Добавить в избранное

Проект принят

«Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

«                                                                                                                                                  Հավելված 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

________________ «    »-ի N_____-Ն որոշման

 

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում հաղորդումները իրավասու անձի կամ մարմնի կողմից հաշվառվում են գրանցամատյանում՝ համաձայն Ձև 1-ի՝ գրանցամատյանում համապատասխան գրառման կատարմամբ:

2. Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները՝

1) հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.

2) հաղորդման հաշվառման սերիան, հերթական համարը.

3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը.

4) հաղորդմամբ ներկայացված տեղեկության բովանդակությունը.

5) հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների ամբողջական նկարագիրը, այդ թվում՝ հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների արդյունքը.

6) նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ.

7) ազդարարի ստորագրությունը.

8) գրանցամատյանը վարողի ստորագրությունը.

9) հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ:

3. Իրավասու անձը կամ մարմինը համարակալում, կնքում և ստորագրում է գրանցամատյանի բոլոր էջերը:

4. Իրավասու անձը կամ մարմինը վարում է գրանցամատյանի փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակը:

5. Գրանցամատյանին կից պետք է պահվեն նաև գրանցամատյանում արձանագրված տեղեկություններին վերաբերող համապատասխան բոլոր փաստաթղթերի պատճենները։

 

Ձև 1

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն 

ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ  ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

 

 

 

 

Հ/Հ

 

 

Հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը

 

Հաղորդման հաշվառման սերիան, հերթականհամարը

 

Հաղորդումը ներկայացրած անձի անունը,ազգանունը և հայրանունը

 

Հաղորդմամբ ներկայացված տեղեկության բովանդակությունը

 

Հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների ամբողջական նկարագիրը այդ թվում՝ հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների արդյունքը

 

Նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ

 

 

Ազդարարի ստորագրությունը

 

Գրանցամատյանը վարողի ստորագրությունը

 

 

Հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

__________________________________

Կ.Տ.

 

 

 Հավելված 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

________________ «    »-ի N_____-Ն որոշման

 

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք:

2. «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ազդարար ֆիզիկական անձին տրվող պաշտպանությունը տարածվում է ազդարար իրավաբանական անձի վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է դրա նկատմամբ;

3. Ազդարարման դեպքում ազդարարի անձնական տվյալները չբացահայտելու նպատակով փաստաթղթաշրջանառությունը կատարվում է իրավասու մարմնի կողմից նշանակված պատասխանատու անձի միջոցով:

4. Հիմքերի առկայության դեպքում վարույթ հարուցելու մասին ակտի և վարույթի հետ կապված այլ փաստաթղթերի մեջ չեն նշվում ազդարարման փաստը և ազդարարի անձնական տվյալները:

5. Ազդարարին վնասակար գործողություններից կամ դրանց հետևանքներից պաշտպանելու նպատակով իրավասու անձը կամ մարմինը իր իրավասության շրջանակներում՝

1)  ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը.

2) ստեղծում է ազդարարի  կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ.

3) ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը.

4) ապահովում է ազդարարի գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտությունների, անթույլատրելիությունը.

5) անհրաժեշտության դեպքում՝ ազդարարին հնարավորության դեպքում տեղափոխում է այլ աշխատասենյակ.

6) ազդարարին վերականգնում է աշխատանքի.

7) հատուցում է ազդարարի կրած վնասները, այդ թվում՝ իրական վնասը, բաց թողնված օգուտը և ոչ նյութական վնասը.

8) ձեռնարկում է անհրաժեշտ այլ միջոցներ:»:

 

  • Обсуждалось

    17.11.2017 - 04.12.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9217

Принт

Предложения

Իրավաբանների հայկական ասոցիացիա

21.11.2017

Հավելված 2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգ (այսուհետ՝ Հավելված 2): Հավելված 2-ի 3-րդ կետով սահմանված է՝ «3. Ազդարարման դեպքում ազդարարի անձնական տվյալները չբացահայտելու նպատակով փաստաթղթաշրջանառությունը կատարվում է իրավասու մարմնի առաջին բաժնի միջոցով, եթե պատասխանատու այլ անձ չի նշանակվել»: Առաջարկում ենք նախագծի հանել «առաջին բաժին» բառակապակցությունը, այն հիմնավորվամբ, որ արտաքին և ներքին ազդարարումների դեպքում ոչ բոլոր իրավասու մարմինները իրենց կազմում ունեն առաջին բաժին:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

21.11.2017

Հավելված 1. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձև (այսուհետ՝ Հավելված 1): Հավելված 1-ի 2-րդ կետի 3-րդ և 7-րդ ենթակետերը սահմանում են. «Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները. 3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը (…) 7) ազդարարի ստորագրությունը»: Հիմք ընդունելով «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները, առաջարկում ենք նշված ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները. 3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը, եթե հաղորդումը անանուն չէ: Անանուն լինելու դեպքում, գրանցամատյանում կատարվում է համապատասխան նշում. (…) 7) ազդարարի ստորագրությունը, եթե հաղորդումը անանուն չէ.»: Համապատասխանաբար, առաջարկում ենք վերը նշված փոփոխությունը կատարել նաև Ձև 1. Ազդարարների կողմից ներկայացված հաղորդումների Գրանցամատյանում, և 4-րդ և 8-րդ աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը: Հաղորդումը անանուն լինելու դեպքում կատարեք նշում այդ մասին. (…) 8. Ազդարարի ստորագրությունը, եթե հաղորդումը անանուն չէ.»: Այն դեպքում, երբ նպատակահարմար չէ սահմանել որոշակի ժամանակահատված, որից հետո ազդարարման էլեկտրոնային հարթակին ներկայացված տեղեկությունները և դրանց հիման վրա ձևավորված շտեմարանը ավտոմատ կերպով կջնջվի, առաջարկում ենք հնարավոր չարաշահումներից, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակյունից ելնելով գրանցամատյանը վարել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով:

Հերիքնազ Տիգրանյան

18.11.2017

Որշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի միջև առկա հակասություն. գրանցամատյանի կնքան պահանջը ոչ փաստաթղթային վարման դեպքում կիրառելի լինել չի կարող: Առաջարկ` 3-րդ կետում "էջերը" բառից հետո ավելացնել " փաստաթղթային վարման դեպքում" բառերը:

Узнать больше