Добавить в избранное

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Ashkhen Sargsyan 01.08.2023 20:21:39 1. առաջարկում եմ 1) համայնքային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին ներկայացվող պահանջները հստակեցնել, մասնավորապես տվյալ պաշտոնի համար սահմանել համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն և հանել կամ տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ 5 տարվա աշխատանքային ստաժ։ Աշխատակազմի քարտուղարի պաշտոնի համար, որը ընդգրկվում է գլխավոր պաշտոնների ցանկում՝ պարտադիր սահմանել իրավագիտության բարձրագույն կրթություն, քանի որ աշխատակազմի քարտուղարի գործառույթներն ամբողջության կապված են օրենսդրության հետ, ոչ իրավագիտական կրթությամբ քարտուղարները պատշաճ չեն տիրապետում օրենսդրությանը, ունեն թույլ իրավավերլուծություն, իսպառ բացակայվում է փաստի և իրավական նորմի ճիշտ համադրումն ու վերլուծությունը, որն էլ հանգեցնում է ոչ պատշաճ վարչարարության իրականացմանը Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է տվյալ համայնքի ղեկավարը և մասնագիտական բարձրագույն կրթության պահանջը համապատասխանաբար սահմանում է համայնքի ղեկավարը։
2 Ashkhen Sargsyan 01.08.2023 20:21:39 14-րդ 8-րդ մասի առաջին պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ․ 8․ Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ունեն համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում` թեստավորման առաջադրանքների առնվազն 95 տոկոսը փոխել 90 տոկոս, իսկ առաջատար և թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում` 90 տոկոսը 85 տոկոսով ճիշտ պատասխանած մասնակիցները:» կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի դեպքում` 90 տոկոսը 80 տոկոսով ճիշտ պատասխանած մասնակիցները:»։ հիմնավորում 95 տոկոսն ինքնին շատ բարձեր շեմ է, իսկ առաջատարների և կրտսերների դեպքում պետք է լինի տարբեր սանդղակներ, քանի որ առաջատար և կրտսեր պաշտոնների համայնքային ծառայողներին պաշտոնի անձնագրերով ներկայացվող պահանջները տարբեր են։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են համայնքների միավորման գործընթացի առանձնահատկություններով և համայնքապետարանների աշխատակազմերը կոմպետենտ կադրերով համալրելու անհրաժեշտությամբ։
3 Ashkhen Sargsyan 01.08.2023 20:21:39 18-րդ հոդվածի 1-ին պարբերության 4) մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մաuնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելու. ճանաչել ուժ կորցրած։ Թափուր հաստիքի առկայության դեպքում հայտարարել մրցույթ բացառությամբ 18-րդ հոդվածում նշված դեպքերի։ Տվյալ իրավանորմի կարգավորումը կապահովի հավասարության սկզբունքը, այսինք ժամկետային աշխատանքային պայմանագրով ընդունված աշխատակից քննության ժամանակ ստանում է առավելություն տվյալ թափուր պաշտոնը մրցույթով զբաղեցնելու համար դիմած մեկ այլ մասնակցի նկատմամբ։ Համայնքային ծառայության պաշտոնները զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով կամ վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով, <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14․1-րդ հոդվածով սահմանված կարգով և որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով: Համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով անցկացվող մրցույթի գործընթացը թափանցիկ է և բոլոր մասնակիցների համար գործում են հավասար պայմաններ։
4 Ashkhen Sargsyan 01.08.2023 20:21:39 <Քաղաքացիական ծառայության մասին > ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝մրցույթը դասակարգվում է երկու տեսակի՝ արտաքին և ներքին։ Նույն դրույթը սահմանվել է նաչև <Համայնքային ծառայությանմասին> ՀՀ օրենքում։ Հանրային ծառայությունը ընդգրկում է պետական ծառայությունը և համայնքային ծառայությունը։ Պետական ծառայությունը իր հերթին ընդգրկոււմ է մի շարք ժառայությունները, այդ թվում նաև քաղաքացիական ծառայությունը։ Պետական ծառայությունն ուղղված է պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը, իսկ համայնքային ծառայությունն ուղղված է Հ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը: Հաշվի առնելով համայնքային ծառայության առանձնահատկությունները գերադասելի է համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով անցկացվող մրցույթը անցկացնել համայնքային ծառայողի և ՀՀ քաղաքացու համար հավասար պայմաններ սահմանելով։
