Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Գոռ Ղազարյան 27.07.2023 10:45:19 Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության N 749-Լ որոշման գլուխ 9-ի ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի (2021-2025թթ.) կառավարությունը սահմանել է «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետև նախագիծ) մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ միջոցառումը, որպես պարտադիր կատարման։ Սակայն ռազմավարությանը ծանոթանալուց պարզ դարձավ, որ չկա հղում կառավարության սույն նախագծին (https://www.e-draft.am/en/projects/4359/about )։ Առաջարկվում է ռազմավարությունում հղում կատարել վերոնշյալ նախագծին։
2 Գոռ Ղազարյան 27.07.2023 10:45:19 Զբոսաշրջիկների համար անվտանգ զբոսաշրջային միջավայրի ապահովումը ռազմավարության չորրորդ գլխի առաջին կետում սահմանվում է որպես առաջնային ուղղություն, մինչդեռ միջոցառումների ցանկում վերոնշյալ գործողության վերաբերյալ հասցեագրված առաջարկությունները բացակայում են։ Ավելին, ռազմավարությունը չի անդրադառնում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների (ՀՎԵ), ինչպես օրինակ ուժեղ քամիների, հորդառատ տեղումների, վարա¬րումների, երաշտի և ջերմային ալիքների ազդեցությունը, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում զբոսաշրջության վրա։ Վերջին տասնամյակներում Հայաստանում ՀՎԵ-ների հաճախականությունը, ուժգնությունը (ինտենսիվությունը) և տևողությունը զգալիորեն աճել է: Մեծացել է տաք ալիքների տևողությունը և ինտենսիվությունը, ընդլայնվել է երաշտի գոտին՝ տարածվելով դեպի լեռնային և բարձր լեռնային շրջաններ, հաճախակի են դարձել հորդառատ անձրևները, աճել է դրանց ինտենսիվությունը։ Առաջարկվում է «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի միջոցառումների ցանկի 2․2 միջոցառումը ավելացնել ռազմավարության միջոցառումների ցանկում։
3 Գոռ Ղազարյան 27.07.2023 10:45:19 Ռազմավարության մեջ կարևորվում է ձմեռային զբոսաշրջային ծառայությունների բազմազանության խթանումը և վերջինիս անհրաժեշտությունը՝ հետաքրքրված զբոսաշրջիկների նոր թիրախային շուկաներ ներգրավելու համար։ Հաշվի առնելով ձմեռային տուրիստական կլաստերների ներկայիս զարգացման ընթացքը՝ կարևոր է ընդգծել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը ձմեռային զբոսաշրջության վրա։ Համաձայն նախագծի՝ վերջին 10 տարիների ընթացքում հով¬տային և նախալեռնային շրջաններում տաք ալիքների տևողությունը 1961-1990թթ. միջինի նկատմամբ աճել է 30 օրով, լեռնային շրջաններում՝ շուրջ 20 օրով, 2000մ ավել բարձրու¬թյուն ունեցող տարածքներում (Ամբերդ, Աշոցք, Արագած բ/լ, Ջերմուկ)՝ 12 – 15 օրով: Տաք ալիքներով օրերի թիվը հատ¬կապես մեծացել է հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում: Տաք ձմեռների հաճախականության բարձրացումը, ձյան տեսքով տեղումների կրճատումը, ձմռան սեզոնի կար¬ճացումը բացասա¬կան ազդեցություն են թողնում ձմռան սպորտային արդյու¬նա¬բերության (լեռնադա-հուկային սպորտ, ձնագնացներ և այլն) վրա։ Առաջարկվում է «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանված 4․2 (Ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտե¬սական ուսումնասիրություններ ընտրված զբոսաշրջային գոտիներում) և 6 միջոցառումները (Տվյալների բարելավման և բացերի լրացման նպատակով հիդրոօդերևութաբանական կայանների տեղադրում) ներառել ռազմավարության միջոցառումների ցանկի մեջ։ Կարևոր է նաև նշել, որ ռազմավարությունը որպես գերակա ուղղություն է սահմանում ենթակառուցվածքների զարգացումը։
4 Գոռ Ղազարյան 27.07.2023 10:45:19 Ռազմավարության մեջ նշվում է համավարակի և աշխարհաքաղաքական իրավիճակի ազդեցությամբ պայմանավորված փոփոխությունների մասին, մասնավորապես զբոսաշրջիկների առաջնահերթությունների և պահանջների տեսանկյունից։ Այցելուները փնտրում են զբոսաշրջության կայուն՝ էկոլոգիապես ավելի անվտանգ մոդել։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ զբոսաշրջիկները նաև կարևորում են նոր և բազմակողմանի փորձառնությունները։ Առաջարկվում է «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանված 5-րդ միջոցառումը (Պատասխանատու զբոսաշրջության խթանումը Հայաստանում՝ մասնավոր ոլորտի ներգրավմամբ) ներառել ռազմավարության մեջ։