Добавить в избранное

В стадии разработки

«ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԶԵՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԱՃԱՌՔԻ, ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ  ԿԱՐԳԸ ԵՎ ԶԵՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

«Զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու  կարգը և զենքի անվանացանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի  «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշման 19-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը․

Նախագծով սահմանվում են զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու  կարգը և զենքի անվանացանկը:

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

6․ Ակնկալվող արդյունք․

Նախագծի ընդունման դեպքում կապահովեն զենքը պահելու պայմաններին և կրելու կարգին վերաբերող պահանջները, զենքի հավաքածու կազմելու և զենքի հավաքածու ցուցադրելու կանոնները, վաճառքի, փոխանցելու, ձեռք բերելու, ցուցադրելու, պահելու և փոխադրելու  կարգը, ինչպես նաև կսահմանվի զենքի անվանացանկը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                                                                   

  • Обсуждалось

    24.03.2023 - 08.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2719

Принт

Предложения

Vahagn Levonyan

25.03.2023

Խնդրում եմ զենքի պահման կարգը առանձնացնել իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասով, որովհետև կարդալիս պարզ չէ, թե որ կետն է վերաբերվում ֆիզիկական անձանց, իսկ որը իրավաբանական անձանց։ Տվյալ պարագայում 10-րդ կետը վերաբերվում է ֆիզիկական անձանց, բայց քանի որ ֆիզիկական ու իրավաբանական անձանց վերաբերվող պարբերությունների առանձնացված չեն, այլ իրար հետևից կետերով են գնում, ապա դժվար է հասկանալ, թե որն է վերաբերվում իրավաբանական անձանց, իսկ որը ֆիզիկական

Artak Zakarian

24.03.2023

Տպավորութուն է, թե «մարտական ստորաբաժանումում» և «քաղաքացու տանը» պահպանման երկու տարբեր կարգերը խառնվել են իրար։ Եթե մեր տանը զենքը մետաղյա պահարանը դռնից 2 մետրի վրա է՝ ստացվում է, որ դա խախտու՞մ է Կ Ա Ր Գ - ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ 6․ Չհրկիզվող կամ մետաղյա պահարանները, բուրգերը, արկղերը և դարակաշարերը զետեղարաններում տեղադրվում են մուտքի դռնից 1,5մ և պատուհաններից` 0,5մ,»

Artak Zakarian

24.03.2023

Նախորդ որոշման մեջ կար «Ոչ մշտական բնակության վայրում» զենքի պահպանման կարգ։ Հիմա՝ չկա, հետևություն՝ մի քանի օրով որսի գնալիս զենքը պետք է թողնել տանը ?? որ «զենքի պահպանման կարգը» չխախտենք ??

Узнать больше