Добавить в избранное

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Նախագծի ընդունմամբ կապահովվի.  

  1. 1. Կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի «3.«Պոլիքլորացված բիֆենիլների գործածության տեխնիկական պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառման իրականացման իրավական հիմքը,
  2. օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները կլրացվեն նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները կհստակեցվեն, 
  1. «Թափոնների մասին» օրենքի որոշ դրույթներ կվերանայվեն, պայմանավորված մի շարք նորմատիվ իրավական ակտերում, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, Լիցենզավորման մասին օրենքում, Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգում, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով և լրացումներով։
  2. Օրենքով կամրագրվեն կամ կհստակեցվեն թափոնների կառավարման բնագավառում Կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները, մասնավորապես՝ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների գործընթացների հետ կապված։
  3. օրենքի հոդվածներում դրանց մասերի, կետերի և ենթակետերի համարակալումները կխմբագրվեն Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին համապատասխան։
  4. Մինչև «Լիցենզավորման մասին» օրենքում 2018թ. փետրվարի 8-ի ՀՕ-104-Ն օրենքով կատարված փոփոխությունները, Կառավարության կողմից ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշմամբ սահմանված կարգով (այսուհետ՝ լիցենզավորման կարգ) 18 իրավաբանական անձանց անժամկետ տրամադրվել են «ՀՀ-ում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» լիցենզիաներ։ Նախագծի անցումային դրույթներով առաջարկվում է սահմանել ժամկետ , ինչի ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության»  լիցենզիա ստացած իրավաբանական անձինք իրավունք կունենան  հայտ ներկայացնելու շրջակա միջավայրի նախարարություն` իրենց լիցենզիան վերաձևակերպելու և «ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության  գործունեության» լիցենզիա ու լիցենզիայի համապատասխան ներդիրներ ստանալու համար:
  • Обсуждалось

    20.04.2023 - 05.05.2023

  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2822

Принт