Добавить в избранное

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացված «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագիծը
(այսուհետ՝ նախագիծ) պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված
գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու, գործընթացներին
առնչվող ընթացակարգերը հստակեցնելու, աշխատակազմի կառուցվածքային փոփոխության ընթացքում
համայնքային ծառայողների կարգավիճակը բարելավելու, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների
համալրման գործընթացը կատարելագործելու անհրաժեշտությամբ։

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտվել են մի շարք
խնդիրներ,մասնավորապես`
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում օգտագործվող մի շարք հասկացություններ
նկարագրված են եղել «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Այս օրենքի փոփոխության ժամանակ նշված
հասկացությունները հանվել են և անհրաժեշտություն է առաջացել դրանք կրկին նկարագրելու։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է
առաջացել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում զուգահեռաբար սահմանել համայնքային
ծառայողների հիմնական սկզբունքները, հիմնական իրավունքները, պարտականությունները, համայնքային
ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները, ինչպես նաև
սոցիալական երաշխիքները։
Անհրաժեշտություն է առաջացել որոշակի առումով պարզեցնել և դյուրացնել համայնքային ծառայության
պաշտոնների համալրման համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները՝ հաշվի
առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածի կարգավորումները՝
համապատասխան փոփոխություններ են արվել փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վերաբերող
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներում:

Նախագծով առաջարկվում է աշխատակազմի վերակազմակերպմամբ կամ կառուցվածքային փոփոխությամբ
պայմանավորված համայնքային ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը
շարունակելու նախապատվության իրավունքի սկզբունքների սահմանում, քանի որ նախկինում դրանք սահմանված
էին միայն համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի միևնույն ենթախմբի մեկից ավելի
պաշտոնների կրճատման դեպքերի համար։
Նախագծով բարելավվել է համայնքային ծառայողի իրավական վիճակը համապատասխան աշխատակազմի
կառուցվածքային փոփոխության ժամանակ։ Նախագծով նախատեսվում է աշխատակազմի կառուցվածքային
փոփոխության ժամանակ կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանման
համայնքային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի հայեցողությամբ և տվյալ
համայնքային ծառայողի համաձայնությամբ արտամրցութային կարգով կառուցվածքային փոփոխության
չենթարկված կառուցվածքային ստորաբաժանման, կամ ստորաբաժանման կազմում չընդգրկված համայնքային
ծառայության թափուր պաշտոնում նշանակման հնարավորություն, քանի որ օրենսդրական ներկայիս
կարգավորմամբ վերջիններս կարող են արտամրցութային կարգով նշանակվել միայն կառուցվածքային
փոփոխություններ կրած կառուցվածքային ստորաբաժանման պաշտոններում։
Ներկայիս օրենսդրական իրավակարգավորումներով համայնքային  ծառայողի հերթական ատեստավորումն
անցկացվում է երեք տարին մեկ, որն ուղղված է զբաղեցրած պաշտոնին համայնքային ծառայողի մասնագիտական
գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանը։ Համայնքների միավորման
գործընթացով պայմանավորված՝ մեծացել են համայնքային ծառայողներին առաջադրվող պահանջները, ուստի այս
իրավիճակում առավել կարևորվում է համայնքային ծառայողների ընտրության, ինչպես նաև վերջիններիս
շարունակական վերապատրաստման գործընթացի կատարելագործումը, այդ թվում՝ հասցեական
վերապատրաստման ծրագրերով վերապատրաստման իրականացման և վերապատրաստման դասընթացի ավարտին
թեստավորման փուլի անցկացման միջոցով, ինչպես նաև համայնային ծառայողի կիսամյակային հաշվետվությունը
անմիջական ղեկավարի կողմից գնահատելու միջոցով։ Ուստի ներկայումս ատեստավորումը չի հանդիսանում
արդյունավետ գործիք՝ համայնքային ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային
ունակությունների համապատասխանության որոշման համար։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները պահպանելու նպատակով,
համայնքապետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում բարեվարքության համակարգի
ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախագծով սահմանվում են էթիկայի հանձնաժողովների
լիազորությունները, ինչպես նաև բարեվարքության գծով կազմակերպչի գործառույթները, համայնքային
ծառայողների անհամատեղելիության պահանջները և սահմանափակումները:
Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի հայտարարությունները
առավել հրապարակային դարձնելու համար նախագծով առաջարկվում է այն հրապարակել համայնքի պաշտոնական
համացանցային կայքում, փակցնել համայնքապետարանում տեսանելի վահանակի վրա, ինչպես նաև ներկայացնել

համապատասխան մարզպետարան և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական
կառավարման մարմին՝ նշված մարմինների պաշտոնական համացանցային կայքերում հրապարակելու համար։
Դիտարկումները ցույց են տվել, որ համայնքապետարանների (Երևանի քաղաքապետարանի)
աշխատակազմի քարտուղարի պաշտոնը թափուր, այդ թվում` ժամանակավոր թափուր լինելու և պաշտոնի
անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի բացակայության կամ աշխատակազմի քարտուղարի
թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցված չլինելու դեպքում, խնդիրներ են
առաջանում համայնքային ծառայության առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր
խմբի պաշտոններում նշանակված համայնքային ծառայողներին համապատասխան դասային աստիճաններ
շնորհելու գործընթացում, ինչը կարգավորվել է նախագծով և նշված գործառույթը վերապահվել է համայնքի
ղեկավարին:
Նախագծով նախատեսվել է դրույթ, որի համաձայն՝ համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով
բարձրագույն մասնագիտական կրթության պահանջ կարող է նախատեսվել միայն այն դեպքում, երբ նշված
պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացումը պահանջում է համապատասխան
մասնագիտական որակավորում, ինչը կբացառի սուբյեկտիվ գործոնը պաշտոնների անձնագրերի հաստատման
գործընթացում։
Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի համարվում
համայնքային ծառայության ստաժ, գրանցված անձինք չեն համարվում համայնքային ծառայողներ և այդ
ժամանակահատվածում չեն վարձատրվում: Հաստիքների կրճատման հիմքով համայնքային ծառայության կադրերի
ռեզերվում գրանցված անձինք հնարավորություն ունեն ռեզերվից դիմել և զբաղեցնել ժամանակավոր թափուր
պաշտոններ, որից հետո արտամրցութային կարգով նշանակվել այդ նույն պաշտոններում: Արդյունքում՝ ռեզերվում
գրանցված լինելու ժամանակահատվածում ընդհատվում է վերջիններիս համայնքային ծառայության ստաժը, ինչից
ելնելով նախագծում առաջարկվում է այդ ժամանակահատվածը ներառել համայնքային ծառայության ստաժում։

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ
նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալն է,
համայնքային ծառայողների իրավական կարգավիճակի բարելավումը, համայնքային ծառայության պաշտոնների
համալրման գործընթացի կատարելագործումը, <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքով սահմանված
իրավակարգավորումները համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նկարագրելը,
որը կհանգեցնի համայնքային ծառայության համակարգի կատարելագործմանը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է.
- «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների համապատասխանեցում ՀՀ սահմանադրությանը։
- Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար սահմանված կրթության, աշխատանքային
ստաժի և փորձի չափանիշների վերանայում և համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացի
դյուրացում, ինչպես նաև մրցույթների հրապարակայնության ապահովման և դրանց անցկացման գործընթացի
կատարելագործում։
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների նկարագրում համայնքային
ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ։
- «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանում.
- Հաստիքների կրճատման հիմքով զբաղեցրած պաշտոններից ազատված և համայնքային ծառայության կադրերի
ռեզերվում գրանցված համայնքային ծառայության պաշտոններում նշանակվող անձանց համայնքային ծառայության
ստաժի անընդհատության ապահովում:

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման ընդունմամբ այլ
օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի
եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում:

