Добавить в избранное

В стадии разработки

«ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԶԵՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

        ----------- 2023 թվականի N  - Ն 

ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ  ԿԱՐԳԸ ԵՎ ԶԵՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ և 27-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հաստատել`

1) զենքը պահելու պայմանների կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2)  զենքը կրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու կարգը` համաձայն N 3  հավելվածի,

4) զենքի անվանացանկը սահմանելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 28-ին։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                         

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության   ------ թվականի

   --------------- ի N -Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

1․ Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական, այդ թվում՝ ժամանակավոր օգտագործման համար ստացած մարտական զենքը և դրանց փամփուշտները պահելու պայմաններին վերաբերվող պահանջները, զենքի և փամփուշտների պահման անվտանգության և պահպանության ապահովման նկատմամբ վերահսկողությունը։

2․ Զենքը և դրա փամփուշտները պահելը թույլատրվում է ոստիկանության մարմիններից զենք պահելու և օգտագործելու, պահելու և կրելու համար թույլտվություն ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց:

3․ Իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք պահելու թույլտվություն ստանալուց հետո պարտավոր են զենքը և դրա փամփուշտները պահել դրանց ապահովությունը, անվտանգությունն ապահովող և կողմնակի անձանց հասանելիությունը բացառող պայմաններում:

 Զենքը (այդ թվում ժամանակավոր օգտագործման համար ստացած մարտական զենքը) իրավաբանական անձանց կողմից պետք է պահվի հատուկ կահավորված զետեղարաններում` չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, բուրգերում, արկղերում` լիցքաթափված, իջեցված ձգանով, պահպանակի դրված, մաքրված, յուղված, փամփուշտներից առանձնացված վիճակում:

Զենք պահելու չհրկիզվող կամ մետաղյա պահարանում, բուրգերում, կամ արկղերում ամրացվում են հաշվեպիտակներ, որոնց վրա նշվում են զենքերի տեսակները, մոդելները, համարները` համաձայն համարային հաշվառման ցուցակի ու ամրագրման մատյանի:

Իրավաբանական անձանց զինասենյակներում զենքի հետ համատեղ թույլատրվում է պահել փամփուշտներ` տուփերով, պահեստատուփերով կամ պահունակներով:

Գործարանային փաթեթավորմամբ զենքերը (տուփերով, արկղերով) և փամփուշտները (ցինկերով, արկղերով) կարող են պահվել դարակաշարերի վրա:

Չփաթեթավորված (ցրված) փամփուշտները պահվում են միայն տարբեր գաղտնանիշ ունեցող երկու փականներով փակվող մետաղյա արկղերում:

Զենքի և դրա փամփուշտների պահման, ընդունման, դրանց փոխանցման, հաշվառման անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելու կարգը սահմանվում է իրավաբանական անձանց ղեկավարների հրամաններով։

4․ Չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, բուրգերում և արկղերում իրարից առանձին պահվում են`

1) փամփուշտները և զենքը, ընդ որում` հրագործական կազմ ունեցող, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված, ինչպես նաև` չպայթած խոտան փամփուշտները պահվում են առանձին փաթեթներով,

2) բոլոր տեսակի գեղարվեստական հարդարված զենքերը, որոնք պարունակում են թանկարժեք մետաղներ կամ քարեր,

3) վերցված, քաղաքացիների կամ իրավաբանական անձանց աշխատողների կողմից պահպանության փոխանցված, ինչպես նաև` հաշվեկշռում եղած զենքերը,

4) առանձին մետաղյա տարաներում կամ պոլիէթիլենային պարկերում տեսակավորված մանրածախ առևտրի համար նախատեսված վառոդը:

5․ Զենքի պահման համար նախատեսված մետաղյա պահարանները և արկղերը պետք է փակվեն փականով և ունենան 2մմ-ից ոչ պակաս հաստությամբ պատեր, վառոդների, փամփուշտների և հրավառային միջոցների պահման պահարանները և արկղերը` 3մմ-ից ոչ պակաս, իսկ օդային տրանսպորտով փոխադրվող զենքի պահման համար նախատեսվածները` 1,6մմ-ից ոչ պակաս հաստությամբ պատեր:

6․ Չհրկիզվող կամ մետաղյա պահարանները, բուրգերը, արկղերը և դարակաշարերը զետեղարաններում տեղադրվում են մուտքի դռնից 1,5մ և պատուհաններից` 0,5մ, իսկ փամփուշտների արկղերը և աէրոզոլային սարքերը` տաքացուցիչ սարքերից 1մ հեռավորության վրա: Պահարանների, արկղերի, բուրգերի միջև հեռավորությունը պետք է հնարավորություն տա դրանց դռների ազատ բացվելուն:

7․ Յուրաքանչյուր չհրկիզվող կամ մետաղյա պահարանի, բուրգի, արկղի համար ստեղծվում է գույքացուցակ, որտեղ նշվում է պահվող զենքի տեսակը, քանակը և համարները, ինչպես նաև ամրացվում է նշատախտակ, որտեղ շենքի գույքացուցակի համաձայն նշվում է հերթական համարը, անվանումը, ստորաբաժանման, իրավաբանական անձի անվանումը, ում իրավասության տակ է գտնվում զենքը, ինչպես նաև զենքի պահպանման պատասխանատու անձի անուն-ազգանունը և նրա կապարակնիքի կամ կնիքի համարը:

Վերը նշված ցուցակները ստորագրվում են իրավաբանական անձի ղեկավարի հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից և ճշտվում են, եթե դրանց մեջ փոփոխություններ են կատարվել:

8․ Մաքսային հսկողության տակ գտնվող զենքի և դրա փամփուշտների պահման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

9․ Իրավաբանական անձանց կողմից սպորտային հրազենը, այդ թվում` ակոսափող, կամ սպորտային օդաճնշիչ զենքը, որի փողային էներգիան գերազանցում է 7,5 ջոուլը, իսկ տրամաչափը 4,5 միլիմետրից ավելի է, ինչպես նաև սպորտային սառը շեղբավոր և նետողական զենքը կարող են պահվել սույն կարգի պահանջները հաշվի առնող, սպորտային օբյեկտների` համապատասխան հանդերձավորված զետեղարաններում` ոստիկանության մարմիններից տվյալ զենքը պահելու համար համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:

10․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող զենքն ու դրա փամփուշտները պետք է պահվեն ըստ բնակության վայրի, դրանց պահպանման, ամբողջականության, անվտանգության պայմաններն ապահովող և կողմնակի անձանց հասանելիությունը բացառող անկիզելի կամ մետաղյա պահարաններում, գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերում:

Սենյակը, որտեղ զենքի հավաքածուի սեփականատերը պահում է իր հավաքածուն, պետք է կահավորվի հրշեջ-պահպանական ահազանգման համակարգով, իսկ մուտքի դուռը պետք է լինի մետաղյա` լրացուցիչ ամրացված: Առաջին և վերջին հարկերում գտնվող սենյակի կամ բնակարանի պատուհաններին տեղադրվում է մետաղյա վանդակաշար, զենքի պահման զետեղարանների համար նախատեսված կարգով:

Եթե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ կահավորել ազդանշանային համակարգ, ապա զենքի պահման պահարանները և արկղերը ամրացվում են պատերից մեկին` երկուսից ոչ պակաս 16 մմ և ավելի հաստությամբ պողպատյա հեղյուսներով:

11․ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողները, զենքն ու դրա փամփուշտները (այդ թվում մարտական զենքը) պահում են իրենց բնակության վայրում` սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կարգով:

Նշված անձինք ստացիոնար բուժման կամ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու ժամանակ պարտավոր են զենքի պահպանության անվտանգությունն ապահովելու նպատակով այն ի պահ հանձնել զենքը տված գերատեսչության պատասխանատու պաշտոնատար անձին կամ բնակության վայրի ոստիկանության մարմիններին:

12. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կողմից ձեռք բերված զենքը պահելու թույլտվությունը տրվում է 5 օր ժամկետով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված զենքի ձեռքբերման թույլտվության հիման վրա:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք որսի, սպորտային միջոցառումներին մասնակցելու կամ ցուցադրման նպատակով ներկրված զենքի ու դրա փամփուշտների ժամանակավոր պահպանության ապահովումն իրականացնում է օտարերկրյա քաղաքացիներին հրավեր ուղարկած իրավաբանական անձը:

13․ Զենք և փամփուշտներ պահելու զետեղարանները պետք է համապատասխանեն տեխնիկական ամրացվածության հետևյալ պահանջներին.

1) Շենքերի պատերը, միջնորմները, առաստաղը, հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված, քարային շարվածքի հաստությունը պետք է լինի 360մմ-ից ոչ պակաս, պատերի բետոնային բլոկները` 200մմ-ից ոչ պակաս, երկաթբետոնե ծածկերը` 180մմ-ից ոչ պակաս, երկու շերտով բետոնային բլոկները` յուրաքանչյուրը 90մմ:

Նշված պահանջներին չհամապատասխանող կառույցի հատվածները պատվում են 16մմ-ից ոչ պակաս երկաթյա ձողերից պատրաստված 150x150մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով:

Ներքին պատերը կառուցելու ժամանակ թույլատրվում է օգտագործել զուգավորված բետոնե միջնապատային սալեր, յուրաքանչյուրը 80մմ-ից ոչ պակաս հաստությամբ, նրանց միջև նշված վանդակաշար անցկացնելով:

Պատերի ամրացման համար թույլատրվում է օգտագործել այլ հատուկ նյութեր, որոնք իրենց տեխնիկական բնութագրով չեն զիջում նշված կոնստրուկցիաներին:

Զենք և փամփուշտներ պահելու զետեղարանների տեխնիկական ամրացվածության նշված պահանջների կատարման մասին կազմվում է ակտ:

2) Ինժեներական ցանցերի համար նախատեսված, ինչպես նա7 օդափոխիչ հորանցքերը, պատերի անցքերը փակվում են 16մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթե ձողերից պատրաստված 50x50մմ չափի վանդակաշարով:

3) Դռների խորշերը սարքավորվում են.

