Добавить в избранное

Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

       

  1.      Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշվածից պարզ է, որ Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե  որոշում ընդունելու լիազորությունը վերապահված է կամ Սահմանադրությամբ կամ օրենքներով։

    Վերոնշյալ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի  2023 թվականի հունիսի 1-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N594-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի պահանջից:

       2.Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 831-Ն որոշումը գործում էր, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմը բացակայում էր: Բացի լիազորող նորմն ամրագրելուց անհրաժեշտություն էր առաջացել ամբողջությամբ նոր խմբագրությամբ մշակելու բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման գործընթացը: Անհրաժեշտություն էր առաջացել խմբագրելու որոշման ինչպես ընթացակարգային, այնպես էլ մասնագիտական տեղեկատվական մասեր, մշակվել է նաև բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների ստացման համար հայտի ձև, որտեղ ամրագրվում է նաև բուսական աշխարհի պետական կադաստրից օգտվելու նպատակը:

  1.   Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Ներկայացված նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1.   Ակնկալվող արդյունքը

 «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման գործընթացն առավել կանոնակարգված կդառնա, վերոնշյալ իրավական ակտը կունենա օրենքով ամրագրված լիազորող նորմ:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Ներկայացված նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

  1.   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացված նախագծերը չեն բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Обсуждалось

    04.08.2023 - 25.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1553

Принт