5 Ashkhen Sargsyan 01.08.2023 20:21:39 Չնայած այս փոփոխությունների նախագծով անդրադարձ չի կատարվել <Համայնքային ծառայության մասին> ՀՀ օրենքի 27-րդ հոդվածին1. Համապատասխան աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի և ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներն ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողների: 2. (մասն ուժը կորցրել է 05.02.13 ՀՕ-4-Ն) 3. Պետության պատվիրակած լիազորություններ իրականացնող համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանված կարգով որոշվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների շրջանակներում, սակայն նշված հոդվածում առկա են հակասություններ։ 1-ին մասով սահմանվում է, որ համայնքային ծառայողներն ունեն հավասար պաշտոնային դրույքաչափեր, իսկ 3-րդ մասով պետության պատվիրակած լիազորություններ իրականացնող համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանված կարգով որոշվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների շրջանակներում։ Արդյո՞ք իրավադրույթը իր մեջ չի պարունակում խտրականություն համայնքային ծառայողների միջև։ Այն ինչ նույն օրենքը սահմանում է համայնքային ծառայողի սոցիալական երաշխիքները ՝26-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն ՝վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ։ Պատվիրակված լիազորություններ իրականացնող համայնքային ծառաայողները զրկված են, քաղաքացիական ծառայողների համար նախատեսված՝ սոցիալական փաթեթից, պարգևավճարների և հավելավճարներից օգտվելու հնարավորությունից, մյուս կողմից էլ համայնքը կաշկանդված է համայնքի բյուջեի հաշվին պատվիրակված լիազորություններն իրականացնող համայնքային ծառայողին համապատասխան դրույքաչափով կատարել աշխատավարձի, ինչպես նաև պարգևավճարի և հավելավճարի վճարումները։ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին, իսկ 2-րդ մասի համաձայն՝ աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգևատրումները և հավելումները: 5-րդ մասի համաձայն՝ հավելավճարը` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումը, սահմանվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար: Համայնքի ավագանու որոշմամբ հավելավճար կարող է սահմանվել նաև համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ պետության պատվիրակած լիազորություններ իրականացնող համայնքային ծառաայողներին կարող է տրվել հավելավճար վերոնշյալ 2 դեպքում։։ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ պարբերության համաձայն՝ պարգևատրումը օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված կարգով և չափերով աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ամսական, եռամսյակային, կիսամյակային պարբերականությամբ կամ մեկանգամյա վճարվող վարձատրությունն է: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ պետության պատվիրակած լիազորություններ իրականացնող համայնքային ծառաայողներին կարող է տրվել պարգևավճար վերոնշյալ դեպքերում։
6 Վաղինակ Հովհաննիսյան 07.08.2023 15:38:48 Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 5-րդ մասը (Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով)՝ առաջարկում ենք օրենքի նախագծի 3-րդ հոդվածից հանել «և համապատասխան ավագանու որոշումներով» բառերը: Քանի որ ավագանու որոշումը ենթաօրենսդրական իրավական ակտ է, ապա տեղին է նաև այստեղ հիշատակել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, համաձայն որի, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է: Ասվածից ևս մեկ անգամ բխում է, որ ավագանու որոշումներով լիազորություններ չեն կարող վերապահվել տեղական ինքնակառավարման մարմիններին (համայնքի ղեկավարին և ավագանուն): Կամ առաջարկում ենք համայնքային ծառայություն հասկացությունը շարադրել հետևյալ կերպ. «համայնքային ծառայություն՝ արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն և զսպվածություն պահանջող մասնագիտական գործունեություն, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների աշխատակազմերում Հայաստանի Հանրապետության օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման նպատակով»: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները, իսկ 4-րդ մասի համաձայն՝ համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը։ Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:
7 Վաղինակ Հովհաննիսյան 14.08.2023 16:28:52 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հարգելի գործընկերներ, լիովին համամիտ եմ Ձեր այն տեսակետի հետ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Հենց այդ նպատակով է արված իմ նախորդ առաջարկությունը, որ նախագծում մենք թույլ չտանք շղթայական սխալ: Քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրությունն ունի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ, 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են ՕՐԵՆՔՈՎ, 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ, ապա այս ամենից բխում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ Ձեր կողմից հիշատակված հոդվածն իմ կարծիքով ՀՀ Սահմանադրության հետ առնվազն ունի հակասություն, և այդ պարագայում որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ակտ, մենք պարտավոր ենք առաջնորդվել ՀՀ Սահմանադրության դրույթներով և ոչ թե՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի: Ավելին, առաջարկում եմ այդ անհարթությունը ևս վերացնելու նպատակով, նախագծին կից, ԱԺ ներկայացնել նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Իսկ այս պարագայում, միանշանակ, առաջնահերթություն տալ ՀՀ Սահմանադրության դրույթներին, քանի որ որևէ տեղ ու որևէ մեկի կողմից չլսված բան է ու իմ կարծիքով չկա որևէ օրինակ մեր իրականության մեջ, երբ համայնքի ավագանին ինքն իրեն կամ համայնքի ղեկավարին ավագանու որոշմամբ լիազորություն է տալիս: Շնորհակալություն համագործակցության համար: Ընդունվել է ի գիտություն։