ա. 3մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթյա դռնով, որը ուժեղացվում է պարագծով և անկյունագծով` պատերի 3մմ-ից ոչ պակաս հաստությամբ և կողերի 50մմ-ից ոչ պակաս լայնությամբ երկաթյա պրոֆիլով։

բ. 16մմ-ից ոչ պակաս հաստությամբ ձողերով և 150x150մմ-ից ոչ ավելի վանդակների չափերով պատրաստված վանդակապատ դռնով, որը նույնպես ամրացվում է պարագծով և անկյունագծով: Դռան խորշի շրջանակը պատրաստվում է պատերի 5մմ-ից ոչ պակաս հաստությամբ և կողերի 100մմ-ից ոչ պակաս լայնությամբ երկաթյա պրոֆիլից:

4) Վերը նշված երկաթյա վանդակապատ դռան ձողերը յուրաքանչյուր հատման և պրոֆիլների հետ միացման տեղերում եռակցվում են, իսկ դռների խորշի շրջանակները ամրացվում են պատերի մեջ 80մմ խորությամբ և ցեմենտապատվում են:

5) Մուտքի հիմնական և վանդակապատ դռները պետք է ունենան տարբեր գաղտնանիշով ներքին երկու փականներ, ծխնիների հուսալի կառուցվածք և ամրություն:

Փականների փակող մասի լայնակի կտրվածքի մակերեսը պետք է լինի 3 քառ. սմ-ից ոչ պակաս:

Մուտքի դուռը լրացուցիչ սարքավորվում է կնքման համար հարմարանքով, ինչպես նաև 3մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթյա ականջիկներով, դրսից կախովի կողպեքով կամ երկրորդ ներքին փականով փակելու համար:

6) Զենքի զետեղարանը պետք է սարքավորվի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից սահմանված նորմերին համապատասխան, հրդեհաշիջման միջոցներով և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայության կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության պահնորդա-ազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին միացված ահազանգման համակարգով կամ ինքնաահազանգման համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը մոտակա պահակակետին միացնելով (եթե այն շուրջօրյա ծառայության է) կամ շենքի արտաքին մասին ամրացնելով:

Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

14․ Զենքի հանձնման և ստացման համար թույլատրվում է զետեղարանի պատի կամ դռան մեջ բացել 300 x200մմ չափի պատուհան` ներսից փականով փակվող 3սմ հաստությամբ ներքին երկաթյա դռնակով: Պատուհանի շրջանակը պատրաստվում է 5մմ-ից ոչ պակաս պատերի հաստությամբ և 100մմ-ից ոչ պակաս կողերի լայնությամբ երկաթյա պրոֆիլից:

15․ Իրավաբանական անձանց կողմից պահվող զենքն ու փամփուշտները, որոնք նախատեսված չեն տվյալ իրավաբանական անձանց օգտագործման համար, ինչպես նաև` զինասենյակներում նախատեսված նորմերից ավելի (500 միավորից ավելի զենք և 150000 հատից ավելի փամփուշտ) զենք և փամփուշտներ պահելը իրականացվում է սույն հրահանգի պահանջներին համապատասխան սարքավորված պահեստային շինությունում:

Պահեստային շինությունը տեղակայվում է առանձին կառուցված, ոչ բնակելի շենքում, իսկ փամփուշտների պահման համար պատրաստվում են ստորգետնյա կառույցներ, կամ վերգետնյա շինություններ` թմբապատված մինչև տանիքը: Այդպիսի շինությունների կառուցման հաշվարկները կատարվում են համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից:

Պահեստային շենքի պատերը, առաստաղը և հատակը պետք է համապատասխանեն այն պահանջներին, որոնք սահմանված են զենքի և փամփուշտների զետեղարանների համար:

Շենքը սարքավորվում է հիմնական և պահեստային դարպասներով, ինչպես նաև` լրացուցիչ փականով փակվող երկաթյա վանդակաշարով: Դարպասները պետք է լինեն մետաղյա կամ փայտից` դրսից և կողերից պատված 2մմ հաստությամբ երկաթյա թիթեղով, ունենան ծխնիների հուսալի ամրություն և ներքին փականներ` իրենց ամրապնդիչներով (վերևից և ներքևից): Երկաթյա վանդակաշարերը պետք է պատրաստվեն 16մմ-ից ոչ պակաս հաստությամբ ձողերից:

Մուտքի դարպասները և վանդակաշարերը կարող են ունենալ ներշինված դռնակներ, սարքավորված վերը նշված պահանջներին համապատասխան:

Դարպասները, վանդակաշարերը և մուտքի դռները պարագծով ու անկյունագծով ամրացվում են 5մմ-ից ոչ պակաս պատերի հաստությամբ և 100մմ-ից ոչ պակաս կողերի լայնությամբ երկաթյա պրոֆիլով: Պատուհանախորշերը փակվում են 16մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթյա ձողերից պատրաստված և 150x150մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով:

Դարպասների և վանդակաշարերի հիմքերը տեղադրվում են 80մմ-ից ոչ պակաս խորության վրա և ցեմենտապատվում են:

Պահեստային շինություններում զենք և փամփուշտներ ստացողների (հանձնողների), զենքի և փամփուշտների պահպանության համար պատասխանատու անձանց համար, ինչպես նաև` հաշվառման փաստաթղթերի և կապարակնքման (կնքման) միջոցների պահման համար պատրաստվում են մեկուսացված տեղեր:

Նշված վայրերում տեղակայվում են ոստիկանության, իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատակիցներին կամ պահակախմբի պետին շտապ կանչելու զանգի կոճակներ:

Պահեստներում պետք է լինեն հրդեհաշիջման միջոցներ, հրշեջապահպանական ահազանգման համակարգ, տարածքի սխեմաներ, զենքի և փամփուշտների պահպանության պատասխանատու անձանց կողմից պարտադիր կատարման համար գրավոր հրահանգներ:

16․ Աշխատանքային օրվա ընթացքում վաճառասրահներում և առևտրային ցուցափեղկերում հրազենը, գազային և օդաճնշիչ զենքերը կարող են ցուցադրվել բաց ցուցափեղկերում` պայմանով, որ զենքի յուրաքանչյուր միավորը ամրացվի ցուցափեղկին, բացառելով կողմնակի անձանց հասանելիությունը:

17․ Զենք ու փամփուշտներ պահելու յուրաքանչյուր զետեղարանում փակցվում է այնտեղ տեղադրված չհրկիզվող կամ մետաղյա պահարանների, բուրգերի, արկղերի և դարակաշարերի քանակի, դրանց հերթական և գույքագրման համարների ցուցակներ, ինչպես նաև` կնիքների, կապարակնիքների և դրոշմակնիքների համարները, որոնցով կնքվում են դրանք:

Չհրկիզվող կամ մետաղյա պահարանների, բուրգերի, արկղերի և դարակաշարերի պիտակները ստորագրվում են զենքի պահպանության համար պատասխանատու անձանց կողմից և ճշտվում են փոփոխությունները մուտքագրելու միջոցով:

Զենքի ևփամփուշտների պահման զետեղարանի մուտքի դռան վրա ամրացվում է տվյալ զետեղարանի հրդեհային անվտանգության և պահպանության պատասխանատու անձի անուն - ազգանունով պիտակ:

18․ Այն դեպքում, երբ միևնույն զետեղարանում իրավաբանական անձի մի քանի ստորաբաժանումների զենքեր են պահվում, ղեկավարի հրամանով նշանակվում է զետեղարանի պահպանության համար պատասխանատու անձ:

Դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր ստորաբաժանման զենքերը պետք է պահվեն առանձին չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, արկղերում, բուրգերում և կնքվեն (կապարակնքվեն) յուրաքանչյուր ստորաբաժանման զենքի պահպանության պատասխանատու անձի կողմից:

19․ Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց զենքի պահման զետեղարանների չհրկիզվող կամ մետաղյա պահարանների, արկղերի, բուրգերի բանալիների առաջին խուրձը պետք է պահվի զենքի պահպանության համար պատասխանատու անձի, իսկ երկրորդը` իրավաբանական անձի ղեկավարի մոտ:

Այն դեպքում, երբ կազմակերպության ղեկավարի հրամանով զենքի հանձնման պարտականությունը դրվում է զինված պահակախմբի կամ հերթափոխի պետի վրա, բանալիների երկրորդ խուրձը պահվում է նշված անձանց մոտ և փոխանցվում է հերթափոխի ավարտից հետո` ստորագրելով հերթափոխի հանձնման-ընդունման գրքում: Բանալիների երկրորդ խրձի օգտագործման և պահման կարգը այլ կազմակերպություններում որոշվում է իրավաբանական անձի ղեկավարի հրամանով` համաձայնեցնելով ոստիկանության հետ:

20․ Զենքի և փամփուշտների պահման անվտանգության և պահպանության ապահովման նկատմամբ վերահսկողությունը․

1) Քաղաքացիների մոտ առկա զենքի և փամփուշտների պահման պայմանների ստուգման ժամանակ ոստիկանության ծառայողի կողմից պարզվում են.

ա. առկա զենքի համապատասխանությունը տրված թույլտվություններին, ինչպես նաև` քաղաքացիների մոտ գտնվող փամփուշտների համապատասխանությունը` գրանցված զենքի տեսակին և մոդելին,

բ. փականով փակվող չհրկիզվող կամ մետաղյա պահարանի, գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերի առկայությունը,

գ. զենքին կողմնակի անձանց հասանելիությունը բացառող պայմանները (զենքի պահպանումը մեկուսացված սենյակում, լրացուցիչ փակող հարմարանքներով սարքավորված մետաղյա կամ մետաղապատ դռան առկայությունը, ազդանշանային միջոցները, պահարանների կամ արկղերի բանալիների պահման կարգը):

2) Իրավաբանական անձի կողմից զենքի և փամփուշտների պահպանության անվտանգության պայմանների ստուգման ժամանակ ոստիկանության ծառայողը պարզում է.

ա. պահման, ցուցադրման, վաճառքի և օգտագործման համար զենքի և փամփուշտների զետեղարանների տեխնիկական ամրացվածության համապատասխանությունը սույն հրահանգի պահանջներին,

բ. պահպանության ահազանգման համակարգի էլեկտրասնուցման և էլեկտրական հոսանքի պահեստային աղբյուրի միացման գործունեության հուսալիությունը,

գ. զենքի և փամփուշտների տեղավորման պայմանները չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, ցուցափեղկերի միացումը օբյեկտի ազդանշանային համակարգին, ինչպես նաև` զենքի և փամփուշտների գործարանային փաթեթավորմամբ կամ մետաղյա արկղերով դասավորումը դարակաշարերի վրա,

դ. զենքի ու փամփուշտների առկայությունը և համապատասխանությունը հաշվառման փաստաթղթերին ու դրանք պահելու թույլտվություններին, գույքացուցակների կազմման և դրանց քանակի և համարային հաշվառման ճշտությունը,

ե. զենքի և փամփուշտների տեխնիկական վիճակը,

զ. զետեղարանների, դրանցում պահվող չհրկիզվող կամ մետաղյա պահարանների, ցուցափեղկերի, բուրգերի, արկղերի, վահանակների պահեստային բանալիների պահման կարգը, զենքի պահպանության համար պատասխանատու անձանց տրված կնիքների, կապարակնքման միջոցների հաշվառումը և պահպանումը,

է. զենքի և փամփուշտների հետ կապված աշխատանքներին առնչվելու իրավունք ունեցող անձանց թույլտվությունների կազմակերպումը, ներօբյեկտային և անցագրային ռեժիմի պահպանման համալիր միջոցառումները

ը. զենքի և փամփուշտների հանձնման-ընդունման մատյանում հաշվառման տվյալների և գրանցումների համապատասխանությունը աշխատանքային ժամանակացույցին, ծառայության, պարապմունքների և հրաձգության անցկացման ամփոփագրերին, զենք կրելու և պահելու թույլտվություն ստացած անձանց զենքի ամրագրման մասին հրամաններին, ինչպես նաև` հրաձգության, զենքերը նշանափորձելու, նշանազարկը ստուգելու, ակոսափող զենքերը ստուգելու նպատակով կրակելու համար ծախսված փամփուշտների հայտերին,

թ. գործուղման մեկնող առանձին աշխատողների զենք և փամփուշտներ ստանալու կարգը,

ժ. զենք ցուցադրելու կամ պահելու տարածքները պահպանության հանձնելու (ընդունելու) մասին փաստաթղթերի առկայությունը,

ժա. զենք և փամփուշտներ ընդունելու, հանձնելու, զենքը լիցքավորելու և լիցքաթափելու, ինչպես նաև` մաքրելու տեղը սարքավորելու և այդտեղ գնդակորսիչների առկայությունը (հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց համար):

3) Զետեղարանների, կառույցների և շենքերի զննությունն իրականացվում է իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ զենքերի և փամփուշտների պահպանության համար պատասխանատու անձանց ներկայությամբ:

4) Համապատասխանության գնահատման մարմիններում (կենտրոններում), ինչպես նաև` համապատասխան փորձարկման լաբորատորիաներում (փորձագիտական կենտրոններում) զենք ու փամփուշտներ պահելու և օգտագործելու վայրերը ստուգվում են համապատասխանության գնահատման մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ:

5) Զետեղարանների, կառույցների և շենքերի հետազոտման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում, ընդգրկվում են ճարտարապետական վերահսկողության մարմինների կամ այլ լիազորված մարմինների իրավասու աշխատողներ:

Այն դեպքում, երբ օբյեկտը նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ սարքավորվում է տեխնիկական ամրացվածության հատուկ միջոցներով (այդ թվում գնդակաորսիչներով), որոնք ունեն բարդ կառուցվածք, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ներգրավվում են համապատասխան մասնագետներ:

6) Պահեստային տարածքներում և զինասենյակներում պահվող զենքի և փամփուշտների ծավալները որոշվում են հանձնաժողովային հետազոտման ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից` ելնելով սահմանված պահանջներից, պահպանելով`

ա. հրդեհային անվտանգությունը

բ. զենքը, փամփուշտները չհրկիզվող կամ մետաղյա պահարաններում, բուրգերում, արկղերում, դարակաշարերում տեղավորելը

գ. վառոդ պահելը:

7) Զենքի և փամփուշտների փոխադրման ծավալները որոշվում են հանձնաժողովի կողմից ՆԳ մարմինների և տրանսպորտային ծառայության (ավիացիոն անվտանգության ծառայության) աշխատողների կողմից համատեղ, ելնելով`

ա. փոխադրվող զենքի, փամփուշտների և վառոդի թույլատրելի կշռից

բ. զենքի և փամփուշտների ապրանքափաթեթների բարձման չափից` հաշվի առնելով փոխադրամիջոցի մեջ դրանք տեղավորելու հնարավորությունը:

Թույլատրված ծավալներով զենք և փամփուշտներ պահելը կամ դրանց փոխադրելը նշվում է հանձնաժողովի կողմից կազմված հետազոտման ակտում:

8) Ոստիկանության իրավասու աշխատակիցները զենք և փամփուշտներ պահելու օբյեկտները, ինչպես նաև` առևտրային կազմակերպությունները ստուգում են եռամսյակը մեկ անգամ, կազմում են ակտ, որի պատճենը` ստորագրությամբ, հանձնում են իրավաբանական անձի ղեկավարին:

9) Ժամանակավոր օգտագործման համար զենք ստացած պաշտոնատար անձանց և զենքի սեփականատեր-քաղաքացիների բնակության վայրում զենք պահելու պայմանների ստուգումները իրականացվում են ոստիկանության ծառայողների կողմից` տարին մեկ անգամ:

10) Զենքի և դրա փամփուշտների պահման պայմանների խախտումներ հայտնաբերելու դեպքում ոստիկանության մարմինները ֆիզիկական և իրավաբանական անձանց կարող են տալ նշված խախտումները վերացնելու կապակցությամբ պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում տրված թույլտվությունները ճանաչել ուժը կորցրած։

11) Զենքը և փամփուշտները վերցնելու ժամանակ կազմվում է արձանագրություն որը մեկ օրվա ընթացքում օբյեկտի ստուգման ակտի կամ զենքի սեփականատեր-քաղաքացու ստուգման մասին զեկուցագրի հետ միասին զեկուցվում է ոստիկանության ստորաբաժանման ղեկավարին` սահմանված կարգով որոշում ընդունելու համար:Վերցված զենքն ու փամփուշտները հանձնվում են ոստիկանության տվյալ ստորաբաժանման հերթապահ մաս:

11) Իրավաբանական անձի խախտում թույլ տված աշխատողի զենքն ու փամփուշտները վերցնելուց հետո իրավաբանական անձի ղեկավարին տրվում է գրավոր հանձնարարական, իսկ կրկնակի խախտման դեպքում իրավաբանական անձի աշխատողը զրկվում է զենք պահելու և կրելու թույլտվությունից: Աշխատողից վերցված զենքն ու փամփուշտները վերադարձվում են իրավաբանական անձի ղեկավարին կամ զենքի պահպանության պատասխանատու անձին:

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության   ------ թվականի

   --------------- ի N -Ն որոշման

Կ Ա Ր Գ

 ԶԵՆՔԸ ԿՐԵԼՈՒ

 

1․ Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական, այդ թվում՝ ժամանակավոր օգտագործման համար ստացած մարտական զենքը կրելու պայմաններին վերաբերվող պահանջները։

2․ Ոստիկանության մարմինների կողմից տրված զենքի որոշակի տեսակներ պահելու և օգտագործելու, կրելու, պահելու և կրելու թույլտվության հիման վրա զենք կրելը թույլատրվում է`

1) պետական մարմինների պաշտոնատար անձանց, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանության, սիրողական, մարզական և ուսուցողական հրաձգության, որսորդության, սպորտային և մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում.

Օտարերկրյա քաղաքացիները կարող են իրենց պատկանող զենքը գործադրել որսի, սպորտային միջոցառումների կամ մարզական հրաձգության ժամանակ:

3․ Երկարափող հրազենը կրում են ծածկաշապիկով, լիցքավորված պահեստատուփով կամ թմբուկով` դրված պահպանակի, իսկ կարճափող հրազենը` պատյանում, նույն կերպ:

Փամփշտանոց փամփուշտի մղումը թույլատրվում է միայն այն գործադրելու անհրաժեշտության, ինչպես նաև կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության համար կամ ծայրահեղ անհրաժեշտ պաշտպանության դեպքերում:

Որսի կամ սպորտային միջոցառումների ընթացքում զենքի լիցքավորումը կատարվում է համապատասխան կանոններով:

Որսորդության նպատակով որսորդական ակոսափող հրազենի գործադրումը թույլատրվում է բնակավայրերից առնվազն 5000 մետր, իսկ որսորդական ողորկափող հրազենը 500 մետր  հեռավորության վրա` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից սահմանված տարածքներում:

4․ Զենքի կրկնօրինակներ, ինչպես նաև մշակութային արժեք ունեցող զենք թույլատրվում է կրել միայն պատմական հագուստի հետ` պետական մարմինների, թանգարանների, պետական կամ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող պատմամշակութային միջոցառումներին քաղաքացիների մասնակցության դեպքում` նշված միջոցառումների իրականացումը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

5․ Որսորդական տնտեսություն վարող կազմակերպություններն իրավունք ունեն օգտագործելու հրազեն, այդ թվում` ակոսավոր փողով:

6․ Արգելվում է օգտագործել տեխնիկապես անսարք զենք ու դրա փամփուշտները, ինչպես նաև արցունքաբեր ու գրգռիչ նյութերով մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ հարմարանքներ (սարքեր), որոնց պիտանիության, պահման կամ օգտագործման ժամկետը լրացել է` բացառությամբ հետազոտական աշխատանքների և փորձարկումների կամ զենքի տեխնիկական վիճակի ստուգման դեպքերի:

7․ Սույն կարգի 7-րդ կետում նշված անձինք զենք կրելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծառայողական վկայական, զինվորական կամ որսորդական գրքույկ և այլն), ինչպես նաև իրենց մոտ գտնվող համապատասխան թույլտվություն` տրված ոստիկանության մարմինների կողմից:

8․ Զենք կրելու և պահելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են պահպանել դրա հետ անվտանգ վարվելու կանոնները: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են գործադրել իրենց մոտ օրինական հիմքով գտնվող զենքը:

 

 

Հավելված 3

ՀՀ կառավարության   ------ թվականի

   --------------- ի N -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ 

ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ 

 

1․ Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու պայմանները։

2․ Ֆիզիկական և իրավաբանական անձինք, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների, զենքի հավաքածու կարող են կազմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված թույլտվության հիման վրա:

3․ Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից գիտական, տեղեկատվական, ճանաչողական նպատակներով պատմամշակութային հավաքածուներ ստեղծելու համար օդաճնշիչ, գազային, սառը և այլ զենքի ու դրա փամփուշտների հավաքչարարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցված՝ ոստիկանության կողմից տրված թույլտվության հիման վրա։

4․ Հավաքածու համարվում է այն զենքը, որը ձեռք է բերվել իրավաբանական անձի կողմից հավաքչարարության նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից նույն նպատակով ձեռք բերված զենքը, որը թվով գերազանցում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածում նշված քանակությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու դիմումի համաձայն` նրա մոտ գտնվող և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածում նշված քանակությունը չգերազանցող զենքը կարող է հավաքածու ճանաչվել: Այդ դեպքում հավաքածու կազմելու թույլտվություն տրվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված կարգով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից հավաքածու կազմելու թույլտվություն չի պահանջվում քաղաքացիական զենքի այն տեսակների համար, որոնք ձեռք են բերվում առանց թույլտվության:

5․ Հավաքածու կազմելու նպատակով թույլատրվում է ձեռք բերել`

1) զենք, որի շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված չէ.

2) պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինությունից հանված հրազեն և զենքի այլ տեսակներ.

3) սույն կետում նշված զենքի փամփուշտներ:

Իրավաբանական անձինք, բացի պետական ռազմականացված կազմակերպություններից, սույն կետում նշված հավաքածու կազմելու նպատակով զենք և դրա փամփուշտները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված թույլտվության հիման վրա` համաձայն իրավաբանական անձի ղեկավարի ներկայացրած դիմումի:

6․ Զենքի և դրա փամփուշտների հավաքածուներում կարող են ներառվել`

1) քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված զենքը, այդ թվում` ինքնաշեն, ապօրինի ձևափոխված կամ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար արգելված զենքը` դատաքննության ավարտից հետո.

2) օտարերկրյա արտադրության զենքը, որը չի համարվում քաղաքացիական կամ ծառայողական.

3) փորձնական խմբաքանակով արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն ներկրված և համապատասխանության գնահատում չանցած զենքը.

4) միայն ուսումնական գործընթացում օգտագործվող զենքը, որից կրակելն առանց վերանորոգման անհնար է (ուսումնական զենք).

5) հատուկ նմանակման փամփուշտներով, կրակոց նմանակելու համար նախատեսված զենք, որում բացառվում է ուրիշ տեսակի փամփուշտների օգտագործումն առանց հատուկ վերանորոգման աշխատանքների.

6) կառուցվածքի և գեղարվեստական ձևավորման ճշգրիտ վերարտադրությամբ, առանց իսկական մասերի օգտագործման, զենքի կրկնօրինակներ` պատրաստված բնօրինակից կամ արտադրությունից հանված գծագրերից, ինչպես նաև զենքի արտաքին տեսքի և գեղարվեստական ձևավորման հեղինակային փոփոխմամբ կրկնօրինակներ.

7) սույն կետում նշված զենքի փամփուշտներ, այդ թվում` փորձնական, նմուշային, ոչ մարտական և ուսումնական:

7․ Հավաքածու չեն համարվում և թույլտվության ենթակա չեն զենքի հետևյալ տեսակները և դրանց փամփուշտները հավաքելն ու պահելը`

1) արտադրական կամ ուսումնական, հետազոտական գործընթացների, փորձարկումների համար նախատեսված զենքն ու դրա փամփուշտները կամ նշված նպատակներով պատրաստված եզակի նմուշները.

2) կտրվածքով զենքի և փամփուշտների նմուշները, որոնց աշխատանքային վիճակի վերականգնումը տեխնիկապես անհնար է, ծակված պարկուճով առանց վառոդի և դակված հրապատիճով փամփուշտները.

3) զենքի մոդելները (կառուցվածքով զենքին նմանվող իրերը, որոնք վերարտադրում են զենքի կառուցվածքը և նմանակում դրա գործողությունը).

4) կառուցվածքով զենքին նմանվող իրեր, որոնք զենքի մոդել չեն.

5) զենքի և դրա փամփուշտների կաղապարվածքները (մուլյաժներ` արտաքնապես զենքի և դրա փամփուշտների նմանվող արտադրանք, որի կառուցվածքը թույլ չի տալիս դրանք օգտագործել որպես զենք ու փամփուշտ):

8․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության փորձաքրեագիտական ստորաբաժանումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները ձևավորում են զենքի և դրա փամփուշտների քրեագիտական հավաքածուներ: Քրեագիտական հավաքածուների օգտագործման կարգը սահմանում են սույն կետում նշված պետական մարմինները:

9․ Պետական և համայնքին պատկանող թանգարանները, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հիմնադրված թանգարանները զենքի և դրա փամփուշտների հավաքչարարություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթուրյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցված կարգով` բացառությամբ ինքնաշեն, ապօրինաբար վերափոխված կամ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքի և դրա փամփուշտների տեսակների:

Այլ իրավաբանական անձինք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավասու են հավաքածուներ կազմելու` ներառելով քաղաքացիական, ծառայողական, ուսումնական, կրակոց նմանակելու զենք և դրա փամփուշտները, ինչպես նաև մշակութային արժեք ունեցող զենք, դրա կրկնօրինակները, որոնց ձեռբերումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

10․ Համապատասխանության գնահատման մարմինները փորձարկումներն անցած կամ չանցած զենքի և դրա փամփուշտների հատուկ հավաքածուներ ստեղծելու նպատակով կարող են հավաքել իրենց փոխանցված արտադրանքը:

11․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են քաղաքացիական զենքի ու դրա փամփուշտների հավաքչարարություն իրականացնել, եթե այդ զենքի ձեռքբերումը չի հակասում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին:

12․ Զենքով պարգևատրված անձինք կարող են այդ զենքն ընդգրկել իրենց հավաքածուի մեջ ոստիկանության համապատասխան մարմնում այն պահելու և կրելու թույլտվություն ստանալուց հետո:

13․ Իրավաբանական ու ֆիզիկական անձանց արգելվում է`

1) իրականացնել զենքի և դրա փամփուշտների հավաքչարարություն` առանց համապատասխան թույլտվություն ստանալու.

2) հավաքել զենքի և դրա փամփուշտների տեսակներ ու մոդելներ, որոնք նախատեսված չեն հավաքածու կազմելու թույլտվությամբ:

14․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն ըստ բնակության վայրի պահելու զենքի և դրա փամփուշտների հավաքածուները դրանց պահպանման, անբողջականության, անվտանգության պայմաններն ապահովող և կողմնակի անձանց հասանելիությունը բացառող անկիզելի կամ մետաղյա պահարաններում, գերկայուն (գերամուր) նյութից պատրաստված կամ երկաթով պատված փայտյա արկղերում։

15․ Զենքի ու փամփուշտների հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձի ղեկավարը ՀՀ ՆԳՆ ոստիկանություն պարտավոր է ներկայացնել`

1) դիմում

2) իրավաբանական անձի կանոնադրությունը և պետական գրանցման փաստաթղթերի պատճենները

3) զենք ու փամփուշտներ պահելու համար նախատեսված շինությունների, զետեղարանների, պահեստների վարձակալության պայմանագիրը կամ դրանց սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր

4) հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ուսումնասիրության ակտը

5) պահպանություն իրականացնող կազմակերպության պայմանագրի պատճենը` շինությունների պահպանության վերաբերյալ

6) իրավաբանական անձի ղեկավարի հրամանների պատճենները`

ա. իրավաբանական անձի ղեկավարի տեղակալի կամ այլ աշխատողի վրա զենքի ու փամփուշտների պահպանության պատասխանատվությունը դնելու մասին

բ. զետեղարանում զենքն ու փամփուշտները պահելու և հանձնելու պատասխանատու անձ նշանակելու մասին

գ. զենքի ու փամփուշտների հետ առնչվող աշխատանքներին թույլատրված անձանց ցուցակները:

Սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են նաև թույլտվությունների գործողության ժամկետները երկարաձգելու դեպքում: Թույլտվությունում փոփոխություններ կատարելիս ներկայացվում են միայն փոփոխությունների պատճառ հանդիսացող փաստաթղթեր, որոնք կոնկրետ իրավաբանական փաստի մասին պարունակում են տեղեկություններ և դրա հետ առնչվող լրացուցիչ այլ նյութեր:

16․ Զենքի ու փամփուշտների հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձի ղեկավարը, բացի 15 կետում նշված փաստաթղթերից, պատմամշակութային հավաքածուներ ստեղծելու դեպքում պարտավոր է ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաձայնությունը:

1) ՀՀ քաղաքացիները հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար պարտավոր են ներկայացնել`

ա. դիմում

բ. ՀՀ քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթուղթ

գ. 3x4 սմ չափի երկու լուսանկար:

Հրազենի և հաշվառված այլ զենքի հավաքածու կազմելիս դիմումատուն պարտավոր է լրացուցիչ ներկայացնել առկա զենքի համարային հաշվառման ցուցակը, իսկ պարգևատրական զենքը հավաքածուի մեջ ընդգրկելիս նշվում է դրա տվյալները: Ցուցակի հետ պարտադիր ներկայացվում են նաև զենք պահելու և կրելու թույլտվությունները։

17. Զենքի հավաքածու կազմող իրավաբանական անձանց ու քաղաքացիներին զենք պահելու թույլտվության հետ միասին հանձնվում է թույլտվությունը ստորագրելու իրավունք ունեցող ՆԳՆ ոստիկանության մարմնի ղեկավարի կողմից հաստատված և այդ մարմնի կնիքով վավերացված զենքի համարային հաշվառման ցուցակը:

18. Զենքի ու փամփուշտների հավաքածուներ կազմելով զբաղվող իրավաբանական անձանց ղեկավարները զենք ու փամփուշտներ ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար պարտավոր են ներկայացնել դիմում։

19. Պետական և համայնքի սեփականություն հանդիսացող թանգարանները ՀՀ թանգարանային հավաքածուի պետական մասի մեջ ընդգրկելու համար զենք և փամփուշտներ ձեռք են բերում թույլտվությամբ, իսկ զենքի առանձին տեսակների նվիրատվության կամ փոխանցման դեպքում թանգարանի ղեկավարը դիմումի հետ մեկտեղ ՆԳՆ ոստիկանություն պարտավոր է ներկայացնել`

1) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վավերացված պայմանագրի պատճենը` զենքի առանձին տեսակների (հավաքածուների) նվիրատվության (փոխանցման) մասին

2) փոխանցվող ցուցանմուշ-զենքի նկատմամբ նվիրատուի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ

3) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջնորդագիրը զենքի կոնկրետ տեսակներ ձեռք բերելու վերաբերյալ` նշելով տեղեկություններ դրանց մասին:

20. Իրավաբանական անձանց կողմից փամփուշտներ ձեռք բերելու թույլտվության ձևակերպումն իրականացվում է զենք ձեռք բերելու թույլտվությունների համար սահմանված կարգով: Օգտագործված, կորած կամ ոչնչացման հանձնված փամփուշտների փոխարեն նորերը ձեռք բերելու համար դիմումատուն լրացուցիչ ներկայացնում է.

1) իրավաբանական անձի ղեկավարի կողմից հաստատված փամփուշտների դուրսգրման ակտը

2) ուսումնական և այլ նպատակներով իրականացված հրաձգությունների ժամանակ օգտագործված փամփուշտների բաշխման-հանձնման ամփոփագրերը կամ փամփուշտների դուրսգրման օրինականությունը հաստատող այլ փաստաթղթեր

3) ոչնչացման նպատակով ՆԳՆ ոստիկանության մարմիններին փոխանցված փամփուշտների ընդունման (հանձնման) ակտերը:

21. Իրավաբանական անձանց հավաքածուներ կազմելու թույլտվություններ տալու կամ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու ժամանակ ուսումնասիրվում են զենք պահելու պայմանները, օբյեկտների տեխնիկական հագեցվածությունը և հաշվառման փաստաթղթերը: Արդյունքում կազմվում է ակտ, որում նշվում է զենք ու փամփուշտներ պահելու թույլատրելի քանակությունը, ինչպես նաև` դրանք պահելու պայմաններն ապահովող չհրկիզվող կամ մետաղյա պահարանների, դարակաշարերի և հրշեջ-պահպանական ահազանգման միջոցների առկայությունը:

22. Զենք ու փամփուշտներ ցուցադրելու թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել`

1) դիմում

2) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման փաստաթղթերի պատճենները, կամ զենքի ու փամփուշտների հավաքածուներ կազմելու թույլտվությունը,

3) ցուցահանդեսներ կազմակերպելու և զենքի ու փամփուշտների պահպանության պատասխանատու անձանց նշանակելու մասին իրավաբանական անձի ղեկավարի հրամանների պատճենները,

4) զենք և փամփուշտներ ցուցադրելու, պահելու, հանձնելու և դրանց հետ կապված աշխատանքներին թույլատրված աշխատողների ցուցակները:

Պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող թանգարանները նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացնում են նաև թանգարանային գործունեություն իրականացնելու իրավունք վերապահող փաստաթղթի պատճենը:

Թվարկված փաստաթղթերը ներկայացվում են նաև տրված թույլտվությունների գործողության ժամկետները երկարաձգելու համար: Թույլտվություններում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում դիմումին կցվում են այդ փոփոխություններն առաջացրած իրավաբանական փաստերի մասին տեղեկություններ, ինչպես նաև` դրանց հետ կապված լրացուցիչ փաստաթղթեր:

23. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական կամ ֆիզիկականանձանց կողմից իրենց պատկանող հավաքածուների, ինչպես նաև այլ սեփականատերերին պատկանող զենքի և դրա փամփուշտների հատուցվող ցուցադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված ցուցադրման թույլտվության հիման վրա։

24. Ցուցադրում չի համարվում մատակարարներին (առևտրային կազմակերպություններին) պատկանող զենքի և դրա փամփուշտների ցուցադրումն իրենց արտադրական տարածքներում ու առևտրի սրահներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից նման միջոցառման անցկացումը:

25. Զենք և փամփուշտներ ցուցադրելու թույլտվություն ստանալու համար ՀՀ քաղաքացիները ոստիկանություն ներկայացնում են՝

1) դիմում

2) անձը կամ ՀՀ քաղաքացիությունը հաստատող այլ փաստաթղթի պատճենը

3) 3x4 սմ չափի երկու լուսանկար

4) առկա զենքի համարային հաշվառման ցուցակը կամ զենքի և փամփուշտների հավաքածու կազմելու թույլտվություն:

26. Ցուցադրման թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք առևտրային կամ ոչ առևտրային ցուցահանդեսի, ցուցահանդես-վաճառքի կամ աճուրդի կազմակերպման դեպքում պարտավոր են`

1) տարածքի սեփականատիրոջ հետ կնքել վարձակալության պայմանագիր` զենքի և դրա փամփուշտների ցուցադրման, դրանց պահպանման վերաբերյալ.

2) օտարերկրյա մասնակիցների համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստանալ թույլտվություն` Հայաստանի Հանրապետության տարածք զենք ներկրելու կամ Հայաստանի Հանրապետությունից այն արտահանելու համար.

3) թույլ չտալ կողմնակի անձանց մուտքը զենքի և դրա փամփուշտների տեղաբաշխման ու պահման զետեղարաններ.

4) զենքը և դրա փամփուշտները բաց ցուցափեղկում կամ ստենդում տեղադրելու դեպքում ամեն օր ցուցահանդեսի կամ աճուրդի ավարտից հետո զենքն ու դրա փամփուշտները հանձնել դրանց պահպանումը և անձեռնմխելիությունն ապահովող հատուկ զետեղարաններ:

27. Մի քանի իրավաբանական կան ֆիզիկական անձանց կողմից զենքի և դրա փամփուշտների ցուցահանդեսի կամ աճուրդի կազմակերպման դեպքում նշված միջոցառման անցկացման ապահովման պարտականությունը կատարում է մասնակիցներից մեկը:

28. Զենքի և փամփուշտների ցուցահանդեսները, ցուցահանդես-վաճառքները աճուրդները (այսուհետև` ցուցահանդես) անցկացվում են ոստիկանության կողմից տրված զենք և փամփուշտներ ցուցադրելու թույլտվություն ունեցող մասնակիցների միջև կնքված պայմանագրի առկայության դեպքում:

Զենքի և փամփուշտների ցուցահանդես անցկացնելու համար պատասխանատու անձը պարտավոր է ցուցադրումից առնվազն երեք օր առաջ ոստիկանությունից ստանալ զենք ու փամփուշտներ պահելու թույլտվություն, նշելով տվյալ միջոցառման անցկացման ժամկետները, ինչպես նաև՝

1) ապահովել ցուցասրահների, զենքի զետեղարանների սարքավորումը, ցուցանմուշների ցուցադրումն ու ժամանակավոր պահպանումը:

2) Կազմակերպել անհրաժեշտ անցագրային և ներօբյեկտային ռեժիմ, ապահովել զենքի անվտանգության և ցուցանմուշների հաշվառման սահմանված պայմանները:

3) Ցուցադրվող զենքն ու փամփուշտները պահելու թույլտվություն ստանալու համար դիմումի հետ մեկտեղ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա. ցուցահանդեսի մասնակիցների միջև կնքված պայմանագիրը` զենք և փամփուշտներ ցուցադրելու կարգի ու պայմանների, ցուցահանդես անցկացնելու և ցուցադրվող զենքի անվտանգությունը ապահովող պատասխանատուի ընտրության (որոշման) մասին,

բ. ցուցահանդեսի մասնակիցների կողմից ցուցադրման համար հայտարարագրված զենքի և փամփուշտների ցուցադրման թույլտվությունների հաստատված պատճենները,

գ. զենք ցուցադրելու և պահելու համար նախատեսված տարածքների օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը, այդ տարածքների ուսումնասիրման ակտերը` կազմված ոստիկանության թույլտվության համակարգի, հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ու  պահպանության ներկայացուցիչների կողմից,

դ. ցուցահանդեսի անցկացման ծրագիրը, ինչպես նաև` էքսպոզիցիայի նախագիծը

ե. ոստիկանության պահպանություն իրականացնող կամ պահնորդական ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը` շինությունների պահպանության և պահնորդա-ազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին դրանց միացման մասին,

զ. մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակները, ցուցահանդեսի կազմակերպման պատասխանատու իրավաբանական անձի կողմից պահպանության և ցուցադրվող զենքերի համար պատասխանատուների ցուցակը, նրանց անձնագրային տվյալները, արտակարգ կապի հեռախոսների տեղակայման վայրերը, ինչպես նաև` պահպանության պատասխանատու անձանց նշանակելու հրամանների պատճենները,

է. ցուցադրման ենթակա զենքերի համարային հաշվառման ցուցակները, որտեղ նշվում են զենքերի տեսակները, մոդելները, տրամաչափերը և համարները, ինչպես նաև` ցուցադրման ենթակա փամփուշտների քանակը, տեսակը, տրամաչափերը և տեղեկություններ արտադրման խմբաքանակի մասին:

29. Գործադիր իշխանության մարմինների որոշմամբ ցուցահանդես կազմակերպելու դեպքում ձևակերպվում է զենք պահելու թույլտվություն, որի համար ցուցահանդես անցկացնելու պատասխանատու անձը ոստիկանություն պարտավոր է ներկայացնել`

1) գործադիր իշխանության մարմնի որոշման պատճենը` ցուցահանդես անցկացնելու և ցուցադրվող զենքի ու փամփուշտների պահպանության պատասխանատու անձ նշանակելու մասին

2) ոստիկանության թույլտվության համակարգի, հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ու  պահպանության ներկայացուցիչների կողմից ցուցասրահների և զենք պահելու վայրերի ուսումնասիրության ակտերը

3) զենքի ցուցադրման ծրագիրը և էքսպոզիցիայի տեղադրման նախագիծը, ցուցահանդեսը պահնորդա-ազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին միացնելու պայմանագիրը, միջոցառման մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց ու մասնակից կազմակերպությունների պատասխանատու անձանց ցուցակները, ինչպես նաև` տեղեկություններ զենքի և փամփուշտների համարային հաշվառման մասին:

30. Ցուցադրման համար նախատեսվող զենքի ու փամփուշտների հավաքածուները ցուցադրման վայրում ներկայացվում են թույլտվության համակարգի աշխատակցին` զննելու, հաշվառելու և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանությունը ստուգելու նպատակով:

Ցուցահանդեսի ավարտից հետո զենքն ու փամփուշտները ենթակա են կրկնակի զննության ու ստուգման:

31. ՀՀ մաքսային սահմանով քաղաքացիական և ծառայողական զենք ու փամփուշտներ տեղափոխելու համար զենքի ու փամփուշտների հավաքածուներ կազմելու կամ ցուցադրելու թույլտվություն ունեցող կազմակերպությունները, զենք և փամփուշտներ ներկրելու կամ արտահանելու թույլտվություն ստանալու համար ոստիկանություն պարտավոր են ներկայացնել`

1) Զենքի տեսակների, մոդելների, տրամաչափերի, սերիաների, համարների նշումով, ինչպես նաև` փամփուշտների տեսակների, տրամաչափերի, պատրաստման խմբաքանակի և քանակության մասին տեղեկություններ պարունակող դիմում:

2) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հատուկ լիազորված մշակութային արժեքների պահպանության մարմնի թույլտվությունը ոստիկանությունում գրանցված մշակութային արժեք հանդիսացող զենքը ՀՀ-ից արտահանելու համար:

3) Զենք ու փամփուշտներ ներկրելու (արտահանելու) ընթացքում տեղափոխման անվտանգության պատասխանատու անձ նշանակելու հրամանի պատճենը և տեղեկություններ նրա անձնագրային տվյալների մասին:

4) Զենքի և փամփուշտների համապատասխանության գնահատման փաստաթղթի պատճենները բացառությամբ`

ա. պետական կադաստրում ընդգրկված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների

բ. հավաքածուների համար նախատեսված զենքերի և փամփուշտների

գ. ցուցահանդեսի օտարերկրյա մասնակցի կողմից ցուցադրման նպատակով ներկրվողների, եթե առկա են ցուցահանդեսի անցկացման և զենքի ու փամփուշտների պահպանության անվտանգությունն ապահովող պատասխանատու իրավաբանական անձի հրավերը և նրա հետ կնքված պայմանագիրը

դ. արտասահմանյան ցուցահանդեսների մասնակցելու նպատակով արտահանվողների` համապատասխան հրավերների և կնքված պայմանագրերի առկայության դեպքում:

Լիազորված հանրապետական գործադիր իշխանության մարմնի որոշմամբ ցուցադրելու միջոցառումներին մասնակցելու նպատակով զենք և փամփուշտներ արտահանելու դեպքում պայմանագրի փոխարեն ներկայացվում է համապատասխան գործադիր իշխանության մարմնի ղեկավարի որոշման պատճենը:

ե. զենք ու փամփուշտներ արտադրող իրավաբանական անձանց արտադրական (տեխնոլոգիական) նպատակներով ներկրվողների` արտադրության լիցենզիայի վավերացված պատճենի առկայության դեպքում:

32. Ցուցահանդես-վաճառքների, աճուրդների անցկացման ընթացքում մատակարարը (առևտրային կազմակերպությունը) ու իրավաբանական անձինք իրավունք ունեն իրականացնելու զենքի և դրա փամփուշտների առք ու վաճառք: «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նշված միջոցառումների ընթացքում իրավունք ունեն վաճառելու օրինական հիմքով և սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը:

33. Իրավաբանական և ֆիզիկական անձանց արգելվում է`

1) ցուցադրել ոստիկանության մարմիններում չգրանցված զենքը.

2) ցուցահանդեսում զենք և դրա փամփուշտները ցուցադրել այլ առարկաների հետ համատեղ` բացառությամբ զենքի արտադրության սարքերի և գործիքների, սպորտային, որսորդական ու ձկնորսական հարմարանքների, զենքի տեխնիկական սպասարկման և նորոգման պահեստամասերի, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված ցուցահանդեսում` պատմամշակութային ցուցանմուշների.

3) զենք ու դրա փամփուշտները պահել զենքի և դրա փամփուշտների պահպանման պայմաններին չհամապատասխանող զետեղարաններում.

4) ցուցահանդեսների (բացառությամբ ցուցահանդես-վաճառքների) ընթացքում իրականացնել զենքի և դրա փամփուշտների մեծածախ կամ մանրածախ վաճառք:

34. Զենքի և փամփուշտների հավաքածու կազմելով կամ դրանց ցուցադրմամբ զբաղվող քաղաքացիների և իրավաբանական անձանց գործունեության ստուգումներն իրականացվում են ոստիկանության կողմից, անհրաժեշտության դեպքում ընդգրկելով մշակութային արժեքների պահպանության հատուկ հավատարմագրված ներկայացուցիչների` ապահովելով զենքերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը:

35. Հավաքածու ունեցող իրավաբանական անձանց և սեփական հավաքածու ունեցող քաղաքացիների ստուգումներն իրականացվում են եռամսյակը մեկ անգամ:

Զենքի և փամփուշտների ցուցադրմամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց ստուգումներն իրականացվում են նրանց կողմից կազմակերպված ցուցահանդեսներից առաջ և դրանց ավարտից հետո:

36. Զենքի և փամփուշտների հավաքածու ունեցող կամ դրանց ցուցադրմամբ զբաղվող իրավաբանական անձանց ստուգումների ընթացքում պարզվում են`

1) նրանց գործունեության համապատասխանությունը օրենսդրական և այլ իրավական ակտերին, կանոնադրական և գրանցման փաստաթղթերին, զենքի և փամփուշտների հավաքածու կազմելու կամ ցուցադրելու թույլտվությունների և թույլտվություններում նշված վայրերից դուրս այլ վայրերում դրանք պահելու թույլտվությունների առկայությունը․

2) զենքի ընդունման- հանձնման ակտերի առկայությունը և զենքի ու փամփուշտների սեփականատերերի հետ կնքված ցուցադրմանը մասնակցելու պայմանագրերը կամ իրավասու մարմինների կողմից վերցված զենքն ու փամփուշտները թանգարաններին պատասխանատու պահպանության փոխանցելու վերաբերյալ ընդունման-հանձնման ակտերը, ինչպես նաև` հավաքածու կազմելու ենթակա զենքի և փամփուշտների պատմամշակութային ու արվեստաբանական փորձաքննության ակտերը․

3) զենք և փամփուշտներ ցուցադրելու, պահելու տեղերի համապատասխանությունը զենքի պահման պայմաններին․

4) զենքի և փամփուշտների հավաքածու կազմելու, ցուցադրելու, պահելու սահմանված կարգի և ցուցափեղկերում ու այլ տեղերում նրանց պահպանության ապահովումը, ինչպես նաև` դրանց հետ անվտանգ վարվելու կանոնների իմացությունը․

5) զենքի հաշվառման համակարգի, հաշվառման փաստաթղթերի, գործավարության համապատասխանությունը սույն հրահանգի պահանջներին․

6) ցուցադրման համար նախատեսված զենքի ընդունման-հանձնման, մշակութային արժեք ունեցող զենքի պատմամշակութային և արվեստաբանական փորձաքննության ակտերի առկայությունը, ինչպես նաև` իրավասու մարմինների կողմից վերցված զենքի և փամփուշտների վերաբերյալ նյութերը ոստիկանություն ժամանակին հանձնելու փաստերը․

7) զենքի և փամփուշտների հետ վարվելու, դրանց պահպանության պատասխանատու անձանց, փորձաքննություն, հետազոտություն իրականացնող մասնագետներին հանձնելու և զենքի ու փամփուշտների հետ կապված այլ թույլատրելի աշխատանքների փաստաթղթավորումը․

8) իրավաբանական անձի աշխատողներին զենքի և փամփուշտների հետ առնչվող աշխատանքներին թույլատրելու հիմքերը, ինչպես նաև` անվտանգության միջոցառումների ապահովումը տեղափոխման, ուղեկցման և գնորդներին ու այցելուներին ցուցասրահներ, իսկ այլ կազմակերպությունների մասնագետներին` հավաքածուների պահոցներ և զետեղարաններ մուտքը թույլատրելիս․

9) ոստիկանության կողմից նախորդ ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումների ժամանակին և լիարժեք վերացումը:

37. Գործադիր մարմնի որոշման համաձայն կազմակերպվող զենքի և փամփուշտների ցուցահանդեսի ստուգումները իրականացվում են ոստիկանության կողմից` սույն հրահանգի 32 կետով նախատեսված կարգով:

38. Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն պատկանող կամ այլ քաղաքացիներից փոխանցված զենքի և փամփուշտների հավաքածուները ցուցադրում է դրանց համար հատկացված ցուցասրահում, որը ստուգվում է սույն հրահանգով սահմանված իրավաբանական անձանց ցուցահանդեսներ կազմակերպելու համար նախատեսված կարգով:

Զենքի սեփականատիրոջ բնակության վայրում ցուցադրում կազմակերպելու դեպքում ստուգումներն իրականացվում են սույն հրահանգով սահմանված քաղաքացիների զենք պահելու պայմանները ստուգելու համար նախատեսված կարգով:

39. Իրավաբանական անձանց պատկանող հավաքածուների կամ ցուցադրման ենթակա զենքի պահոցներում և զետեղարաններում պետք է վարվեն զենքի հանձնման-ընդունման, իսկ ցուցահանդեսների փակ պահոցների համար` այցելուների հաշվառման մատյաններ:

40. Զենքի և փամփուշտների հավաքածու կազմող կազմակերպությունները վարում են.

1) հավաքածուների մեջ ընդգրկված զենքի և փամփուշտների համարային հաշվառման մատյան, ինչպես նաև` ցուցադրման, պատմամշակութային և արվեստաբանական փորձաքննության կամ պատասխանատու պահպանության փոխանցված զենքի և փամփուշտների (հավաքածուի) հաշվառման առանձին մատյան․

2) զինասենյակներում, պահոցներում և ցուցասրահներում պահվող զենքի հաշվառման փաստաթղթեր․

3) զենքի և փամփուշտների ընդունման-փոխանցման ակտեր:

41. Իրավաբանական անձանց կողմից հավաքածու զենքի և փամփուշտների պահելը իրականացվում է զենքի և փամփուշտների զետեղարանների համար սահմանված պահանջներին համապատասխան սարքավորված զինասենյակներում:

42. Ցուցահանդեսներում և գործադիր իշխանության մարմինների կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ ցուցադրվող զենքերը և փամփուշտները տեղադրվում են ահազանգման համակարգով սարքավորված փակ ցուցափեղկերում:

Ցուցափեղկերը պետք է կնքվեն (կապարակնքվեն) զենքի և փամփուշտների պահպանության համար պատասխանատու անձի կողմից:

Այն դեպքերում, երբ զենք և փամփուշտներ ցուցադրելու շենքը ունի զենք և փամփուշտներ պահելու համար սահմանված տեխնիկական ամրացվածություն, ապա թույլատրվում է դրանց շուրջօրյա պահելը փակ ցուցափեղկերում:

43. Ցուցահանդեսը փակվելուց կամ զենքի ցուցադրելն ավարտելուց հետո, բաց ցուցափեղկերում տեղադրված զենքն ամեն օր հանձնվում է զետեղարաններ` պահպանության համար:

Յուրաքանչյուր ցուցափեղկի և ցուցավահանակի վրա, համաձայն տարածքի նկարագրի, դրվում է հերթական համար և գույքահամար:

44. Թանգարաններում և զենքի ու փամփուշտների հավաքածու կազմելով զբաղվող կազմակերպություններում ոստիկանության աշխատակիցները պարզում են.

1) շինությունների (պահոցների) տեխնիկական ամրացվածության համապատասխանությունը զենքի պահման պայմաններին․

2) զենքի և փամփուշտների անվտանգ պահպանության և ցուցադրման համար սարքավորված վահանակների և ցուցափեղկերի առկայությունը․

3) հրշեջ-պահպանական ահազանգման միջոցների սարքինությունը, դրանց հուսալի սնուցումը էլեկտրացանցից և էլեկտրասնուցման պահեստային աղբյուրից, ինչպես նաև` պահպանության աշխատողներին շտապ ցուցասրահ կամ ցուցահանդեսային դահլիճ կանչի ահազանգման համակարգի անխափան աշխատանքը

4) պահպանության համապատասխանությունը զենքի և փամփուշտների պահպանության ու ցուցադրման կազմակերպման համար սույն հրահանգով սահմանված պահանջներին:

45. Զետեղարանների, կառույցների և շենքերի զննությունը իրականացվում է իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա տեղակալի կամ զենքերի և փամփուշտների պահպանության համար պատասխանատու անձանց ներկայությամբ:

Զենքի և փամփուշտների հավաքածու կազմելու կամ ցուցադրության համար նախատեսված իրավաբանական անձանց օբյեկտները և թանգարանները հետազոտվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մասնագետների մասնակցությամբ:

46. Զենքի և փամփուշտների շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս ոստիկանությունն իրավունք ունի կատարել զենքի զննում, դրա ցուցադրելու ժամանակ անհատույց վերցնել և ոչնչացնել ՀՀ տարածքում շրջանառությունն արգելված զենքն ու փամփուշտները, ինչպես նաև` վերցնել զենքը այն դեպքում, եթե` բացակայում է զենք և փամփուշտներ ցուցադրելու թույլտվությունը, ինչպես նաև խախտվել են զենքը ցուցադրելու, կանոնները` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական որոշում կայացնելը։

47. Զենքի կորստի, հափշտակման կամ ապօրինի օգտագործման հանգեցնող կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կնքել զենքի և փամփուշտների ցուցադրման (ցուցահանդես-վաճառքների կամ աճուրդների) վայրերը, ժամանակավորապես սահմանափակելով աշխատակիցների մուտքը՝ մինչև հայտնաբերված թերությունները վերացնելը:

48. Զենքի և փամփուշտների տեղափոխման նկատմամբ հսկողություն իրականացնելիս ոստիկանությունը պարզում է․

1) զենքեր տեղափոխող կազմակերպության գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին,

2) զենքի և փամփուշտների ընդունման, հանձնման և փոխանցման (վերադարձման) օրինականությունը,

