Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Հերիքնազ Տիգրանյան 18.11.2017 15:01:50 Որշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի միջև առկա հակասություն. գրանցամատյանի կնքան պահանջը ոչ փաստաթղթային վարման դեպքում կիրառելի լինել չի կարող: Առաջարկ` 3-րդ կետում "էջերը" բառից հետո ավելացնել " փաստաթղթային վարման դեպքում" բառերը: Ընդունվել է:
2 Իրավաբանների հայկական ասոցիացիա 21.11.2017 11:52:41 Հավելված 1. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձև (այսուհետ՝ Հավելված 1): Հավելված 1-ի 2-րդ կետի 3-րդ և 7-րդ ենթակետերը սահմանում են. «Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները. 3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը (…) 7) ազդարարի ստորագրությունը»: Հիմք ընդունելով «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, առաջարկում ենք նշված ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները. 3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը, եթե հաղորդումը անանուն չէ: Անանուն լինելու դեպքում, գրանցամատյանում կատարվում է համապատասխան նշում. (…) 7) ազդարարի ստորագրությունը, եթե հաղորդումը անանուն չէ.»: Համապատասխանաբար, առաջարկում ենք վերը նշված փոփոխությունը կատարել նաև Ձև 1. Ազդարարների կողմից ներկայացված հաղորդումների Գրանցամատյանում, և 4-րդ և 8-րդ աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը: Հաղորդումը անանուն լինելու դեպքում կատարեք նշում այդ մասին. (…) 8. Ազդարարի ստորագրությունը, եթե հաղորդումը անանուն չէ.»: Այն դեպքում, երբ նպատակահարմար չէ սահմանել որոշակի ժամանակահատված, որից հետո ազդարարման էլեկտրոնային հարթակին ներկայացված տեղեկությունները և դրանց հիման վրա ձևավորված շտեմարանը ավտոմատ կերպով կջնջվի, առաջարկում ենք հնարավոր չարաշահումներից, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակյունից ելնելով գրանցամատյանը վարել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով: Ընդունվել է մասնակի:
3 Իրավաբանների հայկական ասոցիացիա 21.11.2017 11:52:41 Հավելված 2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգ (այսուհետ՝ Հավելված 2): Հավելված 2-ի 3-րդ կետով սահմանված է՝ «3. Ազդարարման դեպքում ազդարարի անձնական տվյալները չբացահայտելու նպատակով փաստաթղթաշրջանառությունը կատարվում է իրավասու մարմնի առաջին բաժնի միջոցով, եթե պատասխանատու այլ անձ չի նշանակվել»: Առաջարկում ենք նախագծի հանել «առաջին բաժին» բառակապակցությունը, այն հիմնավորվամբ, որ արտաքին և ներքին ազդարարումների դեպքում ոչ բոլոր իրավասու մարմինները իրենց կազմում ունեն առաջին բաժին: Ընդունվել է:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: