Լիանա Բաբաջանյան
21.08.2023
նախագծում հիվանդությունների ցանկով հավելվածը բացակայում է։
5 - За
4 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ___________ 2023 թվականի N_____-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 18-ի «Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող աշխատանքները խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 393 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2023թ. ...................... ........
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
____________ ___-ի N ______-Ն որոշման
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00-F09)
2. Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10-F19)
3. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20-F29)
4. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)
5. Չափահասի անձի և վարքի խանգարումներ (F60-F69)
6. Մտավոր հետամնացություն (F70-F79)
7. Էպիլեպսիա (G40)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
Обсуждалось
21.08.2023 - 05.09.2023
Тип
Pешение
Область
Безопасность
Министерство
Служба национальной безопасности
Просмотры 2515
Принт21.08.2023
նախագծում հիվանդությունների ցանկով հավելվածը բացակայում է։