3) զենք և փամփուշտներ պահելու, բարձելու և բեռնաթափելու վայրի շինությունների, կառույցների տեխնիկական ամրացվածությունը, զենքի և փամփուշտների պահպանության հուսալիությունը, ինչպես նաև` դրանց հետ առնչվելիս` անվտանգության կանոնների ապահովումը,

4) զենքի հաշվառման համակարգի և գործավարության համապատասխանությունը սույն հրահանգի պահանջներին, հաշվառման փաստաթղթերի առկայությունը, գրանցումների ճշգրտությունը,

5) մաքսային հսկողության տակ գտնվող զենքի և փամփուշտների մաքսային փաստաթղթերը,

6) ՀՀ տարածքում շրջանառությունն արգելված զենքի, փամփուշտների և կառուցվածքով զենքի նմանվող արտադրանքի բացակայությունը,

7) զենքի և փամփուշտների հաշվառման ու պահպանության պատասխանատու անձանց կողմից դրանց հետ վարվելու ներքին հսկողության կարգը,

8) իրավաբանական անձի աշխատողների զենքի և փամփուշտների հետ կապված աշխատանքներին առնչվելու թույլտվության առկայությունը,

9) ոստիկանության կողմից վերջին ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները ժամանակին և լիարժեք վերացնելը, գործադիր իշխանությունների իրավասու մարմինների կողմից հրահանգների (նախազգուշացումների) կատարելը:

49. Զենք և փամփուշտներ փոխադրելու ճանապարհին ստուգվում են.

1) ապրանքատրանսպորտային, ուղեկցող և այլ փաստաթղթերի առկայությունը, որոնց հիման վրա իրականացվում է զենքի և փամփուշտների տեղափոխումը և փոխադրումը, ինչպես նաև` բեռը ուղեկցողների անձը հաստատող փաստաթղթերը, զինված պահպանություն իրականացնող աշխատակիցների զենք պահելու և կրելու իրավունքը,

2) տրանսպորտային միջոցների սարքավորվածությունը սահմանված պահանջներին համապատասխան,

3) անհրաժեշտ քանակությամբ զինված պահակախմբի առկայությունը,

4) տրանսպորտային միջոցներում զենքի և փամփուշտների տեղադրման կարգը, օգտագործվող տարաների (արկղեր, փաթեթներ) ամբողջականությունը մատակարար իրավաբանական անձանց, փոխադրողների կամ մաքսային մարմինների կնիքների (կապարակնիքների) առկայությունը:

50. Օդային տրանսպորտով զենք և փամփուշտներ տեղափոխելիս ուղևորների մոտ գտնվող զենքն ու փամփուշտները ավիաընկերության անվտանգության ծառայության և գծային ոստիկանության մարմինների կողմից համատեղ զննումից հետո ընդունվում են պատասխանատու պահպանության, ամբողջ չվերթի ընթացքում, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

 

 

Հավելված 4

ՀՀ կառավարության   ------ թվականի

   --------------- ի N -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ 

ԶԵՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների անվանացանկը սահմանելու կանոնները:

Սույն կարգը չի տարածվում մշակութային նշանակություն ունեցող զենքի տեսակների վրա:

2. Անվանացանկը կազմված է հետևյալ բաժիններից`

հայրենական արտադրության քաղաքացիական զենք.

օտարերկրյա արտադրության քաղաքացիական զենք.

հայրենական արտադրության ծառայողական զենք.

օտարերկրյա արտադրության ծառայողական զենք:

4. Անվանացանկում ընդգրկվում են զենքի մասին հետևյալ տեղեկությունները`

1) հայրենական արտադրության զենքի դեպքում`

զենքի մոդելի (փամփուշտների տեսակի) անվանումը և նշագիրը, հիմնական տեխնիկական ցուցանիշները, մշակող և արտադրող կազմակերպության անվանումը.

նորմատիվ փաստաթղթերի նշանագիրը.

տեխնիկական փաստաթուղթը.

զենքի համապատասխանության գնահատման արդյունքների տվյալները․

համապատասխանության գնահատում կատարող փորձարկման լաբորատորիայի անվանումը. 

նմուշի գունավոր լուսանկարը.

2) օտարերկրյա արտադրության զենքի դեպքում`

զենքի մոդելի (փամփուշտի տեսակի) անվանումը և նշանագիրը, հիմնական տեխնիկական ցուցանիշները, արտադրող երկրի և կազմակերպության անվանումը.

ուղեկցական տեխնիկական փաստաթղթերը.

արտահանող երկրների զենքի համապատասխանության գնահատման արդյունքների մասին տվյալները.

արտահանվող երկրների համապատասխանության գնահատման առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման ազգային համակարգին համապատասխան` նշված համապատասխանության գնահատման ճանաչման արդյունքների մասին տվյալները, իսկ համապատասխանության գնահատման բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման ազգային համակարգին համապատասխան` զենքի համապատասխանության գնահատման արդյունքների տվյալները.

Համապատասխանության գնահատման փորձարկումներ կատարող փորձարկման լաբորատորիայի անվանումը, եթե այն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում.

նմուշի գունավոր լուսանկարը:

5. Անվանացանկը ընդգրկվող զենքի հիմնական տեխնիկական ցուցանիշների անվանացանկը որոշում է ստանդարտացման և չափագիտության ոլորտի լիազոր մարմինը:

6. Զենքի մոդելի մասին տեղեկություններն ընդգրկվում են զենքի անվանացանկում` համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներկայացված զենքի մոդելի վերաբերյալ կազմված գործի և զենքի նմուշի հիման վրա: Զենքի մոդելի վերաբերյալ կազմված գործում պետք է ընդգրկված լինեն զենքի մոդելի համապատասխանության գնահատման և սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկություններն ու փաստաթղթերը:

Գործում ընդգրկված փաստաթղթերի ձևերը և դրանք կազմելու կարգը սահմանում է ստանդարտացման և չափագիտության ոլորտի լիազոր մարմինը:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված զենքի մոդելի վերաբերյալ կազմված գործի և զենքի նմուշի հիման վրա լիազոր մարմինը կազմում է անվանացանկում ընդգրկվող կամ անվանացանկից հանման ենթակա զենքի մոդելի ցանկը (այսուհետև` ցանկ)` դրան տալով անվանացանկում գրանցման համապատասխան համարը, և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Ցանկի նախապատրաստման կարգը սահմանում է ստանդարտացման և չափագիտության ոլորտի լիազոր մարմինը:

8. Զենքի մոդելի ցանկում ընդգրկելու մերժման և համապատասխանության գնահատման գործողության դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ լիազոր մարմինը ընդունած որոշումից հետո դրա մասին տասն օրվա ընթացքում գրավոր հայտնվում է համապատասխանության գնահատման մարմնին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյակը մեկ անգամ հաստատում է ցանկը:

10. Զենքի անվանացանկում փոփոխությունները կատարվում են ոչ ուշ, քան ցանկը հաստատելուց հետո 3 ամսվա ընթացքում:

11. Ստանդարտացման և չափագիտության ոլորտի լիազոր մարմինը զենքի անվանացանկում ընդգրկված զենքի մոդելի նմուշը հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` պահման և պահպանման համար:

12. Զենքի անվանացանկը վերահրապարակվում է 3 տարին մեկ անգամ:

13. Զենքի անվանացանկի բնօրինակը և ստուգիչ օրինակները, դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև զենքի մոդելները ցանկ ընդգրկելու վերաբերյալ փաստաթղթերը պահվում են ստանդարտացման և չափագիտության ոլորտի լիազոր մարմնում՝ իր կողմից սահմանված կարգով:

 

  • Обсуждалось

    24.03.2023 - 08.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4589

Принт

Предложения

Vahagn Levonyan

25.03.2023

Խնդրում եմ զենքի պահման կարգը առանձնացնել իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասով, որովհետև կարդալիս պարզ չէ, թե որ կետն է վերաբերվում ֆիզիկական անձանց, իսկ որը իրավաբանական անձանց։ Տվյալ պարագայում 10-րդ կետը վերաբերվում է ֆիզիկական անձանց, բայց քանի որ ֆիզիկական ու իրավաբանական անձանց վերաբերվող պարբերությունների առանձնացված չեն, այլ իրար հետևից կետերով են գնում, ապա դժվար է հասկանալ, թե որն է վերաբերվում իրավաբանական անձանց, իսկ որը ֆիզիկական

Artak Zakarian

24.03.2023

Տպավորութուն է, թե «մարտական ստորաբաժանումում» և «քաղաքացու տանը» պահպանման երկու տարբեր կարգերը խառնվել են իրար։ Եթե մեր տանը զենքը մետաղյա պահարանը դռնից 2 մետրի վրա է՝ ստացվում է, որ դա խախտու՞մ է Կ Ա Ր Գ - ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ 6․ Չհրկիզվող կամ մետաղյա պահարանները, բուրգերը, արկղերը և դարակաշարերը զետեղարաններում տեղադրվում են մուտքի դռնից 1,5մ և պատուհաններից` 0,5մ,»

Artak Zakarian

24.03.2023

Նախորդ որոշման մեջ կար «Ոչ մշտական բնակության վայրում» զենքի պահպանման կարգ։ Հիմա՝ չկա, հետևություն՝ մի քանի օրով որսի գնալիս զենքը պետք է թողնել տանը ?? որ «զենքի պահպանման կարգը» չխախտենք ??

Узнать больше