30. Վիրահատական գործիքների հավաքածուներ
  31. Հեգարի լայնիչների հավաքածուներ
  32. Վակուում էքսկոխլեատոր
  33. Գինեկոլոգիական հայելիներ, բարձիչներ, Ֆոլկմանի գդալներ
  34. Մանկաբարձական գործիքների հավաքածուներ
  35. Լապարոսկոպ
  36. Հիստերոսկոպ
  37. Թմբուկներ՝ ստերիլիզացիայի համար
  38. Ստերիլիզատորներ
  39. Թեփուրներ
  40. Էսմարխի թասեր՝ ծայրադիրներով
  41. Ներարկիչներ, սիստեմաներ, շտատիվներ
  42. Բժշկական լարան
  43. Մետաղական կաթետերներ կանացի
  44. Կորցանգներ (ուղիղ և ոլորված)
  45. Վիրահատական մկրատներ
  46. Հղիության արհեստական ընդհատման համար հավաքածու
  47. Արգանդի լորձաթաղանթի և պարանոցի ախտորոշիչ բիոպսիայի հավաքածու

 ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Ավագ բուժաշխատող մանկաբարձ-գինեկոլոգ՝ համապատասխան հետդիպլոմային կրթությամբ մասնագիտացված և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
  2. Միջին բուժաշխատողներ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
  3. Կրտսեր բուժաշխատողներ 
  • Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում կարող է իրականացվել ավագ բուժաշխատող-վերարտադրղաբանի կամ վերարտադրողաբանության մասով վեցամսյա դասընթացի մասնակցության առկայությամբ ավագ բուժաշխատող մանկաբարձ-գինեկոլոգի կողմից:
  • Եռամսյա համապատասխան դասընթացի մասնակցության դեպքում սերմի մշակումը կարող է իրականացվել նաև կենսաբանի կամ ավագ բուժաշխատող- ուրոլոգի կամ ավագ բուժաշխատող-անդրոլոգի կողմից:»:

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    05.10.2023 - 20.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1997

Принт

Связанные документы / ссылки