Добавить в избранное

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Թափոնների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի.

1)   1-ին մասը «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2)  1-ին մասի.

ա. չհամարակալված պարբերությունները համարակալել համապատասխանաբար «1)»-ից «32)» թվերով.

բ. 4-րդ պարբերությունից  «և թաղմանը» բառերը հանել,

գ. 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6) թափոնների հավաքում` թափոնների ընդունումը դրանք առաջացնողներից կամ տնօրինողներից՝ հետագա օգտահանման կամ հեռացման նպատակով.»,

դ. 9-րդ պարբերությունից «մշակում,» բառը հանել, իսկ «գործողությունների» բառը փոխարինել «գործընթացների» բառով,

ե. 12-րդ պարբերությունը «միջոցով» բառից հետո լրացնել «կամ ոչնչացում թափոնների այրման սարքավորումներում՝ առանց էներգիայի վերականգնման» բառերով,  

զ. 13-րդ պարբերությունը «մեկուսացում» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ թաղում» բառերով,

է. 14-րդ պարբերությունում «տեղադրում հատուկ առանձնացված» բառերը փոխարինել «տեղադրման եղանակ հատուկ հատկացված» բառերով,

ը.  15-րդ պարբերությունում «և թաղման» բառերը փոխարինել «կամ տեղադրման» բառերով,

թ. 24-րդ պարբերությունը «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով,

ժ. 29-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «29)  «արգելված թափոններ՝ թափոններ, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելված է.»,

ժա. 31-րդ պարբերությունում «մակաբացման ապարներ և այլ թափոններ» բառերը փոխարինել «թափոններ, այդ թվում՝ պոչանքներ և մակաբացման ապարներ.» բառերով, 

3)  1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «33»-ից «43»-րդ կետերով.

«33) էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ արտադրական  կամ կենցաղային նշանակության արտադրանք, որոնցում  օգտագործվում են էլեկտրական հոսանք կամ էլեկտրամագնիսական դաշտեր, ինչպես նաև սարքավորումներ, որոնք օգտագործվում են էլեկտրական հոսանքի, էլեկտրամագնիսական դաշտերի ստեղծման, փոխանցման կամ չափման նպատակով.

34) էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոններ՝ սպառողական հատկությունները կորցրած էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումներ, ներառյալ դրանց մաս կազմող բաղադրիչները և հանգույցները.

35) թափոնների կուտակում՝ թափոններ առաջացնողի կողմից, իր տնօրինման տակ գտնվող առանձնացված տարածքում կամ տարողություններում թափոնների կարճաժամկետ (առաջացման պահից մինչև երեք ամիս)  պահում՝ համապատասխան փաստաթղթերի (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական դրական եզրակացություն, ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ վերամշակման պլաններ, թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահման սահմանաքանակների հաստատված նախագիծ կամ համապատասխան պայմանագիր) համաձայն այլ կազմակերպություններին փոխանցման, օգտահանման կամ հեռացման նպատակով.

36) վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների հավաքում,  փոխադրում, տեղադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, հեռացում կամ վնասազերծում գործունեության տեսակով կամ տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ թույլտվություն.

37) թափոնների մշակում՝ թափոնների վերականգնմանը կամ հեռացմանն ուղղված գործողություններ, ներառյալ դրանց տեսակավորումը, մասնատումը, մամլումը, մաքրումը, նորոգումը, փաթեթավորումը կամ տարայավորումը.

38) թափոնների տեսակավորում՝ գոյացող, հավաքվող կամ պահվող թափոնների առանձնացումը ըստ թափոնատեսակների կամ դրանց տարանջատումը մինչև որակապես տարբերվող բաղադրիչներ.

39) վտանգավոր թափոնների պոլիգոն՝ թունավոր, հրդեհավտանգ, քայքայիչ և այլ վտանգավոր հատկություններ ունեցող թափոնների պահման կամ հեռացման համար հատուկ հատկացված տեղ կամ օբյեկտ.

40) մեկանգամյա լիցենզիա՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրների հետ արտաքին առևտրային գործունեության մասնակցին Հայաստանի Հանրապետության տարածք որոշակի քանակությամբ վտանգավոր թափոնի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման համար տրամադրվող թույլտվություն.

41) եզրակացություն (թույլատրագիր)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև առևտրային գործունեության դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք որոշակի քանակությամբ վտանգավոր թափոնի ներմուծման  կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց արտահանման համար տրամադրվող թույլտվություն.

42) թափոնների գործածության ստորակարգություն (թափոնների հիերարխիա)՝ թափոնների գոյացման կանխարգելման ու անվտանգ գործածության ապահովման նպատակով սահմանված նախընտրելի գործողությունների հաջորդականություն՝ թափոնների գոյացման կանխարգելում և քանակի կրճատում, վերաօգտագործում, վերամշակում կամ օգտահանում, թափոններից էներգիայի վերականգնում, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար անվտանգ եղանակով թափոնների հեռացում,

43) արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ՝ պետության կողմից կիրառվող միջոցառումների համալիր, ինչն օրենսդրությամբ սահմանված որոշ ապրանքներ արտադրողների և ներմուծողների համար, այդ ապրանքների շրջանառության փուլում նախատեսում է ֆինանսական կամ ֆինանսական ու կազմակերպական պարտավորություններ, ապահովելու համար այդ ապրանքներից գոյացող թափոնների վերամշակումը կամ օգտահանումը, իսկ վերամշակման կամ օգտահանման համար ոչ պիտանի թափոնների դեպքում՝ դրանց անվտանգ եղանակով հեռացումը:»,

4) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը վերաբերող հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են նույն իմաստով:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի.

1)   1-ին մասում «ա)», «բ)» և «գ)»  բառերը փոխարինել համապատասխանաբար «1)»-ից «3)» թվերով, իսկ 2-րդ մասում «ա)», «բ)», «գ)» «դ)», «ե)» և «զ)»  բառերը՝ համապատասխանաբար «1)»-ից «6)» թվերով,

2)  2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով.

«7 թափոնների գործածության ստորակարգության կիրառում.

 8 թափոնների գոյացման վայրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորված հավաքում,

9 արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ստեղծում։»։

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի.

1)  1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով, իսկ նույն մասում «ա)», «բ)», «գ)» «դ)», «ե)», «զ)» «է)», «ը)», «թ)», «ժ)» և «ժա)»  բառերը փոխարինել համապատասխանաբար «1)»-ից «11)» թվերով,

2)  1-ին մասի.

ա. «դ» կետից «գոյացման,» բառը հանել,

բ. «ե» կետում «վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման և տեղադրման» բառերը փոխարինել «գործածության» բառով,

 գ.  «է» կետից «և դրանց հեռացման» բառերը հանել,

3)  1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.

«10.1 պոլիքլորացված բիֆենիլների գործածության տեխնիկական պայմանների հաստատումը.»։

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի.

1)   1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով, իսկ նույն մասում «ա)», «բ)», «գ)» «դ)», «ե)», «զ)» «է)», «ը)», «թ)», «ժ)» «ժա)», «ժբ)», «ժգ)» «ժդ)», «ժե)», «ժզ)» «ժէ)», «ժէ.1)», «ժէ.2)», «ժէ.3)», «ժէ.4)», «ժէ.5)»  և «ժը)»    բառերը փոխարինել համապատասխանաբար «1)»-ից «23)» թվերով,

2)  1-ին մասի.

ա. «դ» և «ժէ.4» կետերը «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով,

բ. «ժա» կետում «տեղադրման և» բառերը փոխարինել «տեղադրման, պահման կամ»  բառերով,

գ. «է» կետում «թույլտվությունների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը» բառերը  փոխարինել «մեկանգամյա լիցենզիաների և եզրակացությունների (թույլատրագրերի) տրամադրումը» բառերով,

դ. «ժա» կետում «պետական բնապահպանական» բառերը  փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական» բառերով,

ե.  «ժե» կետում  «գերատեսչական» բառը  փոխարինել «ենթաօրենսդրական» բառով, իսկ «ընդունումը» բառից առաջ լրացնել «, այդ թվում՝ ուղեցույցերի և հրահանգների» բառերով,

3)  1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին կետով.

«22.1) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումը.»։

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի.

1)  1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով, իսկ նույն մասում «ա)», «բ)», «գ)» «դ)», «ե)», «զ)» «է)», «ը)», «թ)» և «ժ)» բառերը փոխարինել համապատասխանաբար «1)»-ից «10)» թվերով,

2)  1-ին մասի «թ» կետը «թափոնների» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային և էլեկրատեխնիկական սարքավորումների թափոնների» բառերով։

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի.

1)  1-ին մասում «ա)», «բ)», «գ)» «դ)» և «ե)» բառերը փոխարինել համապատասխանաբար «1)»-ից «5)» թվերով,

2)  1-ին մասի «դ» կետը «թափոնների» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային և էլեկրատեխնիկական սարքավորումների թափոնների» բառերով։

Հոդված 7. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը  «ՈԼՈՐՏՈՒՄ» բառից հետո լրացնել «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ» բառով, իսկ նույն գլխի վերնագրում  «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄԸ» բառը փոխարինել «ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ» բառերով։

Հոդված 8. Օրենքի 3-րդ գլուխը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ հոդվածներով.

