Добавить в избранное

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանք­նե­րի կա­տարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» Կառա­վա­րու­թյան որոշ­­ման նախագծի ընդու­նման անհրաժեշտու­թյունը պայ­մա­նավորված է 2023 թվա­կանի մարտի 1-ին Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքի ընդունմամբ:

Մասնավորապես, 2023 թվականի մարտի 1-ի Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ պետական գաղտնիք պա­րու­նա­կող տե­ղե­կություններին առնչվելու թույլտվության տրամադրումը ՀՀ քաղաքացուն, օտար­­երկրյա քաղա­քա­ցուն և քաղաքացիություն չունեցող անձին մերժվում է, եթե նա տառապում է Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որի առ­կա­յու­թյունը խոչընդոտում է պե­տական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտա­գործ­մամբ աշխատանքների կատա­րումը:

Միաժամանակ, նախագծով առաջարկվող հիվանդությունների առանձին ցանկի հաս­տատ­ման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նախագծով առա­ջարկվող հիվանդությունների ցանկը տա­րածվելու է բոլոր ՀՀ քաղաքացիների, օտար­երկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա՝ անկախ կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից և այլ հանգամանքներից, ի տարբերություն ներկայումս գործող՝ գործունեության մի շարք տեսակների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների բազմաթիվ ցան­կե­րի օրինակ՝ Կառավա­րու­թյան 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաս­տատ­վել է հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրա­կա­նացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որոնք առնչվում են հստակ շրջանակի կամ կատեգորիայի անձանց:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաս­տա­տել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանք­նե­րի կա­տար­մանը խոչընդոտող հիվանդությունների՝ արդի դասակարգման պահանջներին համապատասխա­նող ցան­կը՝ միաժամանակ ուժը կորցրած ճանաչելով Կառավարության 1997 թվականի սեպ­տեմբերի 18-ի «Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող աշխա­տանքները խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 393 որո­շումը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի ծախսերում փոփ­ո­խու­թյուն­ներ չեն առաջանա։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհաստատվի պետական գաղտնիք պարունակող տեղե­կու­թյունների օգտագործմամբ աշխատանքների կա­տարմանը խոչընդոտող հիվանդու­թյունների ցանկը, որի արդյունքում կապահովվի «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

Ազգային անվտանգության ծառայություն

  • Обсуждалось

    21.08.2023 - 05.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1946

Принт

Предложения

Լիանա Բաբաջանյան

21.08.2023

նախագծում հիվանդությունների ցանկով հավելվածը բացակայում է։

Узнать больше