Добавить в избранное

Проект принят

«Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հերիքնազ Տիգրանյան 18.11.2017 15:01:50 Որշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի միջև առկա հակասություն. գրանցամատյանի կնքան պահանջը ոչ փաստաթղթային վարման դեպքում կիրառելի լինել չի կարող: Առաջարկ` 3-րդ կետում "էջերը" բառից հետո ավելացնել " փաստաթղթային վարման դեպքում" բառերը: Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
2 Իրավաբանների հայկական ասոցիացիա 21.11.2017 11:52:41 Հավելված 1. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձև (այսուհետ՝ Հավելված 1): Հավելված 1-ի 2-րդ կետի 3-րդ և 7-րդ ենթակետերը սահմանում են. «Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները. 3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը (…) 7) ազդարարի ստորագրությունը»: Հիմք ընդունելով «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, առաջարկում ենք նշված ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները. 3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը, եթե հաղորդումը անանուն չէ: Անանուն լինելու դեպքում, գրանցամատյանում կատարվում է համապատասխան նշում. (…) 7) ազդարարի ստորագրությունը, եթե հաղորդումը անանուն չէ.»: Համապատասխանաբար, առաջարկում ենք վերը նշված փոփոխությունը կատարել նաև Ձև 1. Ազդարարների կողմից ներկայացված հաղորդումների Գրանցամատյանում, և 4-րդ և 8-րդ աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը: Հաղորդումը անանուն լինելու դեպքում կատարեք նշում այդ մասին. (…) 8. Ազդարարի ստորագրությունը, եթե հաղորդումը անանուն չէ.»: Այն դեպքում, երբ նպատակահարմար չէ սահմանել որոշակի ժամանակահատված, որից հետո ազդարարման էլեկտրոնային հարթակին ներկայացված տեղեկությունները և դրանց հիման վրա ձևավորված շտեմարանը ավտոմատ կերպով կջնջվի, առաջարկում ենք հնարավոր չարաշահումներից, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակյունից ելնելով գրանցամատյանը վարել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով: Ընդունվել է մասնակի: «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ազդարարը կարող է հանդես գալ անանուն եղանակով բացառապես ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի շրջանակներում: Հետևաբար, ներքին և արտաքին ազդարարմամբ հանդես գալու դեպքում ազդարարը պետք է բացահայտի իր ինքնությունը: Ասվածից հետևում է, որ գրանցամատյաններում անանուն հաղորդումներ գրանցվել չեն կարող: Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ Նախագծում ամրագրվել է գրանցամատյանները կամ փաստաթղթային, կամ էլեկտրոնային եղանակով վարելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով ստացված հաղորդումների պահպանման ժամկետին, ապա անհրաժեշտ է նշել հետևյալը. 1) հարթակով ստացված հաղորդումները սույն նախագծով սահմանված գրանցամատյանի հետ որևէ առնչություն չունեն և դրանցով ներկայացված հաղորդումների պահպանման ժամկետը չի կարող կապվել գրանցամատյանների փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով վարելու հետ. 2) ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների պահպանման ժամկետի սահմանումը սույն նախագծի կարգավորման առարկայի մեջ չի մտնում և ենթակա է կանոնակարգման «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի շրջանակներում:
3 Իրավաբանների հայկական ասոցիացիա 21.11.2017 11:52:41 Հավելված 2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգ (այսուհետ՝ Հավելված 2): Հավելված 2-ի 3-րդ կետով սահմանված է՝ «3. Ազդարարման դեպքում ազդարարի անձնական տվյալները չբացահայտելու նպատակով փաստաթղթաշրջանառությունը կատարվում է իրավասու մարմնի առաջին բաժնի միջոցով, եթե պատասխանատու այլ անձ չի նշանակվել»: Առաջարկում ենք նախագծի հանել «առաջին բաժին» բառակապակցությունը, այն հիմնավորվամբ, որ արտաքին և ներքին ազդարարումների դեպքում ոչ բոլոր իրավասու մարմինները իրենց կազմում ունեն առաջին բաժին: Ընդունվել է: Նախագծի խնդրո առարկա կետում ամրագրվել է, որ ազդարարման դեպքում ազդարարի անձնական տվյալները չբացահայտելու նպատակով փաստաթղթաշրջանառությունը կատարվում է իրավասու մարմնի կողմից նշանակված պատասխանատու անձի միջոցով: