Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

 N o              -Ն                                                                 «         »                              2023

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ  2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

      1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «7. Թափուր տեղ առաջանալու օրվանից մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու օրը, ինչպես նաև թափուր տեղը մրցութային կարգով չհամալրվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում (անկախ պատճառներից), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքի կարող է ընդունվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող անձը, իսկ մարզերի բնակավայրերի հաստատություններում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված՝ մարզերի բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգին համապատասխան:»:

      2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «8. Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից մարզերի բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղված համապատասխան մասնագետի առկայության դեպքում տվյալ տեղի համար մրցույթ հայտարարվում է սույն կարգին և մարզերի բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգին համապատասխան:»:

      3) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «16. Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող անձը, իսկ փորձարկվող առարկաների (շախմատ, չինարեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն և ադրբեջաներեն) ուսուցչի թափուր տեղի դեպքում կարող է մասնակցել նաև բարձրագույն կրթություն և տվյալ առարկայից մասնագիտական գիտելիքները հավաստող վերապատրաստման փաստաթուղթ ունեցող անձը (այսուհետ՝ մասնակից):»:

      4) 16-րդ կետից հետո լրացնել նոր 16.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

       «16.1 Փորձարկվող առարկաների ուսուցիչների համար դասավանդման ձևը և պահանջները սահմանվում են տվյալ ծրագրով:»:

     5) 17-րդ կետի 9-րդ ենթակետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

     «10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման հավելվածի 78-րդ կետով սահմանված հիմքով հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկանք:»:

     6) 20-րդ կետի 4-րդ ենթակետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր 5-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

      «5) սույն կարգի 17-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված դեպքում չի ներկայացրել պահանջվող տեղեկանքը:»:

     7) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «22. Հանձնաժողովը կազմվում է 5 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող), տնօրենի տեղակալ, համապատասխան մասնախմբի ղեկավար, մեկ ուսուցիչ՝ տվյալ հաստատությունից և մեկ ուսուցիչ՝ հանրակրթական այլ ուսումնական հաստատությունից՝ բացառությամբ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի, որի դեպքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումից ներկայացուցիչ՝ համաձայնությամբ: Եթե հաստատությունը չունի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ կամ համապատասխան մասնախմբի ղեկավար, ապա նրանց փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ հաստատությունից այլ ուսուցիչներ:»:

     8) 76-րդ կետից հետո լրացնել նոր 76.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

    «76.1 Եթե առավելագույն հավասար միավորներ հավաքած մասնակիցների թվում առկա է կամավոր ատեստավորումն անցած մասնակից, ապա ընտրվում է տվյալ մասնակիցը:  Կամավոր ատեստավորումն անցած և առավելագույն հավասար միավորներ հավաքած մեկից ավելի մասնակիցների դեպքում կազմակերպվում է քվեարկություն՝ քվեաթերթիկում (Ձև 4) ընդգրկելով կամավոր ատեստավորումն անցած մասնակիցների անունները: Եթե այս դեպքում էլ մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար կողմ ձայներ, ապա ընտրվում է այն մասնակիցը, որին կողմ է քվեարկել դպրոցի տնօրենը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆԱԽԱՐԱՐ`     Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

  • Обсуждалось

    05.06.2023 - 20.06.2023

  • Тип

    Приказ

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1496

Принт