Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծը  ներկայացվում է ի կատարումն  ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։

Նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։

Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։

  • Обсуждалось

    11.07.2023 - 27.07.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2339

Принт

Предложения

Գոռ Ղազարյան

27.07.2023

Ռազմավարության մեջ նշվում է համավարակի և աշխարհաքաղաքական իրավիճակի ազդեցությամբ պայմանավորված փոփոխությունների մասին, մասնավորապես զբոսաշրջիկների առաջնահերթությունների և պահանջների տեսանկյունից։ Այցելուները փնտրում են զբոսաշրջության կայուն՝ էկոլոգիապես ավելի անվտանգ մոդել։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ զբոսաշրջիկները նաև կարևորում են նոր և բազմակողմանի փորձառնությունները։ Առաջարկվում է «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանված 5-րդ միջոցառումը (Պատասխանատու զբոսաշրջության խթանումը Հայաստանում՝ մասնավոր ոլորտի ներգրավմամբ) ներառել ռազմավարության մեջ։

Գոռ Ղազարյան

27.07.2023

Ռազմավարության մեջ կարևորվում է ձմեռային զբոսաշրջային ծառայությունների բազմազանության խթանումը և վերջինիս անհրաժեշտությունը՝ հետաքրքրված զբոսաշրջիկների նոր թիրախային շուկաներ ներգրավելու համար։ Հաշվի առնելով ձմեռային տուրիստական կլաստերների ներկայիս զարգացման ընթացքը՝ կարևոր է ընդգծել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը ձմեռային զբոսաշրջության վրա։ Համաձայն նախագծի՝ վերջին 10 տարիների ընթացքում հով¬տային և նախալեռնային շրջաններում տաք ալիքների տևողությունը 1961-1990թթ. միջինի նկատմամբ աճել է 30 օրով, լեռնային շրջաններում՝ շուրջ 20 օրով, 2000մ ավել բարձրու¬թյուն ունեցող տարածքներում (Ամբերդ, Աշոցք, Արագած բ/լ, Ջերմուկ)՝ 12 – 15 օրով: Տաք ալիքներով օրերի թիվը հատ¬կապես մեծացել է հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում: Տաք ձմեռների հաճախականության բարձրացումը, ձյան տեսքով տեղումների կրճատումը, ձմռան սեզոնի կար¬ճացումը բացասա¬կան ազդեցություն են թողնում ձմռան սպորտային արդյու¬նա¬բերության (լեռնադա-հուկային սպորտ, ձնագնացներ և այլն) վրա։ Առաջարկվում է «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանված 4․2 (Ենթակառուցվածքների զարգացման տեխնիկատնտե¬սական ուսումնասիրություններ ընտրված զբոսաշրջային գոտիներում) և 6 միջոցառումները (Տվյալների բարելավման և բացերի լրացման նպատակով հիդրոօդերևութաբանական կայանների տեղադրում) ներառել ռազմավարության միջոցառումների ցանկի մեջ։ Կարևոր է նաև նշել, որ ռազմավարությունը որպես գերակա ուղղություն է սահմանում ենթակառուցվածքների զարգացումը։

Գոռ Ղազարյան

27.07.2023

Զբոսաշրջիկների համար անվտանգ զբոսաշրջային միջավայրի ապահովումը ռազմավարության չորրորդ գլխի առաջին կետում սահմանվում է որպես առաջնային ուղղություն, մինչդեռ միջոցառումների ցանկում վերոնշյալ գործողության վերաբերյալ հասցեագրված առաջարկությունները բացակայում են։ Ավելին, ռազմավարությունը չի անդրադառնում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների (ՀՎԵ), ինչպես օրինակ ուժեղ քամիների, հորդառատ տեղումների, վարա¬րումների, երաշտի և ջերմային ալիքների ազդեցությունը, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում զբոսաշրջության վրա։ Վերջին տասնամյակներում Հայաստանում ՀՎԵ-ների հաճախականությունը, ուժգնությունը (ինտենսիվությունը) և տևողությունը զգալիորեն աճել է: Մեծացել է տաք ալիքների տևողությունը և ինտենսիվությունը, ընդլայնվել է երաշտի գոտին՝ տարածվելով դեպի լեռնային և բարձր լեռնային շրջաններ, հաճախակի են դարձել հորդառատ անձրևները, աճել է դրանց ինտենսիվությունը։ Առաջարկվում է «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի միջոցառումների ցանկի 2․2 միջոցառումը ավելացնել ռազմավարության միջոցառումների ցանկում։

Узнать больше