  • Обсуждалось

    01.08.2023 - 16.08.2023

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2267

Принт

Предложения

Վաղինակ Հովհաննիսյան

14.08.2023

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հարգելի գործընկերներ, լիովին համամիտ եմ Ձեր այն տեսակետի հետ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Հենց այդ նպատակով է արված իմ նախորդ առաջարկությունը, որ նախագծում մենք թույլ չտանք շղթայական սխալ: Քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրությունն ունի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ, 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են ՕՐԵՆՔՈՎ, 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ, ապա այս ամենից բխում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ Ձեր կողմից հիշատակված հոդվածն իմ կարծիքով ՀՀ Սահմանադրության հետ առնվազն ունի հակասություն, և այդ պարագայում որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ակտ, մենք պարտավոր ենք առաջնորդվել ՀՀ Սահմանադրության դրույթներով և ոչ թե՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի: Ավելին, առաջարկում եմ այդ անհարթությունը ևս վերացնելու նպատակով, նախագծին կից, ԱԺ ներկայացնել նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Իսկ այս պարագայում, միանշանակ, առաջնահերթություն տալ ՀՀ Սահմանադրության դրույթներին, քանի որ որևէ տեղ ու որևէ մեկի կողմից չլսված բան է ու իմ կարծիքով չկա որևէ օրինակ մեր իրականության մեջ, երբ համայնքի ավագանին ինքն իրեն կամ համայնքի ղեկավարին ավագանու որոշմամբ լիազորություն է տալիս: Շնորհակալություն համագործակցության համար:

Վաղինակ Հովհաննիսյան

07.08.2023

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 5-րդ մասը (Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով)՝ առաջարկում ենք օրենքի նախագծի 3-րդ հոդվածից հանել «և համապատասխան ավագանու որոշումներով» բառերը: Քանի որ ավագանու որոշումը ենթաօրենսդրական իրավական ակտ է, ապա տեղին է նաև այստեղ հիշատակել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, համաձայն որի, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է: Ասվածից ևս մեկ անգամ բխում է, որ ավագանու որոշումներով լիազորություններ չեն կարող վերապահվել տեղական ինքնակառավարման մարմիններին (համայնքի ղեկավարին և ավագանուն): Կամ առաջարկում ենք համայնքային ծառայություն հասկացությունը շարադրել հետևյալ կերպ. «համայնքային ծառայություն՝ արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն և զսպվածություն պահանջող մասնագիտական գործունեություն, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների աշխատակազմերում Հայաստանի Հանրապետության օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման նպատակով»:

Ashkhen Sargsyan

01.08.2023

Չնայած այս փոփոխությունների նախագծով անդրադարձ չի կատարվել <Համայնքային ծառայության մասին> ՀՀ օրենքի 27-րդ հոդվածին1. Համապատասխան աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի և ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներն ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողների: 2. (մասն ուժը կորցրել է 05.02.13 ՀՕ-4-Ն) 3. Պետության պատվիրակած լիազորություններ իրականացնող համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանված կարգով որոշվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների շրջանակներում, սակայն նշված հոդվածում առկա են հակասություններ։ 1-ին մասով սահմանվում է, որ համայնքային ծառայողներն ունեն հավասար պաշտոնային դրույքաչափեր, իսկ 3-րդ մասով պետության պատվիրակած լիազորություններ իրականացնող համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանված կարգով որոշվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների շրջանակներում։ Արդյո՞ք իրավադրույթը իր մեջ չի պարունակում խտրականություն համայնքային ծառայողների միջև։ Այն ինչ նույն օրենքը սահմանում է համայնքային ծառայողի սոցիալական երաշխիքները ՝26-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն ՝վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ։ Պատվիրակված լիազորություններ իրականացնող համայնքային ծառաայողները զրկված են, քաղաքացիական ծառայողների համար նախատեսված՝ սոցիալական փաթեթից, պարգևավճարների և հավելավճարներից օգտվելու հնարավորությունից, մյուս կողմից էլ համայնքը կաշկանդված է համայնքի բյուջեի հաշվին պատվիրակված լիազորություններն իրականացնող համայնքային ծառայողին համապատասխան դրույքաչափով կատարել աշխատավարձի, ինչպես նաև պարգևավճարի և հավելավճարի վճարումները։

Узнать больше