Добавить в избранное

Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

-----    ------------------ -ի   2023 թվականի   N------ Ն

                           

 

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով «Բուսական աշխարհի մասին» 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-22 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ.1» կետով՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         

        ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված

Կառավարության 2023 թվականի

օգոստոսի --- -ի  N    –   Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են բուսական աշխարհի պետական կադաստրի (այսուհետ՝ Պետական կադաստր) տվյալների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Պետական կադաստրի մեջ ներառված՝ Հայաստանի Հանրապետության տարածքի վայրի բույսերի տեսակային բազմազանության (ստորակարգ, բարձրակարգ բույսեր և սնկեր), բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման, բուսական աշխարհի պահպանության և վերարտադրության վերաբերյալ տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ՝ Լիազորված մարմին)։
  3. Պետական կադաստրի տվյալները տրամադրվում են.
  • բնական պաշարների և կենսաբազմազանության բնագավառում շահագրգիռ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին,
  • գիտահետազոտական և բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց,
  • բուսական աշխարհի հաշվառում և ուսումնասիրություններ իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց,
  • հասարակական կազմակերպություններին:
  1. Պետական կադաստրի տվյալները տրամադրվում են տեղեկանքների, հաշվետվությունների, գրաֆիկական և այլ նյութերի տեսքով:
  2. Պետական կադաստրից տրամադրված տվյալները գրանցվում են բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյանում:

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Պետական կադաստրի տվյալներ ստանալու նպատակով՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու) Լիազորված մարմնին են ներկայացնում հայտ՝ համաձայն Ձև 1-ի:
  2. Լիազորված մարմինը հայտը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տեղեկատվությունը, իսկ մերժման դեպքում՝ գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:
  3. Լիազորված մարմինը հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայտատուին` 2 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:
  4. Սահմանված ժամկետում Լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները չվերացնելու դեպքում, հայտը մերժվում է:

 

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
  2. Պետական կադաստրի տվյալների տրամադրումը մերժվում է.
  • եթե պահանջվող տեղեկատվությունը պարունակում է

ա. պետական գաղտնիքներ,

բ. երրորդ կողմի մասին արտադրական կամ առևտրային նշանակության տվյալներ,

գ.  հեղինակային իրավունքը խախտող տվյալներ,

դ. մրցութային փաստաթղթերում կամ աճուրդներում վճարովի հիմունքներով տրամադրված տվյալներ,

ե. նախապատրաստվող ծրագրի, անավարտ կամ ընթացիկ գործունեության մասին չամփոփված տվյալներ,

զ.  տվյալների ձեռքբերման անհրաժեշտություն, որը պահանջում է լրացուցիչ աշխատանքների և ծախսերի իրականացում:

  • Եթե հայտում ներկայացված բուսական աշխարհի պետական կադաստրից օգտվելու  նպատակը չի համընկնում տվյալ տեղեկատվության կիրառելիության հետ,
  • Եթե սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում իրավաբանական կամ ֆիզիկական անձինք Լիազորված մարմնին չեն տրամադրում հայտի լրամշակված տարբերակը:
  • Եթե հայտատուն չի հանդիսանում սույն կարգի 3-րդ կետում նշված իրավաբանական կամ ֆիզիկական անձ:

 

 

  1. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումն ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 1

ՀՀ շրջակա միջավայրի նախարար

___________________________________

 

(անունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

  1. Իրավաբանական կամ ֆիզիկական անձի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

3․ Բուսական աշխարհի պետական կադաստրից օգտվելու նպատակը  /ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական և այլն/                     

___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

4.Պահանջվող տեղեկատվությունը

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

 

 

—————————————                                                   —————————————(Հայտատուի անունը, ազգանունը)                                                                (ստորագրությունը)

 

  • Обсуждалось

    04.08.2023 - 25.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1552

Принт