Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՍՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս վերարտադրողական բժշկության շրջանակում սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում իրականացնելու համար անհրաժեշտ կառուցվածքային, գույքային և մասնագիտական որակավորման պայմաններ և պահանջներ սահմանված են միայն բժշկական օգնության և սպասարկման վերարտադրողաբանական տեսակով հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման դեպքի համար: Սակայն նշված միջամտությունը կարող է իրականացվել ոչ միայն հիվանդանոցային, այլ նաև արտահիվանդանոցային պայմաններում, և ոչ միայն բժշկական օգնության վերարտադրողաբանական տեսակի, այլ նաև գինեկոլոգիական տեսակի շրջանակներում:

 2. Առաջարկվող կագավորումների բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է բժշկական օգնության և սպասարկման գինեկոլոգիական տեսակով արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար սահմանված կառուցվածքային, գույքային և մասնագիտական որակավորման պայմաններում և պահանջներում կատարել լրացումներ, որի արդյունքում վերոնշյալ տեսակով և պայմաններում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձիք, սույն նախագծով լրացվող պայմանները և պահանջները ապահովելու պարագայում հնարավորություն կստանան իրականացնել սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունման պարագայում զգալիորեն կբեռնաթափվեն ներկայումս սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում իրականացնող կազմակերպությունները, ավելի մեծ թվով կազմակերպություններ կսկսեն իրականացնել նշված ծառայությունը, ինչի հետևանքով այն կդառնա ֆինանսապես ավելի մատչելի և աշխարհագրորեն ավելի հասանելի:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 Հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 10-րդ կետով սահմանված «Մայրական, վերարտադրողական առողջության, առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավում» նպատակի կատարումից. միջոցառում` 10.2 Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող ծառայությունների (աշխարհագրական և ֆինանսական) մատչելիության ապահովում:

  • Обсуждалось

    05.10.2023 - 20.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1999

Принт