Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումեր կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2023 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1403-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին լիազորություններ վերապահելու և պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացնելու ու պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնելու կարգը հաստատելու մասին» N 1403-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Որոշման վերնագրում և տեքստում, Որոշման 1-ին կետով հաստատված կարգի վերնագրում և տեքստում «մարմիններին» բառից հետո լրացնել «,Ազգային Ժողովի աշխատակազմին, Վարչապետի աշխատակազմին, մարզպետների աշխատակազմերին» բառերով.

2) Որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝

ա.  2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ կերպ.

«Սույն կարգը չի տարածվում այն շարժական գույքի վրա, որը նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար, ինչպես նաև միջուկային և ճառագայթային վթարների հակազդման նպատակով նախատեսված, շրջակա  միջավայրի ճառագայթային մոնիթորինգ և վերահսկողություն, ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում և տիպաճշտում, դոզիմետրիկ չափումներ իրականացնող սարքերի, սարքավորումների, համակարգերի վրա։».

«8) տրանսպորտային միջոցի դեպքում նաև՝

ա. տեխնիկական անձնագրի պատճենը,

բ. տեղեկանք՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ։».

 գ.  8-րդ կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «,իսկ տրանսպորտային միջոցների դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությունը» բառերով

դ. 9-րդ կետում «նշանակությունը» բառից հետո լրացնել «,տրանսպորտային միջոցի դեպքում՝ մակնիշը (տիպարը), արտադրության տարեթիվը, նույնականացման համարը, հաշվառման համարանիշը» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

 

  • Обсуждалось

    20.09.2023 - 08.10.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом, Использование и обслуживание государственной собственности

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1436

Принт

Связанные документы / ссылки