02.08.2023
Չեղյալ համարել առաջին կետի առաջին ենթակետը, քանի որ անհնար է օրենսդրությամբ սահմանված դրույթներում բացառություն կատարել, առավել ևս, որ այսօրվա ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ձկնաբուծությանը տրված ՋԹ-ներն են և ջրերի ԳԵՐօգտագործումը
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«__» «______» 2023 թվականի N ___ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N1909-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
4) Արարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում, արգելվում է գրունտային ջրերից ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ այլ նպատակներով ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվում են միայն ջրախնայող համակարգերի ներդրման դեպքում (կաթիլային, անձրևացում, շրջանառու համակարգ)։
Обсуждалось
02.08.2023 - 22.08.2023
Тип
Pешение
Область
Охрана природы
Министерство
Министерство окружающей среды
Test
Просмотры 4240
Принт02.08.2023
Չեղյալ համարել առաջին կետի առաջին ենթակետը, քանի որ անհնար է օրենսդրությամբ սահմանված դրույթներում բացառություն կատարել, առավել ևս, որ այսօրվա ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ձկնաբուծությանը տրված ՋԹ-ներն են և ջրերի ԳԵՐօգտագործումը
02.08.2023
4-րդ ենթակետը ձևակերպել հետևյալ կերպ. ՙՙԱրարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում գրունտային ջրերի ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվում են միայն ջրախնայող համակարգերի ներդրման դեպքում (կաթիլային, անձրևացում, շրջանառու համակարգ)՛՛ /դուք հավանաբար գիտեք, որ ձկնաբուծության համար օգտագործվում են առաջին և երկրորդ ճնշումային ջրատար հորիզոնների քաղցրահամ ջրերը, ինչը անթույլատրելի է/։
02.08.2023
Ավելացնել 5-րդ ենթակետ. ՛՛Արարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում, արգելվում է ճնշումային ջրատար հորիզոնների քաղցրահամ ջրերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը՝ ներառյալ ձկնաբուծական նպատակով