 «Հոդված 12.1. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորումը

  1. Հայաստանի Հանրապետությունում 1–ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ դասի վտանգավոր թափոնների՝ հավաքում, փոխադրում, տեղադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, հեռացում կամ վնասազերծում գործունեության տեսակների լիցենզավորումն իրականացվում է սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» օրենքով և ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված կարգով։
  2. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստանալու հայտի և պահանջվող փաստաթղթերի հիման վրա շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզիային կից տրամադրում է նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակով զբաղվելու համար լիցենզիայի համապատասխան ներդիր:
  3. «Լիցենզավորման մասին» օրենքին համապատասխան լիցենզավորված անձանց վտանգավոր թափոնների գործածության թույլատրված տեսակը, գործունեության վայրը և գործածվող թափոնատեսակները նշվում են լիցենզիայի ներդիրում։
  4. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի վերաձևակերպումը, կասեցումը, դադարեցումը, նոր ներդիրի տրամադրումը կարգավորվում են սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» օրենքով և ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված կարգով։
  5. Լիցենզավորված անձինք վճարում են պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և պարբերականությամբ։

Հոդված 12.2. Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումները

  1. Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումներն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով տրամադրված մեկանգամյա լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի)  հիման վրա։
  2. Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների մեկանգամյա լիցենզիայի տրամադրման համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով, սույն օրենքով և ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված կարգով։»։

Հոդված 9. Օրենքի 12-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերով:

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածի.

1) 2-րդ մասը «տեղադրվող» բառից հետո լրացնել «կամ պահվող» բառերով,

2) 3-րդ մասը «տեղադրում» բառից հետո լրացնել «կամ պահում» բառերով, իսկ նույն մասում «ձեռներեցները» բառը փոխարինել «ձեռնարկատերերը» բառով:

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «տեղադրման, վնասազերծման և թաղման» բառերը փոխարինել «տեղադրման (այդ թվում՝ թաղման) և վնասազերծման (այդ թվում՝ ոչնչացման)» բառերով:

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի.

1)   1-ին մասը «Թափոնների» բառից առաջ լրացնել «1.» թվով, իսկ նույն մասում «ա)», «բ)», «գ)» «դ)», «ե)», «զ)» և «է)» բառերը փոխարինել համապատասխանաբար «1)»-ից «7)» թվերով,

2)  1-ին մասում «նախատեսում» բառը փոխարինել «հիմնվում են թափոնների գործածության ստորակարգության սկզբունքի վրա և ներառում» բառերով,

3)  1-ին մասի «բ» կետում «վճարի» բառը փոխարինել «հարկի» բառով, իսկ «վճարման» բառը՝ «հարկման» բառով,

4)  1-ին մասի «զ» կետում «վճարներից» բառը փոխարինել  «հարկերից» բառով,

5)  1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով.

«8) թափոնների գոյացման վայրում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորված հավաքում՝ բնապահպանական ստանդարտներին համապատասխան նյութահումքային և էներգետիկ ռեսուրսների օգտահանման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,

9) արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ստեղծում։»։

Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածի.

1) 1-ին մասը «Շրջակա» բառից առաջ լրացնել «1.» թվով,

2) վերնագրում և տեքստում  «վճարներ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «հարկեր» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերը՝   «Հարկային օրենսգրքին» բառերով։

Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին հոդվածով.

«Հոդված 23.1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը

  1. Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդնման նպատակն է.

1) օրենսդրությամբ սահմանված որոշ ապրանքների սպառման արդյունքում գոյացող թափոնների վերամշակման, օգտահանման և անվտանգ եղանակով հեռացման պարտավորությունները բաշխել այդ ապրանքն արտադրողի, ներմուծողի, սպառողի, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև,

2) բնապահպանական ստանդարտներին համապատասխան նյութահումքային և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտահանման նպատակով, ապրանքների նախագծման և արտադրության փուլերում խթանել թափոնների գործածության արդյունավետ լուծումների կիրառումը։»։

Հոդված 15. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1)   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2)  Մինչև 2018 թվականի մարտի 10-ը տրամադրված «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» լիցենզիաները պահպանում են իրենց ուժը մինչև սույն օրենքին համապատասխան լիցենզիաների վերաձևակերպման համար սահմանված ժամկետի ավարտը:

3)  Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 18 ամսվա ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության»  լիցենզիա ստացած իրավաբանական անձինք իրավունք ունեն  հայտ ներկայացնել շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին` իրենց լիցենզիան վերաձևակերպելու և «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության  գործունեության» լիցենզիա ու լիցենզիայի համապատասխան ներդիրներ ստանալու համար:

4)  Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 18 ամսվա ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության»  լիցենզիան  չվերաձևակերպելու դեպքում, սույն հոդվածի 3-րդ մասում նշված  իրավաբանական անձանց կողմից  վտանգավոր թափոնների գործածության գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն, և կիրառվելու են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ:

  • Обсуждалось

    20.04.2023 - 05.05.2023

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2919

Принт

Связанные документы / ссылки