Добавить в избранное

Проект не принят

«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-189-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք  9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի օտարման դեպքերի.» բառերը փոխարինել « բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող չկառուցապատված հողերի և պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողերի և անշարժ գույքի օտարման դեպքերի.» բառերով.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

Հանրապետության նախագահ                                          Վ. Խաչատուրյան

 

2023 թ. --------  --

    Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք 21-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պետական գույքի օտարման ժամանակ գույքի վաճառքի գինը հաշվարկվում է՝ ելնելով գույքի գնահատված արժեքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում պետական գույքի վաճառքի գինը հաշվարկվում է՝ ելնելով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից։

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Օտարման ենթակա պետական գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

  1. Օտարման ենթակա պետական անշարժ գույքի գինը հաշվարկվում է՝ ելնելով գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից։»։

Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հանրապետության նախագահ                                         Վ. Խաչատուրյան

 

  2023 թ. ------- --

Երևան

  • Обсуждалось

    14.08.2023 - 29.08.2023

  • Тип

    Закон

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1669

Принт

Связанные документы / ссылки